Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանում տիրում է իրավաքաղաքական քաոս»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ՍԴ-ն կայացրել է աննախադեպ որոշում, որովհետև մեկ տարի է, ինչ ՀՀ-ում տիրում է ոչ թե օրենքի գերակայություն, այլ զանգովի և միջամտությամբ իրականացվող արդարադատություն: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական հարթակ» ՀԿ ղեկավար Աղվան Պողոսյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը հաջորդած քննարկումներին, պնդումներին ու դրանց քաղաքական բաղադրիչին:

Ա. Պողոսյանը նախ ընդգծեց. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի է ունեցել ապօրինությունների շարք:

Եվ ՍԴ-ն եկավ փաստելու, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցողը զուտ քաղաքական բաղադրիչ էր կրում: Եվ, բնականաբար, այդ որոշումը դուր չեկավ իշխանություններին, որոնք քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ ամեն գնով փորձում էին Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահել»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ այսօր Հայաստանում կա անարխիա:

«Իսկ իշխանությունը, փոխանակ հասարակության կյանքը լավացներ, ավելի վատ իրավիճակ է ստեղծում, ինչի հետևանքով մենք այսօր արդեն տեսնում ենք, թե օր օրի ՀՀ-ի առջև ինչպիսի խնդիրներ են առաջացել: Բնականաբար, ՍԴ-ի որոշումը պետք է վախեցներ ինչպես իշխանական, այնպես էլ, այսպես ասած, անկախ փաստաբանի անվան տակ գտնվող որոշ շրջանակների, որոնք ուղղորդվում են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից»,-ասաց նա՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը շատ վատ ցուցիչ է:

«Ռ.Քոչարյանի գործը, ՍԴ որոշումը, իսկ դրանից առաջ որոշ դատավորների կողմից արդարացի վճիռներ կայացնելն ու դրանց հետևող գործընթացները փաստում են, որ Հայաստանում տիրում է իրավաքաղաքական քաոս:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամբողջովին կազմաքանդում է ՀՀում կայացած ինստիտուտները:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զբաղված է դատական իշխանության վրա իր ունեցած ազդեցության տարածմամբ, ինչն արգելում է մեր Սահմանադրությունը:

Մեծ հաշվով, դատարանների շրջափակումը, գաղտնալսումները ցույց են տալիս, որ այս ամենը գործող իշխանությունների համար վատ ավարտ է ունենալու. իրենք օրերից մի օր կանգնելու են սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի առջև»,-ընդգծեց Ա. Պողոսյանը:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, իշխանության ներսում առկա գործընթացներին՝ Աղվան Պողոսյանն իրավիճակը հասկանալի որակեց:

«Իշխանության ներսում տիրող իրավիճակը հասկանալի է: Սա ցույց է տալիս, որ Ն. Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին: Այսօր նույն «Իմ քայլը» դաշինքում ևս տիրում է անկառավարելի իրավիճակ:

Այսինքն, անկառավարելիության այն քաոսը, որը տիրում է ամբողջ երկրում, առկա է նաև իշխանության ներսում.

մենք տեսնում ենք իշխանության տարբեր թևերում գտնվող ներկայացուցիչների տարաձայնություններ, մամուլում առկա արտահոսքեր: Այս ամենը խոսում է միայն մի բանի մասին. իմքայլական ֆրակցիան կամ ամբողջ իշխանությունը, որը ձևավորել է Նիկոլ Փաշինյանը, կանգնած է պառակտման եզրին:

Եվ շատ հնարավոր է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ամբողջական պառակտում տեղի ունենա»,- ասաց Ա. Պողոսյանը:

Խոսելով Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների շուրջ առաջացած աղմուկից, մեր զրուցակիցը նշեց, որ այդ աղմուկն անտեղի չէ, քանի որ կան վտանգներ:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը որպես դրամաշնորհ մոտ 34 միլիոն դրամ է հատկացրել ՏԻմ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար, որը տրամադրվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։

«Նիկոլ Փաշինյանը կամ այն մութ ուժերը, որոնք Նիկոլ Փաշինյանին բերել են իշխանության, պլանավորում են Արցախում իրականացնել այն ամենը, ինչը տեղի ունեցավ Հայաստանում»,-ասաց նա՝ ընդգծելով Արցախում հեղափոխության նախապատրաստման հնարավորության ու նպատակադրության մասին:

«Դա շատ վտանգավոր է, որովհետև 30 տարիների ընթացքում մենք, փաստացի, կանգնած ենք պետականության կորստի առաջ: Իսկ ֆորսմաժորային իրավիճակները անվտանգության տեսանկյունից կարող են շատ վտանգավոր լինել:

Փաշինյանն օրեցօր շատ ինտենսիվ ձևով վարկանիշ է կորցնում, և նա փորձելու է այս ամենի օջախը տեղափոխել Արցախ»,-նշեց նա՝ խնդրահարույց համարելով ՀԿ-ների ֆինանսական աղբյուրները:

«Այստեղ շատ հետաքրքիր է այդ երկու հասարակական կազմակերպությունների ընտրությունը, որովհետև ֆինանսավորվում են «սորոսական» հիմնադրամներից, որի գործունեության հիմքում շատ երկրներում պետականաքանդությունն է: 

Բացի այդ, նշյալ ՀԿ-ների ներկայացուցիչներից ոմանք հեղափոխության առաջամարտիկներից են եղել, և սա իր մեջ շատ վտանգավոր ուղերձ է պարունակում:

Արցախում ամեն պահի կարող է պատերազմ սկսվել, իսկ, իբրև թե, ժողովրդավարություն քարոզող կառույցների իրական նպատակն ապակայունացումն է, ինչը շատ վտանգավոր է: Այստեղ անելիք ունի քաղհասարակությունը, առանձին ՀԿ-ները:

Նրանք նախ պետք է հանդես գան դատապարտող կոչով՝ կապված կառավարության որոշման հետ:

Բոլոր հասարակական կազմակերպությունները, որոնք կարող են ընտրական գործընթացներւմ դիտորդական ներկայացվածություն ունենալ, օր առաջ պետք է դիմեն ՀՀ կառավարությանը և Արցախի իշխանություններին, որպեսզի այդ առաքելությունն իրենք իրականացնեն:

Այստեղ խնդիրն առաջին հերթին այն է, թե որտեղից են ֆինանսավորվում վերոնշյալ կառույցները, երկրորդը՝ ինչպե՞ս են ընտրվել, որովհետև մրցույթ չի հայտարարվել»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այլ միտում էլ է տեսնում:

«Եթե մինչ այս նշված երկու ՀԿ-ները ներկայացված չեն եղել որպես դիտորդական կառույց, ի՞նչ է, Արցախում տեղի ունեցած ընտրությունները ոչ լեգիտիմ են համարո՞ւմ: Սա բառիս բուն իմաստով ազդակ է Ադրբեջանին: Բայց մենք չպետք է նման «կիքս» թույլ տանք, որից կարող է օգտվել Ադրբեջանը:

Սա միջազգային հանրության մեջ շատ լուրջ քննարկումների առիթ կարող է դառնալ: Ես դրա համար եմ շեշտում, որ տեղի հասարակական կազմակերպությունները պետք է դիմեն կառավարությանը, որ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնեն, որովհետև հասնելու ենք վտանգավոր եզրագծի»,-եզրափակեց Աղվան Պողոսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել