Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«ԵԱՏՄ-ն ՀՀ տնտեսության վրա ոչ մի դրական ազդեցություն չի ունեցել». «Իրազեկ քաղաքացիների միավորում»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ղազախստանի խորհրդարանի առաջ ելույթ ունենալիս հայտարարեց, որ «այս օբյեկտիվ ծանր պայմաններում ԵԱՏՄ-ն իր գործունեության առաջին տարում խաղաց շատ մեծ դրական, ես նույնիսկ կասեի, կայունացնող դեր: Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառության նվազման ֆոնին ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառությունը նվազել է ավելի քիչ»:

Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Տաթեւիկ Վարդանյանի՝ Մատվիենկոն հստակ հայտարարեց, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքաշրջանառությունը նվազել է ոչ միայն երրորդ երկրների հետ, այլեւ նվազել է փոխադարձ ապրանքաշրջանառությունը:

Վերջինս փորձել է պարզել, թե ինչքանով է նվազել ԵԱՏՄ-ի եւ մասնավորապես Հայաստանի ապրանքաշրջանառությունը:

«ԵԱՏՄ երրորդ երկրների հետ արտաքին ապրանքաշրջանառությունը 2016թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է 65,4 միլիարդ ԱՄՆ դոլար, որից արտահանումը՝ 41,6 միլիարդ դոլար, ներմուծումը՝ 23,8 միլիարդ դոլար: 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 29,9 տոկոսով կամ 28 միլիարդ դոլարով: ԵԱՏՄ-ում ապրանքների արտահանման ծավալը նվազել է 35 տոկոսով կամ 22,5 միլիարդ դոլարով, ներմուծումը նվազել է 18,9 տոկոսով կամ 5,5 միլիարդ դոլարով: 2016թ. հունվար-փետրվար ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ (ներքին) ապրանքաշրջանառությունը կազմել է 5,3 միլիարդ դոլար, ինչը 17,1 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած»,- ներկայացրել է փորձագետը:

Անդրադառնալով Հայաստանին՝ նա տեղեկացրել է, որ 2016-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 184,2 միլիոն դոլար, իսկ ներմուծումը՝ 241,1 միլիոն դոլար: «2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ 2016թ. Հայաստանից արտահանումը երրորդ (ԵԱՏՄ-ից դուրս) երկրներ աճել է 14 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 15,8 տոկոսով: 2016թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի ապրանքաշրջանառությունը Բելառուսի հետ կազմել է 2,7 միլիոն դոլար, ինչը 15,9 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նվազել է 73,5 տոկոսով: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ աճել է 8,8 տոկոսով եւ կազմել 226,4 միլիոն դոլար»,- հայտնել է Տաթեւիկ Վարդանյանը:

Նրա հավաստմամբ՝ նվազել է ոչ միայն ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը երրորդ երկրների հետ, այլ նաեւ մոտ 17 տոկոսով նվազել է փոխադարձ ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի ներսում: «Այս նվազման միտումներից ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ն ոչ մի դրական ազդեցություն ՀՀ տնտեսության վրա չի ունեցել»,- վերջում հավելել է նա:

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով