Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ազգը հանրային գիտակցության լրջագույն փուլի մեջ է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ, երգահան Վահան Արծրունին պատասխանել է «Փաստ»–ի հարցերին

– Պարո՛ն Արծրունի, 2017 թվականի վերջում՝ Ամանորի նախաշեմին, «Փաստ»–ի հետ զրույցի ժամանակ նշեցիք, որ ժողովրդի մեջ ապատիան շարունակվում է: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բազմամարդ հանրահավաքները չեն դադարում: Ի՞նչ տեսանք այս օրերին: Համոզվեցի՞նք հակառակում:

– Այն ժամանակ իմ հարցազրույցում փաստում էի մի իրողություն, հիմա մենք փաստում ենք լրիվ այլ իրողություն: Այսինքն՝ այն, որ Ամանորի նախաշեմին ասացի, թե ապատիա է տիրում, չի նշանակում, որ 25 տարուց հետո էլ պետք է ապատիա տիրի: Այնպես որ՝ բնական է, ժամանակները փոխվում են, և մեր դատողությունները պետք է անենք ըստ այն իրողությունների, որոնց հետ առնչվում ենք: Իսկ այսօրվա իրողությունները, բնականաբար, հստակ տարբերվում են կես տարի առաջ եղած իրողություններից:
Ես այն ժամանակ նշել եմ, որ համընդհանուր ապատիա կա, այսինքն՝ ես միշտ եմ խոսել հասարակության մեջ կյանքի որակի նիշը բարձրացնելու խնդրի մասին: Իմ հիմնական թեզը հետևյալն է եղել. քաղաքակիրթ երկրի քաղաքացին առաջին հերթին պետք է մտահոգված լինի կյանքի որակով, որի մեջ մտնում է ամեն ինչ. կենցաղային, առողջապահության խնդիրներից մինչև հանրային դրսևորումներ, օրենքի գերակայություն և վերջացրած նրանով, թե նա որպես մշակութային էակ ինչպե՞ս է ապրում: Այդ առումով մենք հիմա քաղաքական շերտի մեջ որոշակի հասարակական գիտակցության ձևավորում ենք տեսնում և ըստ դրա որոշակի շարժում, որով հիմա ապրում են Երևանի փողոցները:
Այս օրերին մենք տեսանք նոր քաղաքական մշակույթի ձևավորում: Այսինքն՝ նոր հասարակական էֆեկտներ և նոր հասարակական հարաբերությունների տեսակներ, որոնք հստակ սահմանադրական բնույթ են կրում, օրենքի սահմաններից դուրս չեն գալիս: Այդ տեսակները տարածվում են դեմոկրատական երկրի քաղաքացու իրավունքների շրջանակում: Մենք ցիվիլ հասարակական–քաղաքական շարժման զարգացում ենք տեսնում:

– Ուսանողների և անգամ դպրոցականների մասնակցությունը ևս մեծ է: Շատ է խոսվում անչափահասներին այս ամենից հեռու պահելու մասին: Համամի՞տ եք:

– Մենք այս պարագայում չպետք է առաջնորդվենք չափահաս–անչափահաս, երիտասարդ–տարեց չափանիշներով: Մենք հիմա պետք է հասկանանք, որ մեր հասարակությունը հստակ բաժանվել է մի քանի սեգմենտների: Եվ այն սեգմենտը, որը ներկայացնում է Հայաստանի ապագան, այսինքն՝ երիտասարդությունը, և ոչ թե ներկան կամ անցյալը, առավել մտահոգված է Հայաստանում տիրող իրավիճակի բնույթով: Երիտասարդությունն իր մտահոգությունն է արտահայտում: Նրանցից բոլորը, նույնիսկ դպրոցականը, գիտակցում են, որ իրենք առաջին հերթին քաղաքացի են: Մենք պետք է հասկանանք, որ հանրությունն ու ազգը քաղաքացիական հասարակության և հանրային գիտակցության լրջագույն փուլի մեջ են մտել: Այս ամենն արդեն չի սահմանափակվում Երևանով: Մենք տեսնում ենք, որ այն համահայկական բնույթ է կրում՝ դրսևորումները Սփյուռքում ևս չեն ուշանում:

– Կառավարական շենքերի շրջափակումներ, բազմահազարանոց հանրահավաքներ, խաղաղ անհնազանդություն: Ի՞նչ կարծիք ունեք մասնակիցների որդեգրած մարտավարության մասին:

– Մենք որոշ քաղաքական նոր տեխնոլոգիաների կիրառում ենք տեսնում՝ լավ իմաստով: Այսինքն՝ աշխատում է այն մոդելը, որը երբեք Հայաստանում չի աշխատել: Մենք պետք է հասկանանք, որ սա հասարակության մեջ նոր մշակույթ է բերում: Իսկ նոր մշակույթի հետ համակերպվելն այսօր իշխանության և ուժային կառույցների գերագույն խնդիրն է. երբ շարժումը խիստ սահմանադրական է և դուրս չի գալիս օրենքի սահմաններից, դու, որպես իշխանություն և որպես ուժային կառույց, պարտավոր ես ըստ այդմ դրսևորվել: Այսինքն՝ դու ևս իրավունք չունես դուրս գալ օրենքի սահմաններից ու սահմանադրությամբ սահմանափակված քո գործողությունների շրջանակից:

– Արդյունքի հասնելու համար ներկա իրադրությունը պահպանելը բավարա՞ր է, թե այլ մարտավարության կարիք կա:

– Արդյունքը պայմանավորված է ոչ միայն այն դրսևորումներով, որոնց մասին նշեցի, այլև հակադարձ դրսևորումներով՝ իշխանության կողմից: Այսինքն՝ մենք գտնվում ենք խիստ հակասական պատկերացումների դաշտում, որովհետև իշխանությունը այլ կերպ է ընկալում երկրի զարգացումը, իսկ երկրի ապագան ներկայացնող սերունդը՝ լրիվ այլ պատկերացումներ ունի: Իշխանության պատկերացումներն այսօր նեղ կուսակցական են, նրանք երկրի զարգացումը տեսնում են միայն իրենց կուսակցական պլանների ներքո և կուսակցության «հոր» առաջնորդությամբ: Բայց տեսնում ենք, որ երիտասարդությունը կամաց–կամաց այլ վարկածի է գալիս: Իսկ այլ վարկածը պարզ ժողովրդավարությունն է և այդ ժողովրդավարությանը հատուկ իմացաբանական կատեգորիաները: Դրանք են՝ երկրի քաղաքացու ինքնագիտակցությունը, իմ իրավունքները երկրի ու պետության նկատմամբ, և իմ պարտավորությունները՝ առաջին հերթին որպես քաղաքացի:

Աննա Բադալյան

Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք