Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուս օլիգարխի դուստրը ամուսնացել է Քադաֆիի «աջ ձեռքի» թոռան հետ

ՖՈՏՈ

Աշխարհի մեծահարուստներից եւս մեկի հարսանիքն է կայացել Ֆրանսիայում: Այս անգամ ռուս միլիոնատեր Պավել Ֆուկսի 21-ամյա դուստր Անաստասիան է ամուսնացել Լիբիայի ազդեցիկ ընտանիքներից մեկի ներկայացուցչի՝ Մուամար Քադաֆիի «աջ ձեռքի» թոռան՝ Մասուդ Աբդելխաֆիդի հետ:

Life.ru գրում է, որ դեռատի հեռուստաաստղի ու ձեռներեցի հարսանիքը նշել են Ֆրանսիայի Լազուրե ափին՝ ամենաթանկարժեք հանգստավայրերից մեկում՝ Սան Ժան Կապ ֆերա քաղաքում:

Հարսնացուի հայրը՝ Պավել Ֆուկսը, MosCityGroup ընկերության սեփականատերն է, որը 2011-ից սկսած չի կարողանում ավարտին հասցնել Մոսկվայի կենտրոնում Sky House բնակելի համալիրի շինարարությունը:

Շքեղ առանձնատուն էին հրավիրվել երկու ընտանիքների ամենամոտ ընկերները: Հյուրերից էին ռուս հայտնի երգահան Իգոր Կրուտոյը՝ իր կնոջ ու երկու դուստրերի հետ, ընդ որում ավագը՝ Վիկտորինան, հարսանիքին ներկայացել էր ամուսնու հետ, Վալենտին Յուդաշկինի դուստրը՝ Գալինան, դիետոլոգ Իրինա Պոչիտաեւան ու Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը: Ամբողջ երեկույթի ընթացքում նորապսակներին ու հյուրերին զվարճացնում էր եվրոպական քավեր խումբն ու հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը:

Գրանցման արարողությունը անցել է հենց լողավազանում, որի կենտրոնում հատուկ հարթակ էին պատրաստել՝ այն առատորեն զարդարելով ծաղիկներով: Zuhair Murad ապրանքանիշի ճերմակ զգեստով, որի արժեքը 5 հազար դոլարից է սկսվում, Անաստասիան մոտեցել է խորանին, բռնելով իր 44-ամյա հոր՝ Պավել Ֆուսկի ձեռքը: Հարսնացուի մատին խոշոր ադամանդ էր փայլում:

Հանդիսության հյուրերին մատուցել էին եվրոպական խոհանոցի նրբահամ կերակրատեսակներ ու բարձրաշխարհիկ ոգելից խմիչքներ: Երեք մետրանոց հարսանեկան տորթը՝ սիրեցյալների պտտվող արձանիկներով, պատրաստել էր աստղային հրուշակագործ Ռենատ Ագզամովը: Տոնական տորթը երեկույթի կուլմինացիան էր. հյուրերը այն վայելեցին ափին:

Նշենք, որ Անաստասիայի ամուսինը՝ Մասուդ Աբդելհաֆիդը, մեծացել է լիբիական հարգարժան ընտանիքում: Նրա եղբայրը՝ Ահմեդը, էլիտար անշարժ գույքի բիզնեսով է զբաղվում: Մասուդի ու Ահմեդի պապը՝ Մասուդ Աբդելհաֆիդը, (որի պատվին են կոչել թոռանը) եղել է Լիբիայի ներքին գործերի նախարարը ու հայտնի գեներալ, որը ծառայել է Մուամար Քադաֆիի ռեժիմ օրոք: Հայրենակիցները նրան անվանում էին Քադաֆիի «աջ ձեռքը» ու քայլող հանրագիտարան: Քադաֆիի մահից հետո՝ 2011-ին Մասուդը փախել է Կահիրե, որտեղ էլ չորս տարի անց մահացել է հիվանդությունից:

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԵրևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք ՌուսաստանինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև