Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԱԺ–ի ընդունած նոր օրենքը խնդիրներ է ստեղծելու աշխատողների և գործատուների համար. Թադևոս Ավետիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ազգային ժողովն այսօր միաձայն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծով համատեղությամբ աշխատանք կատարողների համար անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն է ընձեռվում, ինչպես նաև նախատեսվել է միեւնույն գործատուի մոտ միեւնույն աշխատանքի համար կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետների երկարաձգման կամ նորացման վերաբերյալ սահմանափակումների սահմանում։

Նշենք, որ գործող կարգավորումը սահմանում է, որ համատեղությամբ աշխատանք կատարողների հետ պետք է կնքվի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է համատեղությամբ աշխատանք կատարողների հետ աշխատանքային պայմանագըի կնքում որոշակի ժամկետով միայն այն դեպքում, երբ աշխատողն այդ մասին գրավոր միջնորդել է կամ  տվել է գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն:

NEWS.am-ի հետ զրույցում ՀՅԴ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ծրագրերի համակարգող, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Թադևոս Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ օրենքը կիրառելիս տարընկալումերի տեղիք է տալու և աշխատանքային վեճերի առիթ դառնա։

«Նախագիծն ինքնին խնդրահարույց է, քանի որ կարելի է ասել այն ոչինչ չի կարգավորում։ Նախագծի հեղինակները նպատակ են ունեցել կարգավորել որոշակի և անորոշ  ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրերի հարցը, սակայն այնպիսի կարգավորումներ են ամրագրել, որոնք ավելի կխճճեն թե՛ գործատուին, և թե՛ աշխատողին»,–ասաց նա։

Ավետիսյանի խոսքով՝ ներկայումս անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրեր մեծամասամբ կնքվում են կրթության, առողջապահության ոլորտում, այսինքն աշխատողի հետ կնքվում է օրինակ՝ մեկ տարվա աշխատանքային պայմանագիր, որը անընդհատ երկարացվում է, ինչն ըստ նրա՝ խնդրահարույց է, չի բխում առաջին հերթին աշխատողի շահերից, հակասում է աշխատանքային օրենսգրքում ամրագրված կայունության դրույթին և միջազգային նորմերին։

«Որպես խնդրի կարգավորում մենք առաջարկում էինք երկու և ավելի անգամ երկարաձգելու պարագայում, աշխատանքային պայմանագիրը ավտոմատ դարձնել անորոշ ժամկետով։ Իսկ նոր նախագծի հեղինակները, առաջին հայացքից թվում է, թե աշխատանքային պայմանագրի ժամկետների երկարաձգման սահմանափակում են առաջարկել, մինչդեռ դրա հետ մեկտեղ սահամնել են բացառություններ այն բոլոր դեպքերի համար, որոնց պարագայում գործատուն կարող է իրավաչափ կերպով որոշակի ժամկետով պայամանգիր կիրառել, օրինակ համատեղությամբ կատարվող կամ սեզոնային աշխատանքի դեպքում։

«Բացի այս դեպքերից, մյուս բոլոր դեպքերում արդեն իսկ անորոշ ժամկետով պայմանագրեր են կնքում, էլ ի՞նչ է կարգավրում այս նախագիծը, պարզ չէ։ Քաղաքական նպատակներով հասկանլի է, որ ամբիոնից կհնչեցնեն, որ նման կարգավորում են անում, սակայն կիրառելիս այս օրենքը չի կարող պաշտպանել ոչ գործատուի և ոչ էլ աշխատողի շահերը»,–ասաց նա։

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ նման կարգավորումները տարընկալումներ են առաջացնելու հատկապես իրավական դաշտում։

«Կիրառման ընթացքում գործատուն և աշխատողը յուրովի են մեկնաբանելու այս դրույթները, քանի որ կարգավորումը որոշակիություն չի պարունակում, ինչը հանգեցնելու է աշխատանքային վեճի»,–ասաց նա։

Ավետիսյանը նաև նշեց, որ նախագծի հեղինակներից մեկին բազմիցս առաջարկել են իրենց պատրաստակամությունը՝  շտկելու օրենքում առկա խնդիրները։

«Փոխանակ օր առաջ խնդիրների համար առաջարկվող լուծումները ներկայացվեն ԱԺ, անհասկանալի պատճառնորով նախկին նախագիծը հանել են օրակարգից և քոփի փաստ անելով, վերցնելով մի քանի դրույթներ, բերել են ԱԺ և որպեսզի մի փոքր տարբերվեն, փոփոխություններ են արել՝ ակնհայտորեն ձևախեղելով առկա կարգավորումը»,–նշեց Թադևոս Ավետիսյանը։

Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա