5 տարօրինակ բան, որ մեր ուղեղն անում է մեզ հետ
ФОТОՄարդկային ուղեղն իսկապես ունիկալ է. այն կարող է հսկայական չափերի ինֆորմացիա կլանել ու պահպանել, ամենատարբեր ֆունկցիաները կատարել և ոչ միայն դարձնում է մեզ այնպիսին, ինչպիսին կանք, այլև օգնում է առաջ գնալ: Սակայն, ցավոք, այն կատարյալ չէ, ու հաճախ մեր ուղեղում կարող են տարօրինակ բաներ տեղի ունենալ: Մարդկությանը հաջողվել է որոշ չափով պարզել այդ տարօրինակ ու զարմանալի երևույթների պատճառները:
Գիտակցված երազատեսություն
Գիտակցված երազատեսության ժամանակ մարդիկ գիտակցում են, որ երազ են տեսնում ու կարողանում են այս կամ այն չափով կառավարել այն. օրինակ՝ կարող են որոշումներ ընդունել՝ փոխելով դեպքերի ընթացքը: Բեվերլի Դուրսոն, ով նման երազներ էր տեսնում, աշխատել է հոգեֆիզիոլոգների հետ ու ասել նրանց, որ իր երազներում փորձել է ամեն բան, նույնիսկ հայտնվել է արևի վրա: Հետաքրքիրն այն է, որ գիտակցված երազներ տեսնելու ժամանակ գիտնականները կարող են հետևել քնած մարդուն: Չնայած ուղեղի մի մասը չի թողնում շարժել մարմինը քնած ժամանակ, աչքերը, միևնույն է, շարժվում են: Այսպես՝ բրիտանացի հոգեֆիզիոլոգների հետ աշխատող մարդիկ քնած ժամանակ իրենց աչքերը շարժում էին հատուկ հետագծով, որ հասկացնեն բժիշկներին, որ իրենք գիտակցված երազ են տեսնում: Դա թույլ էր տալիս հետազոտողներին ուսումնասիրել նրանց ուղեղը երազի պահին, ինչի արդյունքում էլ նրանք պարզեցին, որ այսպիսի երազ տեսնելու ժամանակ մեր ուղեղն ավելի ակտիվ է: Մի տարօրինակ բան ևս. մենք նույնիսկ կարող ենք սովորել՝ ինչպես նման երազներ տեսնել:
Դռների էֆեկտ
Երբևէ եղե՞լ է այնպես, որ գնաք մեկ այլ սենյակ ու լրիվ մոռանաք, թե ինչու եք եկել այդտեղ: Եթե այո, ուրեմն՝ մի՛ անհանգստացեք. դուք մենակ չեք, դուք պարզապես դռների էֆեկտ կոչվող երևույթի զոհ եք:
Բանն այն է, որ երբ դուք մեկ դռնից դուրս եք գալիս ու անցնում նորով, փոխվում է ձեր ֆիզիկական միջավայրը, ու դրա հետ փոխվում է նաև ձեր մտային վիճակը, և հնարավոր է, որ ինչ-որ ինֆորմացիա դուրս գա ձեր ուղեղից: Համոզված եղե՛ք, որ դա կարևոր ինֆորմացիա չէ, քանի որ ուղեղն ինքն է որոշում՝ ինչն արժի պահել ու ինչը՝ դեն նետել:
Իմաստային հագեցում
Եկե՛ք այսպիսի մի բան փորձենք. անընդհատ կրկնեք կամ գրեք «շուն» բառը: Շարունակեք որոշ ժամանակ, այնքան ժամանակ, մինչ դա արդեն սկսում է զվարճալի հնչել, ու դուք նույնիսկ սկսում եք մտածել՝ այդպիսի բառ ընդհանրապես գոյություն ունի՞, ի՞նչ է այն նշանակում, ինչպե՞ս գրել, ի՞նչ է շունը, ի՞նչ է կատարվում: Այն կոչվում է իմաստային կուտակում և տեղի է ունենում, երբ մենք շարունակ ասում կամ լսում ենք նույն բանը: Հոգեբանները միշտ իմացել են այս երևույթի մասին, ու հիմա այն բավականին հաճախ է հանդիպում: Բանն այն է, որ, լսելով կամ ասելով նույնը, մեր ուղեղն սկսում է ձանձրանալ ու չի տալիս այդ բառի հետ կապված ոչ մի ինֆորմացիա: Կամ, օրինակ, երբ մենք ամբողջ օրն անցկացնում ենք սուրճի խանությում, օրվա վերջում մենք սուրճի հոտն այլևս չենք զգում, որովհետև մեր ուղեղը հոգնել է դրանից: Այո, մենք շատ քմահաճ ուղեղ ունենք:
Դեժավյու (Déjà vu)
Ձեզ ծանոթ կլինի դեժավյու երևույթը (Déjà vu - արդեն տեսած), երբ թվում է, թե նախկինում արդեն նման մի բան եղել է ձեզ հետ: Այս երևույթը բացատրվում են տարբեր վարկածներով: Վերջին հետազոտություններից մեկի համաձայն՝ երբ մեզ թվում է, թե նույնը եղել է անցյալում, մեր ուղեղը կապ է հաստատում մեր հիշողությունների հետ, որ տեսնի՝ ինչպես կարելի է լուծել ինֆորմացիաների միջև այս բախումը: Ասվում է նաև, որ եթե դուք երբևէ չեք զգացել դեժավյու, կարող եք հպարտանալ. դա նշանակում է, որ ձեր ուղեղը միջինից լավ է աշխատում, և թյուրիմացությունները շտկելու կարիք չի լինում:
«Լեզվի ծայրին»
Երբեմն լինում է, որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում ինչ-որ բառ հիշել, չնայած համոզված ենք, որ գիտենք այն: Բանն այն է, որ մեր ուղեղը դասակարգում է ինֆորմացիան ու յուրաքանչյուրը պահում մի տեղ: Այն բառերը, որոնք մենք այդքան էլ հաճախ չենք օգտագործում, մեր ուղեղը ավելի հեռվում է պահում, ու դրա համար էլ մենք չենք կարողանում այն հիշել միանգամից: