Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաստեր միջնադարյան Եվրոպայի հիգիենայի մասին, որոնք Ձեզ շոկի կենթարկեն

ՖՈՏՈ
Մինչև 19-րդ դարը Եվրոպայում սարսափելի վայրիություն էր տիրում։ Մոռացեք այն մասին, ինչ տեսել եք ֆիլմերում ու կարդացել եք պատմավեպերում։ Իրականությունը շատ ավելի... բուրումնավետ է։ Ընդ որում, դա ոչ միայն վաղ միջնադարին է վերաբերվում։ Անձնական հիգիենայի հարցերում շատ բան չէր փոխվել նաև Վերածննդի դարաշրջանում։
средневековье
Ի դեպ, որքան էլ դա տխուր հնչի, բայց Եվրոպայի այս բացասական կողմերից շատերի անմիջական պատասխանատուն Եկեղեցին էր ու հատկապես՝ Կաթոլիկ եկեղեցին։
средневековье

Անտիկ աշխարհում հիգիենիկ պրոցեդուրաները համարվում էին գլխավոր հաճույքներից մեկը։ Բավական է հիշել միայն հունական բաղնիքների մասին։ Քրիստոնեության հաղթանակից առաջ միայն Հռոմում 1000-ից ավել բաղնիքներ էին գործում, իսկ քրիստոնյաներն առաջին բաներից մեկը, որ արեցին, այդ բաղնիքները փակելն էր։

Այն ժամանակվա մարդիկ կասկածամտությամբ էին վերաբերվում մարմնի լվացմանը, քանի որ մերկությունը մեղք էր, բացի դրանից՝ կարող էին մրսել։ Տաք լոգանքն էլ թանկ հաճույք էր ու ոչ բոլորին հասու։

средневековье
Իսպանիայի Իզաբելլա Կաստիլիացի թագուհին (15-րդ դարի վերջ) խոստովանել է, որ իր ողջ կյանքի ընթացքում լողացել է 2 անգամ՝ ծնվելուց հետո և ամուսնանալու նախօրեին։
Ֆրանսիացի արքաներից մեկի դուստրը մահացավ ոջլոտությունից։ Հռոմի պապ Կլիմենտ 5-րդը մահացել է դիզենտերիայից, իսկ Կլիմենտ 7-րդը՝ քոսից (ինչպես Ֆիլիպ 2-րդ արքան)։ Դուքս Նորֆոլկը հրաժարվում էր լողանալ կրոնական հողի վրա, նրա մարմինը պատվեց բորբոքված վերքերով, ու այդ ժամանակ միայն նրա ծառաները սպասեցին, մինչև նա ուշագնացության աստիճանի հասնի, ու նոր միայն լվացին նրա մարմինը։
Լյուդովիկոս 14-րդի պալատում գտնվող ռուս դեսպանները նամակներում գրում էին, որ Ֆրանսիայի ամենազոր արքայից շան հոտ է գալիս, իսկ հենց ռուսներին Եվրոպայում համարում էին այլասերված, քանի որ ռուսները առնվազն ամիսը մեկ անգամ գնում էին բաղնիք։
15-16-րդ դարերում հարուստ եվրոպացիները լողանում էին գոնե կես տարին մեկ անգամ, իսկ 17-18-րդ դարերում նրանք ընդհանրապես հրաժարվեցին լոգանքից։ Երբեմն նրանք անում էին դա, բայց զուտ բուժական նկատառումներով։ Այս պրոցեդուրային մանրակրկիտ պատրաստվում էին ու նախօրեին հոգնա էին անում։ Լյուդովիկոս 14-րդ արքան իր կյանքում 2 անգամ է լողացել ու այն էլ՝ միայն բժիշկների հորդորով։ Լողանալն այն աստիճան էր սարսափեցրել արքային, որ նա երդվել էր այլևս երբեք չդիմել ջրային պրոցեդուրաների։
средневековье
Քրիստոնյա քարոզիչները կոչ էին անում բառիս բուն իմաստով ցնցոտիներ կրել ու երբեք չլողանալ, քանի որ հենց այս կերպ էին պատկերացնում հոգու մաքրվելը։ Լողանալ չէր կարելի նաև այն պատճառով, որ այդ կերպ մարմնից լվացվում էր նաև սուրբ ջուրը, որի մեջ ընկղմում էին մարդուն մկրտության ժամանակ։
Արդյունքում, մարդիկ տարիներով չէին լողանում, և բանը հասել էր նրան, որ կեղտն ու ոջիլները համարվում էին սրբության նշան։ Հոգևորականներն ու քույրերը համապատասխան օրինակ էին ծառայում հավատացյալներին, թե ինչպես է պետք հավատարիմ լինել Աստծոն։
Մաքրությանը նայում էին զզվանքով, իսկ տզերին անվանում էին «Աստծո մարգարիտներ»։ Ինչպես արական, այնպես էլ իգական սեռի սրբերը հատկապես հպարտանում էին նրանով, որ ջուրը երբեք չի դիպել իրենց ոտքերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ստիպված են եղել լողալով անցնել գետը։
Մարդիկ այնքան էին հետ սովորել ջրային պրոցեդուրաներին, որ բժիշկ Բիլցը բժշկության իր դասագրքում 19-րդ դարի վերջում համոզում էր մարդկանց լողանալ՝ խոստանալով, որ 5-6 անգամ լոգանք ընդունելուց հետո արդեն սովորում ես ջրին, բայց նրան քչերն էին հավատում։
средневековье
Օծանելիքները կարևոր եվրոպական հայտնագործություն էին, որոնք ի հայտ եկան որպես բաղնիքների բացակայության ռեակցիոն հետևանք։ Ֆրանսիական հռչակավոր պարֆյումերիայի առաջնային խնդիրը միակն էր՝ կայուն բուրմունքներով քողարկել այն սարսափելի գարշահոտությունը, որը գալիս էր մարդկանց անլվա մարմիններից։
Ֆրանսիայի Արև արքան, մի անգամ վատ տրամադրությամբ արթնանալով (ինչը հաճախ էր լինում՝ հաշվի առնելով, որ նա տառապում էր անքնությունից՝ իր մարմնի վրա բնակվող տիզերի պատճառով), հրահանգեց բոլոր պալատականներին օծանելիք օգտագործել։
Ի սկզբանե այդ բուրումնավետ լուծույթները միանգամայն բնական էին։ Միջնադարյան Եվրոպայի տիկնայք, քաջատեղյակ լինելով մարմնի բնական հոտի գրգռիչ ազդեցության մասին, իրենց պարանոցի ու ականջների վրայի մաշկին քսում էին իրենց բնական «հյութերը»՝ հույս ունենալով գրավել ցանկալի կերպարի ուշադրությունը։
средневековье
Քրիստոնեության գալուց հետո եվրոպացիների հետագա սերունդները պարզապես մոռացան զուգարանների մասին 1500 տարով՝ անցնելով գիշերային տարաներին։ Մոռացված կոյուղու դերը կատարում էին փողոցի եզրերով գնացող ջրափոսերը, որոնցով հոսում էին գարշահոտ հոսանքներ։
Անտիկ աշխարհի քաղաքակրթության բարիքների մասին մոռացած մարդիկ իրենց բնական կարիքները հոգում էին, որտեղ պատահի, այդ թվում նաև՝ ամրոցի ու պալատի կենտրոնական աստիճաններին։ Ֆրանսիական թագավորական արքունիքը պարբերաբար տեղափոխվում էր մի ամրոցից մյուսը, քանի որ շնչելու օդ չէր մնում, որովհետև գիշերային տարաները մնում էին անկողինների տակ օրեր շարունակ։
Երբ Ֆրանսիայի Լյուդովիկոս 9-րդ արքայի (13-րդ դար) գլխին կղանք թափվեց, մինչ նա անցնում էր ինչ-որ մեկի պատուհանի տակով, նա օրենք ընդունեց, համաձայն որի՝ Փարիզի բնակիչները կարող էին իրենց օրգանիզմի գործունեության արդյունքները պատուհաններից դուրս թափել միայն այն բանից հետո, երբ երեք անգամ կբղավեն. «Զգուշացի՛ր»։
Մոտավորապես 17-րդ դարում հենց պատուհաններից թափվող կղանքից պաշտպանվելու համար էլ ստեղծվեցին լայնեզր գլխարկները։
средневековье
Ի դեպ, ի սկզբանե ռեվերանսն ուներ միայն մեկ գերնպատակ՝ հնարավորինս հեռացնել բուրումնավետ գլխարկը տիկնոջ զգայուն քթից։
Ֆրանսիայի արքաների նստավայրում՝ Լուվրում, գոյություն չուներ ոչ մի զուգարան։ Բնական կարիքները հոգում էին բակում, աստիճանների վրա և պատշգամբներում։ Երբ պալատի հյուրերը, պալատականներն ու արքաները բնական կարիքները հոգալու անհրաժեշտություն էին զգում, պարզապես նստում էին պատուհանագոգերի վրա՝ հետույքը դուրս հանելով, կամ էլ նրանց բերում էին հատուկ տարաներ, որոնց պարունակությունը հետո դուրս էր թափվում պալատի հետնամուտքի մոտ։
Նույն վիճակն էլ տիրում էր Վերսալում, օրինակ, հենց Լյուդովիկոս 14-րդի օրոք, ում իշանության տարիների կենցաղի մասին շատ լավ հայտնի է դուքս Սեն Սիմոնի հիշողություններից։ Պալատական կանայք կարող էին հենց խոսակցության ընթացքում ու նույնիսկ պատարագների ժամանակ կքանստել անկյունում ու իրենց կարիքները հոգալ։ Արև արքան, ինչպես բոլոր այլ ֆրանսիական արքաները, թույլ էր տալիս պալատականներին բնական կարիքները հոգալու համար օգտագործել Վերսալի և այլ պալատների բոլոր անկյունները։
средневековье
Միջնադարում սննդի որակն այնպիսին էր, որ մարդկանց մոտ փորլուծությունը մշտական բնույթ էր կրում։ Հենց դրանով էլ բացատրվում է այդ ժամանակաշրջանում նորաձև համարվող տղամարդկանց պանտալոն-տաբատների գոյության փաստը, որոնք, ըստ էության, բաղկացած էին ուղղահայաց ժապավենների մի քանի շերտերից։
Հավանաբար նույն պատճառն էլ թաքնված է լայն ու փարթամ շրջազգեստներ կրելու փարիզյան նորաձևության հիմքում։ Ի դեպ, այդ լայն շրջազգեստները մեկ այլ հիգիենիկ նպատակ էլ ունեին․ դրա տակ թաքցնում էին փոքրիկ շնիկի, որը կոչված էր պաշտպանել տիրուհուն տիզերից՝ իր վրա վերցնելով դրանք։
Հայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը «Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունեն Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան Բայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումը Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով