Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Շատ վտան­գա­վոր փուլ է, չգի­տեմ՝ գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը որ­քա­նո՞վ է սա հաս­կա­նում»

POLITICS

«Ժողովրդի անունից», «ժողովուրդն է պահանջում» բառակապակցությունները վերջին շրջանում կրկին կիզակետում են: Այդ բառակապակցությունների հետ մեկտեղ առկա է նաև իշխանության՝ կրկին համաժողովրդական աջակցությանը դիմելու մոտեցումը, թեև 2018թ. դեկտեմբերի 9-ից հետո իշխանության եկած ուժը փոփոխություններ իրականացնելու քվե է ստացել: Խոսելով թեմայի շուրջ ու անդրադառնալով նման մոտեցման պատճառներին՝ «Փաստի» հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նախ ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանը շարունակելու է թշնամիներ որոնել և շարունակելու է պարբերաբար դիմել ժողովրդին: Բնականաբար, ժողովրդի քանակը գնալով քչանալու է, որովհետև այդ կոչերի իմաստը չի հասկացվում. եթե դու ունես իշխանություն, ապա արա այն, ինչ ուզում ես, անընդհատ թշնամիներ որոնելու իմաստը ո՞րն է: Իսկ իմաստը հետևյալն է. Ն. Փաշինյանը չի կարողանում իշխանության ուղղահայացը կառուցել, որովհետև միայն կառավարություն ձևավորելն ու Ազգային ժողովը վերցնելն իշխանության ուղղահայացը կառուցելու համար բավականին քիչ են: Դրա համար պետք է ունենալ կայացած կուսակցություն: Պատահական չէ, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, որի գլխավոր խաղացողը կուսակցությունն է: Կուսակցությունը պետք է կառուցի իշխանության ուղղահայացը՝ կարողանալով աշխատել տեղական իշխանությունների հետ, տրամաբանության մեջ կառուցել քաղաքական պաշտոնները: Բայց կուսակցություն գոյություն չունի: Ուղղակի անուն է, և ինչ-որ պատահական մարդկանց հավաքածու: Եվ, բնականաբար, միակ հենարանը «ժողովուրդն» է, որին պարբերաբար դիմելու է»:

Շարունակելով՝ Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ թշնամիների որոնումը նույնպես իր պատճառն ունի: «Պատճառն այն է, որ անգաղափար, անծրագիր իշխանություն է, մարդկանց խումբ է, որոնք պատրաստ չեն երկիր կառավարել, իսկ ձախողումների համար թշնամիներ որոնել է պետք: Մի ժամանակ նախորդ իշխանություններն էին, հիմա դատավորների դեմ է պայքար սկսվել, վաղը լրատվամիջոցների դեմ են պայքարելու՝ հակահեղափոխական օջախներ են ման գալու, մյուս օրը, երևի, բանակն է լինելու թշնամին, հետո էլ ոստիկանությունը: Ի դեպ՝ հիմա զուգահեռաբար ԱԱԾ-ին թշնամի հայտարարելու գործընթաց կա: Հետո էլ, երևի, մտավորականությունը թշնամի կհայտարարվի: Եվ այսպես շարունակ՝ ամեն անգամ մեղքն իրենց վրայից գցելու են, մինչև վերջում պարզվի, որ Ն. Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիրն» են հայ ժողովրդի թշնամին, ու դրանով այս թատրոնը կվերջանա»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, խնդիրը նաև ընդհանուր գաղափարի մեջ է. «Հավաքվել են պատահական մարդիկ, և եթե այդ պատահական մարդկանց մեջ կան նաև բավականին կարգին, առաքինի, լավ կրթված մարդիկ, այդուհանդերձ, այդ մարդկանց ոչ մի գաղափար չի միավորում: Այդ մարդիկ հավաքվել են ուղղակի ինչ-որ մեկի դեմ պայքարելու համար, հիմա դարձել են իշխանություն, պետք է հանուն ինչ-որ բանի ծառայեն, իսկ այդ հանունը պետք է միավորի իրենց: Բայց այդ միավորող գաղափարը չկա: Եթե անծրագիր կառավարություն է, կուսակցություն, որը աշխարհայացք չունի, այդ մարդկանց ինչը՞ պետք է միավորի: Միակ բանը, որ կարող է միավորել, կոռուպցիան է, որը միանգամից կբացահայտվի և որի դեմ պայքարը հեղափոխության միակ հայտարարված նպատակն էր: Այսինքն, դա էլ չի կարող աշխատել: Մնում է այն, որ այս իշխանությունը ինչ-որ կարճ ժամանակում իրեն վերջնականապես սպառի և հեռանա»:

Ինչ վերաբերում է ստեղծված մթնոլորտի հնարավոր բացասական հետևանքներին, դրանք բացառելու հնարավորություններին, քաղաքագետը նշեց. «Թշնամիներ որոնելու ճանապարհին թշնամի են հայտարարվում պետական ինստիտուտները: Այսինքն, այն կառույցները, որոնց վրա հիմնված է պետությունը: Եվ երբ պետական ինստիտուտները թշնամի են, հաջորդ փուլում արդեն պետություն չկա: Սա արդեն գոյության վտանգ է՝ հաշվի առնելով նաև պատերազմական երկիր լինելը, հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք առկա են մեր տարածաշրջանում: Շատ անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել՝ հաշվի առնելով նաև տնտեսության վիճակը: Շատ վտանգավոր փուլ է, և ես չգիտեմ՝ գործող իշխանությունը որքանո՞վ է սա հասկանում»:

Անդրադառնալով «ժողովրդին», «ժողովուրդն է պահանջում» խոսքը անընդհատ շրջանառելուն, Ս. Դանիելյանը շեշտեց. «Ժողովրդին պետք է բացատրել, որ իրենք իշխանության աղբյուրն են, այլ ոչ թե իշխանությունը: Պետք է բացատրել, որ իրենք իրենց ձայների միջոցով իշխանությունը պատվիրակում են ներկայացուցչական մարմիններին, որից հետո ամեն ինչի համար պատասխանատու են ներկայացուցչական մարմինները: Եվ այստեղ արդեն ժողովուրդն անելիք չի ունենում: Ժողովուրդը երկու անելիք ունի՝ կա՛մ ընտրությունների է գնում, կա՛մ երբ տեսնում է հակասահմանադրական գործունեություն, ապստամբության միջոցով փոխում է իշխանությունը: Դրանից բացի ժողովուրդն այլևս անելիք չունի: Իսկ ժողովրդին դիմելը բնորոշ է հետհեղափոխական երկրներին, հասարակություններին, որտեղ այդ բառն արդեն արժեզրկվում է: Նույն Ստալինի ժամանակներում հայտարարվում էին «ժողովրդի թշնամիներ», և 20 միլիոն մարդ, որպես «ժողովրդի թշնամի», գնաց, վերացավ: ժողովրդին դիմելու ժամանակը ընտրությունների ժամանակ էր: Իսկ մեծ հաշվով, սա անհաջողակների իշխանություն է: Անհաջողակներ, որոնք չգիտեն, թե ի՞նչ է նշանակում պետություն կառավարել, ի՞նչ է նշանակում անվտանգության համակարգ, ի՞նչ է նշանակում պատասխանատվություն, ի՞նչ է նշանակում խոսքի արժեք, այսինքն, երբ դու ինչ-որ բան ես խոստանում, ուրեմն՝ կատարում ես: Ուղղակի դեմագոգների հավաքածու է, որը, բնականաբար, ամեն առիթով պետք է շահարկի ժողովրդի անունը»:

Ստեփան Դանիելյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու մեկ ճանապարհ է տեսնում. «Պետական մտածողություն ունեցող մարդիկ պետք է արդեն փորձեն մոբիլիզացվել, հանրությանը ծրագիր առաջարկել և Սահմանադրության շրջանակներում ակտիվ քաղաքական գործունեություն սկսել: Ես այլ ճանապարհ չեմ տեսնում, որովհետև հակասահմանադրական քայլեր են արվում, որը վտանգում է պետությունը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli