Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռիմա Դեմիրճյանը՝ Մարզահամերգային համալիրի մասնավորեցման մասին. «Գործարարների մեջ կան հայրենասեր մարդիկ, բայց հենց գրպանին կպան, կգնան ամեն ինչի» (լուսանկարներ)

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքը, նրա հետագա ճակատագրի անորոշությունը շարունակում են սուր քննադատությունների ենթարկվել մեր բազմաթիվ հայրենակիցների կողմից:

Past.am-ը զրուցել է Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հետ և պարզել վերջինիս մոտեցումներն այս հարցի շուրջ:

- Տիկին Դեմիրճյան, համալիրի վաճառքի և հետագա գործունեության հետ կապված ի՞նչ խնդիր եք տեսնում:

- Բոլորս էլ մի ցանկություն ունենք՝ պահպանել այդ համալիրը: Ողջ հարցը նրանում է, որ ճիշտ ճանապարհ ընտրենք: Ես տեղյակ եմ, որ համալիրում կան շատ չօգտագործված հնարավորություններ, տարածքներ: Երբ ես ասել եմ, որ կողմնակից եմ նոր կառույցների, նկատի եմ ունեցել ներսում՝ շենքի մեջ, քանի որ այնտեղ հսկայական չօգտագործված տարածքներ կան:

Ես կողմնակից եմ, որ սոցիալական, ընտանեկան թեքումով բաներ անեն, ասենք՝ մարզական սենյակներ, ակումբներ՝ նախատեսված տարբեր հետաքրքրասիրությունների և տարիքի մարդկանց համար, խաղային ատրակցիոններ, ինտերնետ-սրճարան, գրադարան-սրճարան: Մի խոսքով` ստեղծվի այնպիսի ջերմ մթնոլորտ, որպեսզի թե՛ անհատները, թե՛ ընտանիքները կարողանան այդ գեղեցիկ մթնոլորտում իրենց մակարդակը բարձրացնել: Այդ դեպքում համալիրը կլրացվի դրանով: Այդ կերպ արվեստն ու սպորտը կշարունակեն մնալ համալիրի գլխավոր նպատակ, բայց նաև եկամտաբերությունը կբարձրանա: Իսկ ընդհանուր տարածքում ոչինչ կառուցել չի կարելի: 

Այդ երեք շինությունները՝ Եղեռնի հուշահամալիրը, թանգարանը և Մարզահամերգային համալիրը ծառայում են մի ընդհանուր նպատակի, նրանք կապված են մեկ գաղափարով՝ եթե հուշահամալիրը մարմնավորում է չմոռացված, ապրող հիշատակը զոհերի, հարգանքը, եթե թանգարանը մարմնավորում է այն փաստը, որ ոչինչ մոռացված չէ, վավերագրված է և պահված, ապա համալիրը խորհրդանշում է, որ ազգը ոչ միայն ապրում է, այլև վերածնունդ է առել, կարողացել է ոտքի կանգնել և ստեղծել շինություններ, որոնցով ապացուցեց աշխարհին մեկ բան՝ ստեղծագործող ժողովրդին ոչնչացնել հնարավոր չէ: Այդ բոլոր գաղափարները կապում եմ երեք շինություններին: Դրանք գերխնդիրներ են, գերգաղափարներ, համազգային, գլոբալ պետական գաղափարներ: Ցանկացած ուրիշ շինություն այդտեղ փլուզում է այդ գաղափարը: Նաև խախտվում է ամբողջ ճարտարապետական լանդշաֆտը:

Ժամանակին, երբ համալիրը կառուցվում էր, նկարիչ Վանիկ Խաչատրյանն առաջարկում էր կոտորածի տեսարաններ պատկերել՝ հարթաքանդակի ձևով: Թե՛ հեղինակները, թե՛ Կարեն Սերոբիչը դեմ եղան, որովհետև Կարեն Սերոբիչը բացատրեց՝ դա սգո ճանապարհ է, մարդիկ չպետք է վիզը պտտեն և նայեն, թե որտեղ ինչ կա, դա թանգարան չէ: Այ, երբ հետագայում թանգարան էլ լինի, այդտեղ ինչ ուզեք, կարող եք պատկերել: Իսկ հիմա պետք է դատարկ տարածություն լինի, որպեսզի մարդը խորասուզվի իր հիշողությունների մեջ և գնա դեպի հավերժ կրակը: Նույնիսկ դրան դեմ էին: Իսկ հիմա ուզում են շուրջը շինություններ անել: Ի՞նչ շինություններ: Մենք ականատես կլինենք նրան, ինչ չպետք է լինի:

Հիշենք Օպերայի պուրակը. այն աստիճան անհասկանալի կառույցներ կան, որ հեռվից նայելով՝ թվում է, թե այնտեղ հավաբներ են՝ անճաշակ, ամեն մեկն իր մակարդակին համապատասխան: Հավաստիացնում եմ, որ նույնը կկատարվի Ծիծեռնակաբերդում: Դա անթույլատրելի է: Պետք է մաքսիմալ ձևով օգտագործվեն ներքին հնարավորությունները, որոնք անսպառ են: Մեծ շինություն է՝ շատ տարածքներով շրջապատված: Դրսում չպետք է ոչինչ կառուցվի: Մասնավորին մեկ անգամ թույլ տվեցիր, չի բավարարվի և ամբողջը կզավթի: Ինչո՞ւ են տալիս այդպիսի օրիգինալ, նմանը չունեցող շինություն և հետը տարածք: Դրա կարիքը չկա, որովհետև համալիրը կարող է ոտքի կանգնել նաև առանց դրա: Միայն հարկավոր է պետության ու ազգի կողմից ուշադրություն և ջանասեր աշխատանք: Առանց դրա չի լինի:

Ես կարծում եմ, որ մասնավորին սխալ էր դա տալը: Դա անկրկնելի շինություն է և ազգային խորհրդանիշ: Դա նույնն է, որ Էյֆելյան աշտարակը տան մեկին ու ասեն՝ ինչ ուզում ես, այն էլ արա: Մենք սիրում ենք տեղի-անտեղի կրկնել Պարույր Սևակի այն խոսքերը, թե մենք քիչ ենք, բայց հայ ենք, եկեք հայ լինենք և ազգի անունն ու պատիվը բարձր պահենք: Կարեն Դեմիրճյանի անունը պահելը կարևոր է, բայց առաջնային չէ: Երբ Կարեն Սերոբիչը կառուցում էր, չէր մտածում, որ իր անունով պետք է լինի: Դժբախտաբար պատահեց այն, ինչ չպետք է լիներ, դրա համար անունը դրվեց: Անունն էլ պետք է պահպանվի, բայց առաջնայինն ազգային արժանապատվությունն է և այն գաղափարը, որը դրված է այդ կառույցների միասնականության մեջ: Խաղատունն ու ջրաշխարհն անհեթեթություն են: Խաղատունն ի՞նչ կապ ունի մշակույթի, սպորտի, ազգի մակարդակը բարձրացնելու հետ: Դա ծառայում է ճիշտ հակառակ նպատակին:

Բացի այդ՝ խաղատունն այնպիսի կառույց է, որ կխեղդի այնտեղ ամեն ինչ և կմնա միայն խաղատունը: Ես այնքան էլ չեմ հավատում, որ դա կկատարվի: Ինձ թվում է, որ մեր կառավարությունը ողջամիտ կմոտենա այդ հարցին և չի կառուցի ո՛չ խաղատուն, ո՛չ ջրաշխարհ: Փակ ջրաշխարհը ո՞րն է, ջրաշխարհ արդեն կա: Իբր ծանրաբեռնվա՞ծ է աշխատում այս արտագաղթի պայմաններում, որ հիմա երկրորդն են կառուցում: Եվ ինչո՞ւ փակ: Չեմ սիրում «էլիտար» բառը, բայց նման մի բան է ստացվում:

Շատ ճիշտ ասացին մեր ճարտարապետները լրատվամիջներով` այնտեղ երկու հեկտարից ավելի տարածք է պետք: Հանուն ինչի՞ այնտեղ պետք է կառուցվի: Եթե հնարավոր է, ուրիշ ձևերով պահենք: Մենք միշտ կրկնում ենք, որ սփռված ենք ողջ աշխարհում և հարուստներ ունենք: Նրանք մեկ կառույց չե՞ն կարող պահել: Դա նույնպե՞ս տանք մասնավորի ձեռքը: Եթե մասնավոր անձը կարող է 100 մլն դնել, ապա աշխարհի հայությունը չի՞ կարող 200 մլն դնել: Սա հարկավոր է թողնել պետական հովանավորության տակ կամ բաժնետիրական սարքել կամ մի կառավարող խորհուրդ ստեղծել, պետությունն էլ թող աչքը պահի խորհրդի վրա, որ չարաշահումներ չլինեն: Համալիրն այդպես կվերականգնվի և շահութաբեր կդառնա: Եվ հետագայում մասամբ ներդրումները կարող են հետ գալ:

Ի՞նչ դժվար է դա անելը: Աշխատել չենք ուզում: Մի բան կարո՞ղ ենք պահել, որն ազգային հպարտություն է և մարմնավորում է ազգի անցյալը, ներկան ու ապագան: Այդ ինչո՞ւ օտարը գա հիանա, իսկ մենք տեր չկանգնենք: 60 երկրում եմ եղել և չեմ տեսել նման հրաշք, իսկ մենք ինչո՞ւ չպետք է գնահատենք: Հասարակարգում, ուր իշխում է փողը, մեկ սեփականատիրոջ նման կառույց տալ չի կարելի: Իհարկե, այդ գործարարների մեջ կան հայրենասեր, ազնիվ մարդիկ, բայց, միևնույն է, հենց նեղն ընկնեն, հենց գրպանին կպան, այդ ժամանակ կգնան ամեն ինչի, որ իրենց շահույթն ապահովեն: Ամիս չկա, որ Հայաստանում տարբեր փառատոններ չկայանան: Այդ բոլորը պետք է կենտրոնացնել այդտեղ, որ շահույթ ունենա: Այդ կազմակերպիչները լավ կվճարեն դրա համար:

Մենք ականատես ենք լինում, որ քաղաքներն ու պետությունները ձեռքից ձեռք են խլում, երբ օլիմպիադայի, մրցույթի հարց է, իսկ մեզ մոտ դա չի արվում: Եթե ներդրումներ են պետք, ապա ստեղծեք համազգային հիմնադրամ, խոշոր ներդրողներին հետո իրենցը կվերադարձնեք: Ազգովի պետք է պահել սա: Այդ ի՞նչ մոլուցք է՝ ամեն բան տալ մեկի ձեռքը: Հուսով եմ՝ այս բոլոր արձագանքները կհասնեն մեր պետությանը, նրանք կգտնվեն ողջամիտ և կվերանայեն իրենց որոշումը: Սա համընդհանուր դժգոհություն է առաջացրել: Միայն ես չեմ դժգոհ, չկա վստահություն:

- Հաշվի առնելով եղած նախադեպերը՝ հասարակությունը կընդվզի՞, եթե ողջամիտ չգտնվեն:

- Ես նման բան չեմ կարող ո՛չ երաշխավորել, ո՛չ կազմակերպել: Դա արդեն հասարակության գործն է: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր հայ իրեն ստորացված կգա: Չի կարելի, մարդիկ ժամանակ, առողջություն, կյանք են դրել: Ամենահասարակ բանվորը մինչև հիմա հպարտությամբ է հիշում, որ աշխատել է այնտեղ: Դա մեր ազգի ժամանակակից պատմությունն է: Ինչպե՞ս կարելի է այդ բոլորը ոտնահարել: Եվ թող ինձ չհամոզեն, թե ինչեր կարվեն հետո:

Հիշեք Երիտասարդական պալատը. ոչ միայն խոստումները չկատարվեցին, այլ քանդեցին և տարբեր մասերն առանձին վաճառեցին: Քաղաքի էկոլոգիան խախտեցին, փոշով լցվեց քաղաքն ու ձայն հանող, պատժող չկար: Օդանավակայանը հիշենք: Մեկն ինձ ասաց՝ իջնելիս այնտեղ քեզ զգում ես Եվրոպայում, բայց դա լա՞վ է: Իսկ ես ուզում եմ, որ տարբերվի, թող մեր «Զվարթնոցը» լինի, թող այդտեղ ներդրումներ աներ, դա բարելավեր պարոն Էռնեկյանը: Այն կտարբերվեր, պարոն Էռնեկյանն էլ մեծ հայ կլիներ, եթե պահեր, այլ ոչ ստանդարտ նախագիծ դներ այստեղ:

Մասնավորը շատ լղոզված առաջարկներ է անում: Օրինակ՝ ինձ կարդացին որոշումը՝ «կառուցել ընտանեկան խաղատուն»: Ընտանեկանը ո՞րն է: Մարդու ծիծաղ է գալիս: Սեփականությունը սրբություն է այս համակարգում: Չի կարելի սեփականատիրոջը վստահել նման լղոզված պայմաններով: Միայն Աթիլլան է վարվել միջնադարից առաջ այնպես, ինչպես վարվեցին Երիտասարդական պալատի հետ:

Կարեն Դեմիրճյանը զրուցում է համալիրի ճարտարապետների հետ

Մարզահամերգային համալիրի բացումը

Համալիրի հայտնի հրդեհը

(Լուսանկարները՝ Կարեն Դեմիրճյանի թանգարանի արխիվից)

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

 
Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ