Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ահարոն Ադիբեկյան. Պահպանողականները կողմ են Սարգսյանին՝ պաշտոններից չզրկվելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչ աջուձախ հնչում են հարցեր վարչապետի ով լինելու հետ կապված, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կազմակերպում է և հրապարակում իր կողմից կատարված սոցհարցման արդյունքները: Եվ դրանք, որքան էլ տարօրինակ հնչի, Սերժ Սարգսյանի օգտին չեն բնավ: Բանն այն է, որ հարցվածների մեծ մասը ցանկանում է Կարեն Կարապետյանին կրկին վարչապետ տեսնել, պատճառը՝ Հայաստանի հետագա տնտեսական զարգացումը նրա անվան հետ կապելով: Իհարկե, գործող նախագահին վարչապետի պաշտոնում տեսնել ցանկացողների բանակը ևս փոքր չէ, պարզապես մի փոքր զիջում է Կարապետյանին:

Հարցումներն արվել են փորձագետների շրջանում: Հարցմանը մասնակցել են նրանք, ովքեր աշխատելու են վարչապետի հետ՝ պատգամավորական խմբերի ղեկավարները, կուսակցությունների անդամները, լրագրողներ, բիզնես ոլորտի ու իրավապաշտպան կազմակերպություննների ներկայացուցիչներ: Իսկ հանրության կարծիքն այստեղ ոչ մի նշանակություն չի ունեցել:

Գնահատելով ակնկալիքները՝ հարցվածները երկու խմբի են բաժանվել՝ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցներ: Դրանց մեծ մասը կողմ է եղել Կարեն Կարապետյանին, որովհետև Սերժ Սարգսյանի նախագահության պայմաններում տնտեսական լուրջ արդյունք չի ապահովվել: Մյուս կողմից էլ վարչապետը ստանալու է ամբողջ գործադիր իշխանությունը և ներկայացնելու է հանրապետությունն այլ միջազգային կառույցներում: Սերժ Սարգսյանի կողմնակիցները գտնում են, որ Հայաստանում ոչ ոք չունի նրա հզորությունը միջազգային կառույցներում:

Միակ ճանաչված մարդն այս պարագայում Սերժ Սարգսյանն է, կարծում են հարցվածների 35%-ը: 45%-ն էլ կողմ է, որ Կարապետյանը մնա՝ հույս ունենալով, որ նա կարող է մի նոր բան բերել ու տնտեսությունը զարգացնել: 15%-ը կարծիք չի հայտնել, մնացածն էլ կասկածի մեջ են: Ինչպես ասում են՝ ժամանակը կգա, կտեսնենք:

«Հիմա կա մի ուրիշ մոտեցում: Պահպանողականները կողմ են Սերժ Սարգսյանի թեկնածությանը, քանի որ իշխանափոխությունը կբերի կադրերի փոփոխություն, վերանշանակում և այլն: Վախենում են, որ կկորցնեն իրենց պաշտոնները, դրա համար ուզում են մնա նույնը: Իսկ նրանք, ովքեր հույս ունեն, որ իշխանության փոփոխմամբ իրենց շանսերը կմեծանան, պաշտոնը բարելավելու կամ պաշտոն ստանալու իմաստով, կողմ են Կարեն Կարապետյանին:

Կարևոր է երեք գործոն՝ միջազգային հարաբերություններում Հայաստանը լավագույնս ներկայացնելու, երկրորդը՝ տնտեսական աճն ապահովելու և երրորդ՝ այնպիսի ներքին քաղաքականություն մշակելու, որ, ինչպես ասում են, ոչ մեկի «խաթրին» չկպնեն»,- Past.am-ի հետ զրույցում պատմեց Ադիբեկյանը:

Հարցին, թե հիմա այս կանխատեսումները կիրականանան, երկրի ամենահայտնի սոցիոլոգը պատասխանեց, թե իրենք չեն կանխատեսում: Իրենց խնդիրն այլ է:

«Ո՞ւմ կնշանակի Հանրապետականը: Առաջին՝ եթե Կարեն Կարապետյանը լինի վարչապետ, իր հետ աշխատողները ինչպես կվերաբերվեն այդ նշանակմանը: Երկրոդ՝ Սերժ Սարգսյանը կմնա, ինչպես կվերաբերվեն: Ինձ այդ վերաբերմունքն է հետաքրքիր: Իշխանական ազդեցության կենտրոններ կան: Կլինի 1, 2, թե 3 կենտրոն, իրենք միմյանց հետ ինչ փոխազդեցություն կունենան և ինչպես կաշխատեն, դա է խնդիրը: Մենք այդ հաշվարկներն ենք անում՝ կառավարման արդյունավետության խնդիրը, որն է ավելի արդյունավետ տրված պայմաններում»,- ասաց մեր զրուցակիցը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

«Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՀիմա Կիրանցում պայթյունավտանգ ու գերլարված է իրավիճակըՀայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում, սա պետք է արթնանալու կոչ լինի․ հայացք Ռուսաստանից Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՈւզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանը 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԼեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել ՍանոսյանըԿիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Ազնավուրի երգերի հայտնի կատարող Ղասսան Յամմինը երևանյան համերգով տոն կնվիրի երաժշտասերներին «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Եթե սահմանազատումը լինի այնպես, ինչպես ուզում են Փաշինյանը և Ալիևը, պատրաստվեք մեզ դիմավորել Երևանում. կիրանցեցիներ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովԶզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ Դանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ ԶաքարյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՎրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»Արցախցիներին բնակարան կտրամադրվի, ինչպե՞ս Ինչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Սլովակիան հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը կայուն է Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 2024 թ. հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Տեղի ունեցածը մեծ hաջողություն եմ համարում․ Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը hանձնելու մասին «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ» Կիրանցում լարված է․ հերոս տղերքի սխրանքն են վաճառում․ ԱԱԾ աշխատողներ են այնտեղԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն Մելիքյան «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ