Ինչու է հետաձգվել Իրանի նախագահի այցը Թուրքիա
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա, որը պետք է մեկնարկեր դեռ երեկ՝ նոյեմբերի 28-ին, հետաձգվել է՝ Գազայի սեկտորի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի պատճառով, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
«Նախագահ Ռայիսիի պաշտոնական այցը Անկարա, որն արդեն պլանավորված էր, հետաձգվել է ՄԱԿ ԱԽ նիստի պատճառով, որը նվիրված էր լինելու Գազայի սեկտորին, եւ որին մասնակցության հրավեր էին ստացել եւ Թուրքիայի, եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները համաձայնեցրել են եւ այցը հետաձգել մի քանի օրով, որպեսզի այցի ընթացքում կարողանան քննարկել ՄԱԿ ԱԽ նիստի արդյունքները»,- հայտարարել է նախարար Աբդոլահիանը։
1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
5
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»



