Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը Արցախյան հակամարտության կողմերից մե՞կն է, թե՞ միջնորդ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վերոնշյալ հարցադրումը շատերի համար տարօրինակ կարող է թվալ, սակայն շատ իզուր: Պարզվում է, որ Հայաստանը չգիտի և չի էլ կարող որոշել, թե որը պետք է լինի Արցախի վերջնական կարգավիճակը: Այդ եզրակացությանն ենք գալիս` ծանոթանալով Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարություններին: Ավստրիական Die Presse օրաթերթին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե Արցախյան հակամարտության լուծման համար Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջման, Շավարշ Քոչարյանը նշել է հետևյալը.

«Միակողմանի փոխզիջում չի լինելու: Անհրաժեշտ է գիտակցել, որ կան հարցեր, որոնք Հայաստանի իրավասության մեջ չեն գտնվում: Երևանը չի կարող ասել՝ մենք պատրաստ ենք հանձնել տարածքներ, այն դեպքում, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Երևանը չի կարող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշում կայացնել: Դա իրենք [ԼՂ-ն] պետք է որոշեն: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը, որպեսզի պահպանվի բանակցային գործընթացը»:

Այնուհետև, խոսելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին, Հայաստանի փոխարտգործնախարարը շեշտել է. «Ինչպես հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա ծավալի, դա կհանգեցնի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը»:

Ստացվում է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններին մասնակցում է զուտ նրա համար, որ բանակցային գործընթացը պահպանվի: Իսկ թե ինչպես պետք է լուծվի հակամարտությունը, ինչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը, ինչ փոխզիջումներ պետք է արվեն, օրինակ՝ տարածքների հետ կապված, Հայաստանը որևէ բան չի կարող որոշել: Այդ ամենի որոշողն Արցախն է:

Նման իրավիճակում տրամաբանական հարց է առաջանում: Հայաստանը հակամարտության կո՞ղմ է, թե՞ միջնորդ: Գուցե Հայաստանը ստանձնի՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագությունը, իսկ բանակցությունները վարելու իրավասությունը փոխանցի Արցախին: Չէ՞ որ Հայաստանը ոչինչ չի կարող որոշել Արցախի փոխարեն: Շավարշ Քոչարյանի այդ հայտարարություններից այլ բան եզրակացնելն անհնար է:

Հայաստանի պաշտոնական այդպիսի դիրքորոշումը երկակի տպավորություն է թողնում: Մի կողմից՝ թվում է, որ սա շատ պրոֆեսիոնալ դիվանագիտություն է, որի նպատակն է. 1. ստեղծել Հայաստանի համար մանևրի մեծ հնարավորություն, երբ միջազգային ճնշումների տակ կարելի է որոշումների կայացման պատասխանատվությունը դնել Արցախի վրա 2. հիմքեր ստեղծել, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային գործընթացին` որպես երրորդ կողմ: Բայց սա միայն առաջին հայացքից:

Իրականությունը շատ ավելի պարզ է և զերծ այդպիսի ձևականություններից: Ապրիլյան նոր պատերազմը վեր հանեց հայկական դիվանագիտության մեջ առկա լուրջ խնդիրները: Կարող ենք միանշանալ պնդել, որ ռազմական դաշտում Հայաստանը գիտի իր անելիքը` ոչինչ չզիջել Ադրբեջանին: Այդ դիրքորոշումը շատ հստակ է և հասկանալի, իսկ դիվանագիտության ոլորտում դժվար է ասել, որ Հայաստանն ունի հստակ դիրքորոշում: Անհասկանալի է, թե որն է հակամարտության վերջնական կարգավորման շուրջ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ Արցախն ի վերջո պետք է լինի անկախ պետությո՞ւն, թե՞ միանա Մայր Հայաստանին:

Երկու դեպքում էլ Արցախի սահմանները որո՞նք են` ԼՂԻՄ-ի սահմանները, թե՞ 7 ազատագրված տարածքների հետ միասին: Հայաստանը «փոխզիջում» ասելիս ի՞նչ է հասկանում` որոշ տարածքների զիջո՞ւմ, թե՞ այլ բան: Եթե տարածքների զիջում, ապա կոնկրետ ո՞ր տարածքների: Իսկ եթե խոսքը տարածքների մասին չէ, ապա ինչ փոխզիջում կարող է լինել: Սրանք հարցեր են, որոնց միանշանակ պատասխանը չունի ոչ միայն հասարակ քաղաքացին և վերլուծաբանը, այլև պաշտոնական դիվանագիտությունը: Մի դեպքում ասվում է, որ Արցախի անկախությունը պետք է միջազգայնորեն ճանաչվի, մյուս դեպքում՝ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է:

Մի դեպքում ասվում է, որ երբ Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Ադրբեջանը վերսկսում է պատերազմը, բայց արդեն ասվում է, որ եթե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի, նոր միայն Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Հետո հավանաբար պետք է որոշվի, թե որն է լայնամասշտաբ պատերազմը, երբ ադրբեջանական զորքերը հասնե՞ն Ստեփանակերտ: Սա արտաքուստ կոչվում է դիվանագիտություն, բայց իրականում հստակ դիրքորոշման բացակայություն է:

Ոմանք կասեն` ախր շատ դժվար է Հայաստանի համար, աշխարհը չի ճանաչում մեր իրավունքները, որ ստիպված ենք խուսանավել և այլն: Բայց ինչպե՞ս աշխարհը ճանաչի մեր իրավունքները, երբ ինքներս հստակ դրանք չենք ձևակերպում: Երբ հայտարարենք, որ Արցախը պետք է միանա Հայաստանին, վախենում ենք, որ մեզ կանվանեն ագրեսոր, Ադրբեջանին քարտ-բլանշ կտանք: Երբ հայտարարենք, որ ճանաչում ենք Արցախի անկախությունը, վախենում ենք, որ Ադրբեջանին առիթ կտանք լայնածավալ պատերազմ սկսել և էլի կհամարվենք ագրեսոր:

Եթե բոլոր դեպքերում ելքը մեկն է և այդքան պրիմիտ է հակամարտության մեր պատկերացումը, ապա էլ ինչու ենք դիվանագետներ պահում և բանակցություններ վարում: Բոլորին է հայտնի, որ Ադրբեջանն է ագրեսորը, բայց այսօր այդ երկիրը ներկայանում է որպես զոհ: Պատճառներից մեկն այն է, որ այդ երկիրն ունի հստակ պաշտոնական դիրքորոշում՝ պահանջում է, որ Արցախն ամբողջությամբ իրեն հետ տան: Որքան էլ անընդունելի է մեզ համար այդ դիրքորոշումը, բայց այն հստակ է և հասկանալի միջազգային հանրության համար:

Իսկ ո՞րն է մեր դիրքորոշումը: Վաղ թե ուշ պետք է կողմնորոշվել` Արցախյան հակամարտության կո՞ղմ ենք, թե՞ միջնորդ: Ի վերջո, Արցախը Հայաստանի անբաժանելի մա՞սն է, թե՞ անկախ պետություն: Եվ երկու դեպքում էլ որո՞նք են այն սահմանները, մինչև որտեղ մենք երբեք չենք զիջելու:

Տիգրան Խաչատրյան

Past.am վերլուծաբան

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնինՄինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԼույս չի լինելու Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանԿետոգենային դիետան կարող է բարակ աղիքի քաղցկեղ առաջացնել. ինչ են պարզել հետազոտողներըՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԱդրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել ՀայաստանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին