Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փողն ինչպես է ազդում սեքսի, ուղեղի եւ երջանկության վրա

ԼԱՅՖ

Հարուստները գրեթե լաց չեն լինում

Երկար ժամանակ հավաստի է համարվել այսպես կոչված «Իստերլինի պարադոքսը», որում պնդվում էր՝ չնայած ամեն ինչին, հարուստները աղքատներից ավելի երջանիկ են, իսկ հարուստ երկրները ընդհանուր առմամբ ավելի երջանիկ են, քան աղքատները:

Վերջերս այդ պարադոքսը հերքվել է տնտեսագետ Ջասթին Վոլֆերսի կողմից: Ավելի ուշադիր վերլուծության պարագայում պարզվել է, որ հարուստ երկրներում մարդիկ ընդհանուր առմամբ ավելի երջանիկ են, այսինքն այն հարցին, թե «Արդյոք ձեզ երջանիկ եք համարում», մարդկանց մեծ քանակություն դրական պատասխան է տալիս:

Սակայն երջանկության հասկացությունն առաձգական է: Սովորաբար այն երկու տեսակի են բաժանում. ընդհանուր պատկերացում, որ կյանքը վատ չի դասավորվել եւ ամենօրյա զգացողություններ  (այստեղ հարցն այլ կերպ է դրվում. «Արդյոք երեկ ես ինձ երջանիկ եմ զգացել»): Ինչ վերաբերում է երջանկության երկրորդ տեսակին, փողը դրանում դեր է խաղում, բայց սահմանափակ: Պահվածքային տնտեսագետ Դանիել Կանեմանն ապացուցել է, որ կյանքից առօրյա հաճույքի մակարդակն աճում է այնքան, մինչեւ որ մարդու եկամուտը գերազանցում է 75 հազար դոլարը, իսկ հետո կայունանում է եւ մնում նույնը: Եթե սկսեք  100 հազար դոլար վաստակել, ավելի երջանիկ չեք դառնա:

Կիսվելն օգտակար է

Փողը կարող է մարդուն երջանիկ դարձնել, բայց դրա համար անհրաժեշտ է այն խելքով ծախսել: Նախ` արժե գնել ոչ թե իրեր, այլ նոր փորձ: Լավագույնն այն կլինի, եթե դա կապված լինի այլ մարդկանց հետ, օրինակ, կարելի է ընկերների հետ մեկնել Նոր Գվինեա: Երկրորդ` մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, երբ փողը ոչ թե իրենց վրա են ծախսում, այլ` ուրիշների, որովհետեւ դա ամրացնում է նրանց կապն այլ մարդկանց հետ:  Հետազոտությունները ցույց են տալիս, որ դա մեր մեջ դրված է ի ծնե. նույնիսկ երկու տարեկան երեխաներն ուրախանում են, երբ կարող են ընկերոջ հետ խաղալ իրենց խաղալիքով: Երրորդ` գնումից հաճույքն ավելի մեծ կլինի, եթե դուք հազվադեպ եք ինչ-որ բան գնում:   Օրինակ` շոկոլադը ձեզ ավելի համեղ կթվա, եթե շաբաթը մի հատ գնեք, ոչ թե օրական երեք հատ:  Հաճույքն ուժեղանում է նաեւ սպասման շնորհիվ: Այնպես որ, ավելի լավ է` մի քանի ամիս փող կուտակել ֆոտոխցիկի համար, քան թե անմիջապես այն վարկով գնել:   Որեւէ իրի տիրապետելը ձեզ անպայման երջանիկ չի դարձնի: Հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակարան վարձակալող մարդիկ ավելի երջանիկ են, քան բնակարանատերերը:   Եվ ավելի թանկ իրերը չեն մեծացնում ուրախությունը. պարզվում է, որ էժան մեքենա քշելը նույնքան հաճելի է, որքան` թանկարժեք:  

Փողը փչացնում է տրամադրությունը

Փողի հետ կապված վեճերն ամուսնալուծությունների հիմնական պատճառն են հանդիսանում: Փողի հետ կապված խնդիրները վատացնում են փոխըմբռնումը, ուժեղացնում են դեպրեսիան եւ հուզական խանգարումների են հանգեցնում:  Հետազոտությունները ցույց են տալիս, որ փողի մասին նույնիսկ պարզ միտքը մարդկանց հակասոցիալական պահվածքի է դրդում: Մի փորձարկման շրջանակում ուսանողների կեսին թղթադրամների լուսանկարներ են ցուցադրել, մյուսներին` փողի հետ կապ չունեցող լուսանկարներ, իսկ հետո նրանց առաջարկել են միանման առաջադրանքներ կատարել:  Օրինակ` երբ նրանց խնդրել են նկարագրել մարդու, որի հետ նրանք քիչ առաջ խոսել են, առաջին խմբի ուսանողները ավելի հաճախ բացասական գծեր են մատնանշել: Նրանք ավելի հաճախ են հրաժարվել օգնել կողքին նստած մարդուն եւ իրենք էլ օգնություն չեն խնդրել:   Նրանք հիմնականում ջանացել են հնարավորինս հեռու նստել խմբից եւ գերադասել են առաջադրանքները մենակ կատարել: Բարոյական արժեքների հետ կապված հարցերի պատասխանելիս  նրանք ավելի հաճախ են ընտրել այնպիսի պատասխաններ, որոնք ենթադրել են սոցիալական նորմերի խախտում հանուն սեփական շահի:  

Հետազոտողներն այդ ազդեցությունը բացատրում են նրանով, որ փողը մարդկանց մոտ    «դու` ինձ, ես` քեզ» հարաբերությունների եւ մրցակցության հետ կապված ասոցիացիաներ  է առաջացնում:  Առաջին խմբից այդ նույն ուսանողներն այնպիսի հատկանիշներ են դրսեւորել, ինչպիսիք են ջանասիրությունը, աշխատասիրությունը եւ մեծ բարդության առաջադրանքներ կատարելիս ավելի լավ արդյունք են ցույց տվել: Ամեն դեպքում փողը հրաշալի մոտիվատոր է: 

Հարուստներն ավելի լավ սեռական հարաբերություններ են ունենում

Պարզվում է, որ բոլորովին չարժե ծիծաղել ծեր միլիարդատերերի հետ ամուսնացող երիտասարդ մոդելների վրա: Նրանք գուցե ամուսնությունից ոչ միայն փող, այլեւ հաճույք են ստանում:  Էվոլյուցիոն կենսաբան Թոմաս Պոլլետը վերլուծել է 5 հազար կնոջ սեռական կյանքը եւ այն եզրակացությանն է հանգել, որ ուղղակի կապ կա զուգընկերոջ եկամտի եւ այն սեռական բավարարվածության միջեւ, որ կինը ստանում է նրա հետ սեռական հարաբերությունից:  Այլ խոսքով, կանայք անհամեմատ ավելի հաճախ են օրգազմ ապրում հարուստ տղամարդկանց հետ: Պոլետի կարծիքով, դա կապված է այն բանի հետ, որ կինը բնազդորեն ավելի լավ զուգընկեր է փնտրում ցեղի շարունակության համար, իսկ եկամտի մակարդակը հաջող արուի առանցքային ցուցանիշներից մեկն է:  

Ինչ վերաբերում է տղամարդկանց, մեկ այլ հետազոտություն ցույց է տալիս, որ  այն տղամարդիկ, որոնք սեքսով են զբաղվում շաբաթվա ընթացքում առնվազն չորս անգամ, ավելի շատ են վաստակում, քան նրանց պակաս հաջողակ գործընկերները:  Հետազոտության հեղինակը համարում է, որ տղամարդու կյանքում բավարար քանակությամբ սեքսի առկայությունը բարձրացնում է նրա ինքնագնահատականը եւ ինքնավստահությունը, իսկ դա նրան ավելի արդյունավետ եւ ստեղծագործ աշխատակից է դարձնում:   «Մարդիկ կարիք ունեն, որ սիրեն իրենց: Երբ դա չկա, նրանք իրենց միայնակ եւ տագնապած են զգում, իսկ դա ազդում է նրանց աշխատանքային կյանքի վրա», — ասում է նա:

Աղքատ մարդիկ ավելի բարի են

Հոգեբան Պոլ Պիֆֆը հետազոտում է, թե հարստությունն ինչպես է ազդում մարդկանց պահվածքի վրա եւ նրա աշխատանքների արդյունքները հաստատում են ինտուիտիվ ենթադրությունները, որ փողը մարդկանց ավելի լավը չի դարձնում:  «Որքան ավելի հարուստ է մարդը, այնքան հազվադեպ է նա կարեկցանք եւ համակրանք դրսեւորում այլ մարդկանց հանդեպ եւ այնքան ավելի եսասիրական է նրա պահվածքը», — ասում է նա: Հարուստ մարդիկ ավելի հազվադեպ են ողորմություն տալիս, ավելի հազվադեպ են կանգ առնում փողոցում ընկած անցորդին օգնելու համար: 

2010 թվականին Պիֆֆը հետազոտություն է կատարել, որում հարուստ եւ աղքատ մարդկանց առաջարկել է նկարագրել լուսանկարում պատկերված մարդկանց հույզերը:  «Աղքատները» հեշտությամբ նկարագրել են լուսանկարի մարդկանց վիճակը` դրանով    «հուզական ինտելեկտ» դրսեւորելով` իրեն այլ մարդու տեղը դնելով: Ապահովված մարդիկ    ավելի վատ են «կարդացել դիմագծերը»: Չնայած մարդիկ այնքան էլ զգայուն չեն, նրանց մոտ ավելի լավ են զարգացած մտածողական գործառույթները` ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունը, հիշողությունը եւ ուշադրությունը: 

Փողի պատճառով հիվանդություններ

Հոգեբանները փողի հետ կապված հոգեկան խանգարումների մի ամբողջ խումբ են առանձնացնում: Դրանց մասին հնարավոր է մանրամասն կարդալ Mind over Money գրքում, որտեղ խանգարումների չորս հիմնական տեսակ է մեջբերվում: Առաջինը ցանկությունն է` խուսափելու այն ամենից, ինչը կապ ունի փողի հետ: Նման մարդիկ հրաժարվում են մտածել ֆինանսական հարցերի մասին, նրանց դուր չի գալիս հաշվին փող ունենալը եւ նրանք ջանում են հնարավորինս արագ ազատվել դրանից: Ամենից հաճախ դա հատուկ է ցածր ինքնագնահատականով մանկամիտ մարդկանց:  

Խանգարման երկրորդ տեսակը կապված է գնման գործընթացից հաճույք ստանալու հետ: Նման մարդկանց մոտ հաճույքի դոպամին հորմոն է արտադրվում, երբ նրանք խանութում են: Գնումների սիրահարների համար փող ծախսելը սթրեսի եւ ընդհանուր տագնապի դեմ պայքարի միակ միջոցն է:  Խանգարման երրորդ տեսակը կապված է գնված իրերի կամ աշխատավարձի արժեքի մասին խաբելու ցանկության հետ: Չորրորդը` փող ծախսելու մոլագարական վախի եւ աշխատավարձի մեծ մասը սեւ օրվա համար պահելու հետ:    

Խնայողի հոգեբանություն

Պրոֆեսոր Ջորջ Լեւենշտայնն աշխատում է խնայողությամբ տարված մարդկանց հետ: Նրա դիտարկումների համաձայն, մարդկանց   25 տոկոսն իսկական ցավ է ապրում, երբ ստիպված է փող ծախսել: Նա հետաքրքիր փորձարկում է կատարել` հաշվարկելով ուղեղային ակտիվության ցուցանիշներն այն պահին, երբ մարդկանց ցույց են տվել այնպիսի բան, որը նրանք սիրում են  (օրինակ` շոկոլադ), իսկ հետո ցույց են տվել այդ ապրանքի արժեքը:  Շոկոլադի տեսքից մարդկանց մոտ ակտիվացել են ուղեղի այն հատվածները, որոնք կապված են հաճույքի հետ, իսկ գնի տեսքից` տհաճ հոտին կամ զզվելի իրերին հակազդեցության հետ կապված հատվածը:  Լեւենշտայնը խնայողության հակում ունեցող մարդկանց մի քանի տեսակի է բաժանում: Առաջինների համար իրոք ցավալի է բաժանվել փողից, երկրորդները ուրախություն են ապրում հաշվին փողի առկայությունից, երրորդները տարված են զեղչերով: 

Եվս մի հետաքրքիր հետազոտություն, որը նվիրված է մարդկանց` խնայելու հակմանը, պատկանում է տնտեսագետ Կիտ Չենին: Նա ենթադրում է, որ կան երկրներ, որոնց լեզուն իսկ կանխատրամադրում է փողը քիչ ծախսելու եւ կուտակելու: Նա լեզուները բաժանում է նրանց, որոնցում ներկան եւ ապառնին խստորեն տարանջատված են, եւ նրանց, որտեղ այդ երկու ժամանակը գործնականում անբաժան են:  Այսպես, օրինակ, հինդիում եւ չինարենում ապառնի եւ ներկա ժամանակները քերականորեն այնքան էլ չեն տարբերվում, եւ այդ երկրներում խստորեն զարգացած է փող հետ գցելու մշակույթը: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հունաստանը, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն ընդհակառակը, սիրում են անմիջապես ծախսել վաստակած փողը, որովհետեւ մարդկանց համար շատ դժվար է  «ներկա ես-ին» կապել նրա հետ, ինչ իրենք կլինեն ապագայում:  Հոգեբան Պիտեր Կոլլետը փող կուտակելու անկարողությունը բացատրում է նաեւ նրանով, թե մարդիկ ինչպես են տեսնում իրենց «ապագա ես-ը»: Նա համարում է, որ մեր մեծամասնությունը ենթակա է այսպես կոչված սխալ լավատեսության. մենք հավատում ենք, որ մեր կյանքը մի օր անհամեմատ ավելի լավը կդառնա եւ կարիք չկա ինչ-որ բան ապագային թողնելու: 

 Աղբյուրը``NEWS.am STYLE

Ռուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՓաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին ՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Կբարելավվի հանրապետության ճանապարհների վիճակը. Կառավարությունն ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացրել ԱՄՆ-ը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն համալրել է զինшմթերքի պաշարները. Թրամփ ԵՄ-ն կբացի իր միասնական շուկան թեկնածու երկրների առջև․ Ինչու է սա նաև Հայաստանի մասին Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Բացահայտվել է մահացած գտնված ուսանողի վերջին հաղորդագրությունըՄինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու Կասպից ծովի նոր քարտեզը ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԱՄՆ-ն ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել նախագահ Թրամփի պաշտոնավարումից ի վեր ԵՄ-ում պողպատի արտադրությունը հասել է պատմական նվազագույնի․ Financial Times ԱՄՆ-ում բժշկական ուղղաթիռ է ընկել ջուրը․ զոհեր ու վիրավորներ կան ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Կյանքը 2018 թվականից հետո...Սահմանադրական կարգը՝ վտանգի տակՅունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին