Yerevan, 17.July.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը Արցախյան հակամարտության կողմերից մե՞կն է, թե՞ միջնորդ

ANALYSIS

Վերոնշյալ հարցադրումը շատերի համար տարօրինակ կարող է թվալ, սակայն շատ իզուր: Պարզվում է, որ Հայաստանը չգիտի և չի էլ կարող որոշել, թե որը պետք է լինի Արցախի վերջնական կարգավիճակը: Այդ եզրակացությանն ենք գալիս` ծանոթանալով Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարություններին: Ավստրիական Die Presse օրաթերթին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե Արցախյան հակամարտության լուծման համար Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջման, Շավարշ Քոչարյանը նշել է հետևյալը.

«Միակողմանի փոխզիջում չի լինելու: Անհրաժեշտ է գիտակցել, որ կան հարցեր, որոնք Հայաստանի իրավասության մեջ չեն գտնվում: Երևանը չի կարող ասել՝ մենք պատրաստ ենք հանձնել տարածքներ, այն դեպքում, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Երևանը չի կարող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշում կայացնել: Դա իրենք [ԼՂ-ն] պետք է որոշեն: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը, որպեսզի պահպանվի բանակցային գործընթացը»:

Այնուհետև, խոսելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին, Հայաստանի փոխարտգործնախարարը շեշտել է. «Ինչպես հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա ծավալի, դա կհանգեցնի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը»:

Ստացվում է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններին մասնակցում է զուտ նրա համար, որ բանակցային գործընթացը պահպանվի: Իսկ թե ինչպես պետք է լուծվի հակամարտությունը, ինչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը, ինչ փոխզիջումներ պետք է արվեն, օրինակ՝ տարածքների հետ կապված, Հայաստանը որևէ բան չի կարող որոշել: Այդ ամենի որոշողն Արցախն է:

Նման իրավիճակում տրամաբանական հարց է առաջանում: Հայաստանը հակամարտության կո՞ղմ է, թե՞ միջնորդ: Գուցե Հայաստանը ստանձնի՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագությունը, իսկ բանակցությունները վարելու իրավասությունը փոխանցի Արցախին: Չէ՞ որ Հայաստանը ոչինչ չի կարող որոշել Արցախի փոխարեն: Շավարշ Քոչարյանի այդ հայտարարություններից այլ բան եզրակացնելն անհնար է:

Հայաստանի պաշտոնական այդպիսի դիրքորոշումը երկակի տպավորություն է թողնում: Մի կողմից՝ թվում է, որ սա շատ պրոֆեսիոնալ դիվանագիտություն է, որի նպատակն է. 1. ստեղծել Հայաստանի համար մանևրի մեծ հնարավորություն, երբ միջազգային ճնշումների տակ կարելի է որոշումների կայացման պատասխանատվությունը դնել Արցախի վրա 2. հիմքեր ստեղծել, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային գործընթացին` որպես երրորդ կողմ: Բայց սա միայն առաջին հայացքից:

Իրականությունը շատ ավելի պարզ է և զերծ այդպիսի ձևականություններից: Ապրիլյան նոր պատերազմը վեր հանեց հայկական դիվանագիտության մեջ առկա լուրջ խնդիրները: Կարող ենք միանշանալ պնդել, որ ռազմական դաշտում Հայաստանը գիտի իր անելիքը` ոչինչ չզիջել Ադրբեջանին: Այդ դիրքորոշումը շատ հստակ է և հասկանալի, իսկ դիվանագիտության ոլորտում դժվար է ասել, որ Հայաստանն ունի հստակ դիրքորոշում: Անհասկանալի է, թե որն է հակամարտության վերջնական կարգավորման շուրջ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ Արցախն ի վերջո պետք է լինի անկախ պետությո՞ւն, թե՞ միանա Մայր Հայաստանին:

Երկու դեպքում էլ Արցախի սահմանները որո՞նք են` ԼՂԻՄ-ի սահմանները, թե՞ 7 ազատագրված տարածքների հետ միասին: Հայաստանը «փոխզիջում» ասելիս ի՞նչ է հասկանում` որոշ տարածքների զիջո՞ւմ, թե՞ այլ բան: Եթե տարածքների զիջում, ապա կոնկրետ ո՞ր տարածքների: Իսկ եթե խոսքը տարածքների մասին չէ, ապա ինչ փոխզիջում կարող է լինել: Սրանք հարցեր են, որոնց միանշանակ պատասխանը չունի ոչ միայն հասարակ քաղաքացին և վերլուծաբանը, այլև պաշտոնական դիվանագիտությունը: Մի դեպքում ասվում է, որ Արցախի անկախությունը պետք է միջազգայնորեն ճանաչվի, մյուս դեպքում՝ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է:

Մի դեպքում ասվում է, որ երբ Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Ադրբեջանը վերսկսում է պատերազմը, բայց արդեն ասվում է, որ եթե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի, նոր միայն Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Հետո հավանաբար պետք է որոշվի, թե որն է լայնամասշտաբ պատերազմը, երբ ադրբեջանական զորքերը հասնե՞ն Ստեփանակերտ: Սա արտաքուստ կոչվում է դիվանագիտություն, բայց իրականում հստակ դիրքորոշման բացակայություն է:

Ոմանք կասեն` ախր շատ դժվար է Հայաստանի համար, աշխարհը չի ճանաչում մեր իրավունքները, որ ստիպված ենք խուսանավել և այլն: Բայց ինչպե՞ս աշխարհը ճանաչի մեր իրավունքները, երբ ինքներս հստակ դրանք չենք ձևակերպում: Երբ հայտարարենք, որ Արցախը պետք է միանա Հայաստանին, վախենում ենք, որ մեզ կանվանեն ագրեսոր, Ադրբեջանին քարտ-բլանշ կտանք: Երբ հայտարարենք, որ ճանաչում ենք Արցախի անկախությունը, վախենում ենք, որ Ադրբեջանին առիթ կտանք լայնածավալ պատերազմ սկսել և էլի կհամարվենք ագրեսոր:

Եթե բոլոր դեպքերում ելքը մեկն է և այդքան պրիմիտ է հակամարտության մեր պատկերացումը, ապա էլ ինչու ենք դիվանագետներ պահում և բանակցություններ վարում: Բոլորին է հայտնի, որ Ադրբեջանն է ագրեսորը, բայց այսօր այդ երկիրը ներկայանում է որպես զոհ: Պատճառներից մեկն այն է, որ այդ երկիրն ունի հստակ պաշտոնական դիրքորոշում՝ պահանջում է, որ Արցախն ամբողջությամբ իրեն հետ տան: Որքան էլ անընդունելի է մեզ համար այդ դիրքորոշումը, բայց այն հստակ է և հասկանալի միջազգային հանրության համար:

Իսկ ո՞րն է մեր դիրքորոշումը: Վաղ թե ուշ պետք է կողմնորոշվել` Արցախյան հակամարտության կո՞ղմ ենք, թե՞ միջնորդ: Ի վերջո, Արցախը Հայաստանի անբաժանելի մա՞սն է, թե՞ անկախ պետություն: Եվ երկու դեպքում էլ որո՞նք են այն սահմանները, մինչև որտեղ մենք երբեք չենք զիջելու:

Տիգրան Խաչատրյան

Past.am վերլուծաբան

Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service