Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վի­տա­լի Բա­լա­սա­նյան. «Հա­յաս­տա­նը հա­կա­մար­տող կողմ չէ. այն Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան երաշ­խա­վորն է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի հարցազրույցը Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ:

-Պարո՛ն Բալասանյան, որքան տեղյակ ենք, որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, սկսել եք հանդիպումների շարք: Ի՞նչ ֆորմատով են դրանք իրականացվելու և ի՞նչ նպատակ են հետապնդում՝ ավելի շատ ինչ-ինչ հարցերի շուրջ բնակչության իրազեկմա՞ն, թե՞ տեղերում տեսակետներ լսելու:

-Այս հանդիպումներն արտառոց չեն, նորություն չեն: Մենք ժամանակ առ ժամանակ պետական խողովակով, նաև հանրապետության նախագահի հետ միասին տարբեր ֆորմատների հանդիպումներ ենք ունեցել ազգաբնակչության հետ թե՛ համայնքներում, թե՛ կոլեկտիվներում: Հիմա առկա են որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ իրազեկման անհրաժեշտություն կա: Նախ՝ ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նոր կուրս են հայտարարել, այն է՝ ԱՀ-ն պետք է մասնակցի բանակցություններին որպես լիիրավ կողմ: Կարծում ենք՝ հանրության մեջ այս հարցի կապակցությամբ առավել մանրամասն պարզաբանումների անհրաժեշտություն կա: Նույնը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, որը տեղի ունեցավ Ստեփանակերտում: Ուստի, որպես պետական պաշտոնյա, հանրապետության նախագահի հետ համաձայնեցված, տարբեր հանդիպումներ եմ ունենալու, որպեսզի հանրությանը ներկայացնենք այն կետերը, օրակարգային այն հարցերը, որ քննարկվել են: Ես համարում եմ, որ պետք է տեղյակ պահել հանրությանը, միևնույն ժամանակ օրակարգային հարցերի մասին լսել հասարակության տեսակետներն ու առաջարկները: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն բանակցային ընթացքին, այլև բանակում բարեփոխումներին, միջպետական պայմանագրին, Արցախում կառուցվածքային փոփոխություններին, որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվում: Եվ ընդհանրապես, անվտանգությունը չի սահմանափակվում միայն հակամարտությամբ, սահմաններով, բանակով, անվտանգային հիմնախնդիրներ կան գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն և այլն:

Մասնավորաբար, առաջարկություն ենք ներկայացրել ՀՀ իշխանություններին՝ Արցախի տարածքում պարենային անվտանգության ծրագրի իրականացման համար: Համոզված եմ, որ Արցախի տարածքը բավարար հնարավորություններ ունի գյուղատնտեսական տարբեր ծրագրեր ու միջոցառումներ իրականացնելու համար: Մեր առաջնային խնդիրներից մեկը միանշանակ նաև հոգևոր անվտանգությունն է: Դեռ անցյալ տարի մեր հոգևորականների հետ, ի դեմս Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, նախաձեռնել ենք ծխական համայնքների ստեղծման ծրագիրը: Ավելին, արդեն իսկ ունենք մի քանի կայացած համայնքներ, և գործընթացը հետևողականորեն շարունակելու ենք: Մկրտվել ցանկացողների թիվը անսահման շատ է: Մի խոսքով, բազմաթիվ ոլորտներում բազմաթիվ անելիքներ ունենք, և ամեն ինչ անելու ենք, որ ցանկացած գործում, ցանկացած հարցում ժողովուրդն անմասն չմնա:

-Անցած շաբաթվա վերջին կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քանի որ դա առաջին պաշտոնականն էր, այդ հանդիպումից ընդգծված, որոշ փորձագետների կարծիքով՝ չափազանցված սպասումներ կային: Արդյո՞ք արտառոց ինչ-որ բան կարելի էր սպասել առաջին հանդիպումից, թեկուզ և պաշտոնական:

-Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ միանշանակ՝ ոչ: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների ակնկալիքները շատ մեծ էին, ուստի գուցե բնական էր նաև այդպիսի ուշադրությունն ու ակնկալիքները: Համոզված եմ, որ ժողովուրդները պատերազմ չեն ուզում: Բայց... Ինչպես նշեցի, Հայաստանի Հանրապետության վարչապետը նոր կուրս է հայտարարել, որ բանակցություններին Արցախը պետք է ներկայացված լինի, մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ չենք շեղվում ֆորմատից, որ Մինսկի խմբի ներքո շարունակվում են բանակցությունները, դեմ չենք այն փաստաթղթերին, որ դրված են սեղանին: Մենք կողմ ենք և պաշտոնապես հայտարարել ենք, որ կա խաղաղության պայմանագրի անհրաժեշտություն: Ու ասել, թե Ադրբեջանի իշխանությունները, համանախագահները կարող են մեր մոտեցումները հրատապ, միանշանակ ընդունել, կասկածելի է: 

-Դուք ասում եք, որ խոսքը ֆորմատի փոփոխության մասին չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նույնն է ասում, որ Հայաստանը չի առաջարկում արցախյան հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխություն, Հայաստանն առաջարկում է բանակցային ֆորմատի վերականգնում: Իրականում ինչի՞ մասին է խոսքը:

-Տեսեք, դեռևս մինչ 1997 թվականը Ղարաբաղը մասնակցում էր ու լիիրավ սուբյեկտ էր. 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի ռեժիմի պայմանագրի ներքո ստորագրել են Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը, 95թ. տարբեր ֆորմատներով միջազգային հանրության կողմից արձանագրվել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններին ԼՂՀ-ն մասնակցում է: Մենք այսօր էլ հայտարարում ենք, որ արցախյան կողմը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին: Հայաստանի Հանրապետությունը հակամարտող կողմ չէ, և նրանք, ովքեր ՀՀ-ն համարում են հակամարտող կողմ, թող իրենք իրենց գնահատականը տան, մենք բարոյական իրավունք չունենք նրանց գնահատական տալու: 

Այո, ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավոր, դա բազմիցս հայտարարվել է թե՛ բանավոր, թե՛ գրավոր, թե՛ ընդունված համապատասխան իրավական ակտերով, և այսօր էլ պիտի շարունակի այդ կուրսը, միաժամանակ ՀՀ-ն պիտի հայտարարի, որ երաշխավորն է Արցախի միջազգային ճանաչման:

-Ի վերջո, ինչո՞ւ Արցախը ժամանակին դուրս մնաց բանակցություններից: Կարծիքներ կան, որ դա եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղքով: Կա՞ ճշմարտություն այդ պնդումների մեջ:

-Ոչ, բացարձակ չի կարելի այդպես ասել: Մինսկի խմբի այն ժամանակվա համանախագահների առաջարկությամբ է եղել, և քանի որ ՀՀ երկրորդ նախագահը և Արցախի առաջին նախագահը լիարժեք տիրապետում էր բանակցային գործընթացին, Արցախի Հանրապետության այն ժամանակվա իշխանությունները տվել են համապատասխան լիազորություն, որ նա ներկայացնի Արցախը միջազգային հարթակներում, մասնավորաբար՝ Մինսկի խմբում:

-Պարո՛ն Բալասանյան, Արցախում կայանալիք երկու համապետական ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, բայց այնպիսի տպավորություն կա, որ դրանք արդեն սկսվել են: Ավելին, այս ֆոնին ոմանք սկսել են պատմության վերանայման, սեփական տեսանկյունից մեկնաբանման, Արցախի կարգավիճակի հետ կապված ինչ-որ մեկնաբանությունների գործընթաց: Սա ի՞նչ է՝ վաղաժամ նախընտրական արշա՞վ, սեփական ես-ն առաջ տանելու ձգտո՞ւմ, թե՞ պատմության «վերմակը» իրենց վրա քաշելու փորձ:

-Նախ, կարծում եմ՝ անընդունելի է այսպիսի հապճեպությունը, պետք չէ ժողովրդին դնել աժիոտաժի մեջ, տանել պառակտման: Դա վերաբերում է նաև բուն քարոզարշավին, առավել ևս՝ անընդունելի են մեկ տարի առաջ նման քայլերը: Ինչ վերաբերում է տարբեր շահարկումներին: Մեկ անգամ չէ, որ ասել եմ, ու հիմա նորից կրկնում եմ. մենք ունենք մեկ հայրենիք՝ երկու հայկական պետականությամբ: Արցախը ՀՀ մարզ չէ: Երբ Արցախի հարցը միջազգային հարթակներում կլուծվի հայանպաստ, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի քաղաքացիներն ու Սփյուռքի հայությունը միասնական կորոշեն, թե մեկ Հայրենիքի մեջ ինչպիսի՞ կարգավիճակով է լինելու Արցախը: Դա համայն հայության որոշելիքն է: Իսկ նրանք, ովքեր այսօր արդեն, ժամանակից առաջ ընկած փորձում են շահարկել այս հարցը, ինչ-որ ստորագրահավաքի մասին են հայտարարում՝ Արցախը ճանաչելու որպես մարզ, ապա, այո, բարոյական առումով այդ մարդկանց մուտքն արգելվում է Արցախի Հանրապետության տարածք: Կլինեն մարդիկ, որ կասեն՝ բա, մենք կռվել ենք Արցախի պաշտպանության համար: Եթե կռվել են, սիրում ու հարգում են այս հայրենիքը, բնակչությանը, որ ապրում է այս տարածքում, պետք է նաև հարգեն գործող Սահմանադրությունը, օրենքները և բնակչության քվեով ստեղծված պետական միավորն ու կարգավիճակը:

-Դուք մինչ այս հանդիպումները սկսել էիք խորհրդակցությունների շարք: Դրանք որևէ կերպ ազդեցի՞ն ձեր վերջնական որոշման վրա՝ առաջադրվել կամ չառաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու:

-Իսկապես, իմ համակիրները, նաև տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ առաջարկել են առաջադրվել, և ես պատրաստակամություն եմ հայտնել քննարկել առաջարկությունը: Այս պահի դրությամբ չէի ասի, թե բոլորի հետ հասցրել եմ հանդիպել, հանդիպումները շարունակվում են: Բայց կարող եմ վստահ ու հստակ ասել, որ կա մեծամասնության դրական կարծիքը, որոնք ինձ տեսնում են ԱՀ ապագա նախագահի պաշտոնում: Կընտրվեմ, թե ոչ, ժողովրդի որոշելիքն է, մեր ժողովրդի վստահության քվեն ցույց կտա: Բայց, որպես ԱԽ քարտուղար, առաջիկա հանդիպումներից հետո (ինչի մասին զրույցի սկզբում խոսեցինք) նորից կլինեն առանձին հանդիպումներ հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի, անհատների հետ, արդեն որպես ոչ պաշտոնյա, այլ որպես քաղաքացի: Նախնական տրամադրվածությունս դրական է, սակայն երբ կգա օրենքով սահմանված ժամանակը, իմ որոշումը կլինի հստակ: Արցախի օրենսդրությամբ թեկնածու իրավունք ունի առաջադրել կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը: Եվ, ըստ այդմ, իմ առաջադրումը կլինի օրենքի տառին ու կետին համապատասխան:

Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերըԹուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ. Իսրայելի ԱԳՆ-ի արձագանքըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՓրկարարներն օգնության են հասել քաղաքացիներինԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՈստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համարԻրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին. տեսանյութՄայիսի 3-ին լույս չի լինի նշված հասցեներում«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին