Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հան­րա­յին դժգո­հու­թյու­նը Հա­յաս­տա­նում կրի­տի­կա­կան այն կե­տին չի հա­սել, որ կա­րե­լի լի­նի խո­սել հնա­րա­վոր ֆորս-մա­ժո­րա­յին սցե­նար­նե­րի մասին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Իր վերջին հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արել է մի շարք արձանագրումներ, որոնք էականորեն փոխում են նրա նախկին հռետորաբանությունը և գծում նոր մարտավարական սահմաններ: Հետհեղափոխական իրավիճակում հայտնվելով մեղադրյալի աթոռին՝ Քոչարյանի գնահատականները մոտավորապես նույնն էին, սակայն տարբեր էր դրանց ինտոնացիան ու շեշտադրումը: Այժմ Քոչարյանը իր՝ իշխանության հակառակորդի կերպարը կառուցում է երեք ուղղություններով: Ավելի ճիշտ կլինի ասել՝ հանրային քննարկումներում առկա մի շարք սյուժեներից Քոչարյանը փոխառում է նրանք, որոնք, ըստ իրեն, առավել արդյունավետ կլինեն իշխանության դեմ գործելու և խոսելու համար: Քոչարյանը նախ դիրքավորվում է որպես նոր իշխանությունների քաղաքականությունից Արցախը պաշտպանող քաղաքական գործիչ: Այնուհետ Տեր-Պետրոսյանին ու Փաշինյանին, ինչպես նաև ՀՀՇ-ին ու ՔՊ-ին նույնացնում է: Վերջում էլ հղում է անում Հայաստանում ակտիվ շրջանառվող «սորոսական» ձևակերպմանը: Ասել է թե, կիրառվում է ակտիվ շրջանառվող միանգամից երեք սյուժե:

Քոչարյանն այս օրակարգերի հեղինակը չէ: Կարելի է ասել, որ այս օրակարգերը ձևավորվել են իրենք իրենց՝ իշխանության դեմ առայժմ չկազմակերպված պայքարի շրջանակներում: Այս երեք սյուժեներն, իհարկե, չեն ներկայացնում ամբողջ պատկերը, բայց հեշտորեն առանձնանում են որպես ուղղոթյուններ: Երեքն էլ, ըստ էության, առավելապես դավադրապաշտական տրամաբանության մեջ են գործում և, ըստ այդմ, ունեն որոշակի շրջանառություն հասարակության՝ իշխանություններից դժգոհ շերտերում:

Եթե այս սյուժեները պահանջարկ ունեն, ապա առաջին հայացքից նորմալ է, որ Քոչարյանը կամ մեկ այլ ոք, ով իրեն տեսնում է ընդդիմության դաշտում, դրանք փոխառի: Սակայն մի բան է, երբ այս սյուժեները առաջ են տանում մարդիկ, որոնց քաղաքական կարգավիճակն առավել մարգինալ է, մեկ այլ բան է, երբ դա անում է երկրորդ նախագահն ու իշխանությանը ձեռնոց նետող քաղաքական լուրջ կենսագրությամբ մեկը:

Սա նշանակում է իր հերթին, որ դավադրապաշտական սյուժեների հանդեպ հակվածությունը Հայաստանում գերիշխող է եղել նույնիսկ իշխանական շրջանակներում, այն դեպքում, երբ առավել քան այլ ոք, իշխանությունը ունի երկրում տիրող իրավիճակի օպերատիվ պատկերը, ու այդ պատկերն իր նյութական, շոշափելի բովանդակությամբ տեսական դավադրությունների տեղիք չի թողնում: Երկրորդ՝ սա նշանակում է, որ առայժմ իշխանության դեմ լայն կոնսոլիդացիայի համար Քոչարյանը չունի ամբողջապես բավարար քաղաքական ասելիք, քանի որ ոչ միայն փոխառում է այդ ասելիքը հանրային ինչ-որ շրջանակներից, այլ փոխառում է այդ շրջանակների ասելիքի առավել ընդգծված դավադրապաշտական երանգները: Այնինչ, քաղաքական ընդդիմախոսությունն ու ընդդիմադիր պայքարը, հատկապես պաշտոնաթող նախագահի դեպքում, պետք է ենթադրեր խիստ ռացիոնալ խոսք, ինչպես նաև հանրությանը սեփական բովանդակությունը հրամցնելու ունակություն, ոչ թե հակառակը:

Մոտավորապես կարելի է հասկանալ, թե ինչու է որոշ շրջանակների դավադրության տեսությունների գեներացումը թվում հրապուրիչ: Նրանք համոզված են, որ հեղափոխությունը տեղի է ունեցել այդ տեսությունների հիման վրա: Նմանատիպ դավադրություններ ու միֆեր, անշուշտ, գեներացվել են նաև նախկինում: Ալեքսանդր Սարգսյանի կասկածելի ու այդպես էլ չբացահայտվող գործունեության միֆը դրանցից մեկն էր: Բայց այդ դավադրապաշտական տեսությունները սեղանի աղն էին, ոչ թե սեղանն ինքնին: Հանրային դժգոհությունը կուտակվում էր ոչ թե այդ միֆերի միջոցով, այլ երկրի իրական տնտեսական-քաղաքական վիճակի, այդ միֆերն ընդամենը այդ դժգոհությունը բարձրաձայնող խողովակներ ու տեխնոլոգիաներ էին: Հանրային դժգոհությունը գոնե առայժմ Հայաստանում կրիտիկական այն կետին չի հասել, որ կարելի լինի խոսել հնարավոր ֆորս-մաժորային սցենարների մասին: Ներկա պահին իշխանության դեմ պայքարի միակ իրատեսական սցենարը երկարատև պրոցեսի պատրաստվելն է՝ երկարատև ու հեռանկարային ասելիքով

ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան