Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Շատ վտան­գա­վոր փուլ է, չգի­տեմ՝ գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը որ­քա­նո՞վ է սա հաս­կա­նում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժողովրդի անունից», «ժողովուրդն է պահանջում» բառակապակցությունները վերջին շրջանում կրկին կիզակետում են: Այդ բառակապակցությունների հետ մեկտեղ առկա է նաև իշխանության՝ կրկին համաժողովրդական աջակցությանը դիմելու մոտեցումը, թեև 2018թ. դեկտեմբերի 9-ից հետո իշխանության եկած ուժը փոփոխություններ իրականացնելու քվե է ստացել: Խոսելով թեմայի շուրջ ու անդրադառնալով նման մոտեցման պատճառներին՝ «Փաստի» հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նախ ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանը շարունակելու է թշնամիներ որոնել և շարունակելու է պարբերաբար դիմել ժողովրդին: Բնականաբար, ժողովրդի քանակը գնալով քչանալու է, որովհետև այդ կոչերի իմաստը չի հասկացվում. եթե դու ունես իշխանություն, ապա արա այն, ինչ ուզում ես, անընդհատ թշնամիներ որոնելու իմաստը ո՞րն է: Իսկ իմաստը հետևյալն է. Ն. Փաշինյանը չի կարողանում իշխանության ուղղահայացը կառուցել, որովհետև միայն կառավարություն ձևավորելն ու Ազգային ժողովը վերցնելն իշխանության ուղղահայացը կառուցելու համար բավականին քիչ են: Դրա համար պետք է ունենալ կայացած կուսակցություն: Պատահական չէ, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, որի գլխավոր խաղացողը կուսակցությունն է: Կուսակցությունը պետք է կառուցի իշխանության ուղղահայացը՝ կարողանալով աշխատել տեղական իշխանությունների հետ, տրամաբանության մեջ կառուցել քաղաքական պաշտոնները: Բայց կուսակցություն գոյություն չունի: Ուղղակի անուն է, և ինչ-որ պատահական մարդկանց հավաքածու: Եվ, բնականաբար, միակ հենարանը «ժողովուրդն» է, որին պարբերաբար դիմելու է»:

Շարունակելով՝ Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ թշնամիների որոնումը նույնպես իր պատճառն ունի: «Պատճառն այն է, որ անգաղափար, անծրագիր իշխանություն է, մարդկանց խումբ է, որոնք պատրաստ չեն երկիր կառավարել, իսկ ձախողումների համար թշնամիներ որոնել է պետք: Մի ժամանակ նախորդ իշխանություններն էին, հիմա դատավորների դեմ է պայքար սկսվել, վաղը լրատվամիջոցների դեմ են պայքարելու՝ հակահեղափոխական օջախներ են ման գալու, մյուս օրը, երևի, բանակն է լինելու թշնամին, հետո էլ ոստիկանությունը: Ի դեպ՝ հիմա զուգահեռաբար ԱԱԾ-ին թշնամի հայտարարելու գործընթաց կա: Հետո էլ, երևի, մտավորականությունը թշնամի կհայտարարվի: Եվ այսպես շարունակ՝ ամեն անգամ մեղքն իրենց վրայից գցելու են, մինչև վերջում պարզվի, որ Ն. Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիրն» են հայ ժողովրդի թշնամին, ու դրանով այս թատրոնը կվերջանա»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, խնդիրը նաև ընդհանուր գաղափարի մեջ է. «Հավաքվել են պատահական մարդիկ, և եթե այդ պատահական մարդկանց մեջ կան նաև բավականին կարգին, առաքինի, լավ կրթված մարդիկ, այդուհանդերձ, այդ մարդկանց ոչ մի գաղափար չի միավորում: Այդ մարդիկ հավաքվել են ուղղակի ինչ-որ մեկի դեմ պայքարելու համար, հիմա դարձել են իշխանություն, պետք է հանուն ինչ-որ բանի ծառայեն, իսկ այդ հանունը պետք է միավորի իրենց: Բայց այդ միավորող գաղափարը չկա: Եթե անծրագիր կառավարություն է, կուսակցություն, որը աշխարհայացք չունի, այդ մարդկանց ինչը՞ պետք է միավորի: Միակ բանը, որ կարող է միավորել, կոռուպցիան է, որը միանգամից կբացահայտվի և որի դեմ պայքարը հեղափոխության միակ հայտարարված նպատակն էր: Այսինքն, դա էլ չի կարող աշխատել: Մնում է այն, որ այս իշխանությունը ինչ-որ կարճ ժամանակում իրեն վերջնականապես սպառի և հեռանա»:

Ինչ վերաբերում է ստեղծված մթնոլորտի հնարավոր բացասական հետևանքներին, դրանք բացառելու հնարավորություններին, քաղաքագետը նշեց. «Թշնամիներ որոնելու ճանապարհին թշնամի են հայտարարվում պետական ինստիտուտները: Այսինքն, այն կառույցները, որոնց վրա հիմնված է պետությունը: Եվ երբ պետական ինստիտուտները թշնամի են, հաջորդ փուլում արդեն պետություն չկա: Սա արդեն գոյության վտանգ է՝ հաշվի առնելով նաև պատերազմական երկիր լինելը, հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք առկա են մեր տարածաշրջանում: Շատ անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել՝ հաշվի առնելով նաև տնտեսության վիճակը: Շատ վտանգավոր փուլ է, և ես չգիտեմ՝ գործող իշխանությունը որքանո՞վ է սա հասկանում»:

Անդրադառնալով «ժողովրդին», «ժողովուրդն է պահանջում» խոսքը անընդհատ շրջանառելուն, Ս. Դանիելյանը շեշտեց. «Ժողովրդին պետք է բացատրել, որ իրենք իշխանության աղբյուրն են, այլ ոչ թե իշխանությունը: Պետք է բացատրել, որ իրենք իրենց ձայների միջոցով իշխանությունը պատվիրակում են ներկայացուցչական մարմիններին, որից հետո ամեն ինչի համար պատասխանատու են ներկայացուցչական մարմինները: Եվ այստեղ արդեն ժողովուրդն անելիք չի ունենում: Ժողովուրդը երկու անելիք ունի՝ կա՛մ ընտրությունների է գնում, կա՛մ երբ տեսնում է հակասահմանադրական գործունեություն, ապստամբության միջոցով փոխում է իշխանությունը: Դրանից բացի ժողովուրդն այլևս անելիք չունի: Իսկ ժողովրդին դիմելը բնորոշ է հետհեղափոխական երկրներին, հասարակություններին, որտեղ այդ բառն արդեն արժեզրկվում է: Նույն Ստալինի ժամանակներում հայտարարվում էին «ժողովրդի թշնամիներ», և 20 միլիոն մարդ, որպես «ժողովրդի թշնամի», գնաց, վերացավ: ժողովրդին դիմելու ժամանակը ընտրությունների ժամանակ էր: Իսկ մեծ հաշվով, սա անհաջողակների իշխանություն է: Անհաջողակներ, որոնք չգիտեն, թե ի՞նչ է նշանակում պետություն կառավարել, ի՞նչ է նշանակում անվտանգության համակարգ, ի՞նչ է նշանակում պատասխանատվություն, ի՞նչ է նշանակում խոսքի արժեք, այսինքն, երբ դու ինչ-որ բան ես խոստանում, ուրեմն՝ կատարում ես: Ուղղակի դեմագոգների հավաքածու է, որը, բնականաբար, ամեն առիթով պետք է շահարկի ժողովրդի անունը»:

Ստեփան Դանիելյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու մեկ ճանապարհ է տեսնում. «Պետական մտածողություն ունեցող մարդիկ պետք է արդեն փորձեն մոբիլիզացվել, հանրությանը ծրագիր առաջարկել և Սահմանադրության շրջանակներում ակտիվ քաղաքական գործունեություն սկսել: Ես այլ ճանապարհ չեմ տեսնում, որովհետև հակասահմանադրական քայլեր են արվում, որը վտանգում է պետությունը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ջուր չի լինելու․ հասցեներ Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ Փաշինյանին