Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Համամասնական ընտրակարգի պրակտիկան

ԲԼՈԳ

Արմեն Հովասափյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժամանակակից չափանիշներով ժողովրդավարական համարվող յուրաքանչյուր երկրի ժողովրդավարության մակարդակը, դրանում առկա քաղաքական ազատությունների աստիճանը կարելի է չափել նաև նրա ընտրական համակարգով, ընտրությունների անցկացման ազատությամբ, թափանցիկությամբ, բովանդակությամբ, ընտրողների ազատ կամահայտնությամբ, դրանում հասարակության ներգրավվածությամբ և այլն: Ժողովրդավարական է համարվում այն երկիրը, որտեղ իշխանությունը ձևավորում է ընտրողը, ժողովուրդը, որովհետև, ինչպես ամրագրված է ժողովրդավարական երկրների սահմանադրություններում: Ժողովրդական ընտրությւոնների կարևորագույն բաղադրիչը միջազգային չափորոշիչներին համապատասխան Ընտրական օրենսգրքի առկայությունն է:

Ընտրական համակարգերի մեծամասնական և համամասնական ընտրակարգերի բնութագրիչները տարբեր պետություններում, պայմանավորված ազգային մտածողության և քաղաքական մշակույթի առանձնահատկություններով, ստանում են տարբեր դրսևորումներ, բացառություն չի կազմում նաև Հայաստանը:

Սահմանադարական բարեփոխումների նախապատրաստման գործընթացում որոշում է կայացվել հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և անցում կատարել 100% համամասնական ընտրակարգի։ Որպես նման որոշման հիմնական փաստարկ` նշվում է այն հանգամանքը, որ միայն համամասնական ընտրակարգի շնորհիվ պառլամենտը կդառնա առավել ներկայացուցչական, իսկ ընդդիմությունը կստանա առավել մեծ ներկայացվածության հնարավորություն: Ավելին` տարբեր փորձագետներ էլ ընդգծում են, որ Ընտրական օրենսգրքի խախտման դեպքերի մեծ մասն արձանագրվում էր հենց մեծամասնական ընտրակարգով ընտրատարածքներում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության գլխավոր փաստարկներից է Սահմանադրության՝ եվրոպական չափանիշների համապատասխանեցումն ու ժողովրդավարացումը, այս տեսանկյունից հետաքրքիր է հենց խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող եվրոպական երկրների փորձը: Նախ նշենք, որ ԵՄ անդամ 28 երկրից միայն 17-ն է խորհրդարանական հանրապետություն (Ավստրիա, Բուլղարիա, Գերմանիա, Խորվաթիա, Չեխիա, Հունգարիա, Լեհաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Հունաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա): Նշենք նաև, որ չենք առանձնացրել ԵՄ անդամ այն սահմանադրական միապետությունները, որտեղ կառավարման համակարգի լիազորությունների մեծ մասը պատկանում են խորհրդարանին:

Հատկանշական է, որ ԵՄ անդամ խորհրդարանական հանրապետությունների ճնշող մեծամասնությունը՝ 17-ից 14-ի ընտրական օրենսգրքով ամրագրված է միայն համամասնական ընտրակարգն՝ իր տարբեր տեսակներով (կուսակցական ցուցակով, խառը համամասնական, փոխանցելի քվեով և այլ համամասնական ընտրակարգեր): Հատկանշական է, որ ԵՄ անդամ խորհրդարանական հանրապետություններից միայն 3-ում (Գերմանիա, Հունգարիա, Լիտվա) է պահպանված մեծամասնական ընտրակարգը, սակայն այն հանդես է գալիս համամասնականին զուգահեռ, իսկ տվյալ երկրների ընտրական օրենսգիրքում ամրագրված է ընտրությունների անցկացման խառը ընտրակարգը:

Ամփոփելով կարող ենք նշել, որ ցանկացած երկրի ընտրակարգ պետք է հաշվի առնի տվյալ երկրի քաղաքական մշակույթը, աշխարհագրական առանձնահատկությունները և հնարավոր ռիսկերը, որոնք, անշուշտ, ժամանակի ընթացքում ենթարկվում են փոփոխության, հատկապես երիտասարդ ժողովրդավարություններում:

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ