Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱԺ–ի ընդունած նոր օրենքը խնդիրներ է ստեղծելու աշխատողների և գործատուների համար. Թադևոս Ավետիսյան

POLITICS

Ազգային ժողովն այսօր միաձայն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծով համատեղությամբ աշխատանք կատարողների համար անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն է ընձեռվում, ինչպես նաև նախատեսվել է միեւնույն գործատուի մոտ միեւնույն աշխատանքի համար կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետների երկարաձգման կամ նորացման վերաբերյալ սահմանափակումների սահմանում։

Նշենք, որ գործող կարգավորումը սահմանում է, որ համատեղությամբ աշխատանք կատարողների հետ պետք է կնքվի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է համատեղությամբ աշխատանք կատարողների հետ աշխատանքային պայմանագըի կնքում որոշակի ժամկետով միայն այն դեպքում, երբ աշխատողն այդ մասին գրավոր միջնորդել է կամ  տվել է գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն:

NEWS.am-ի հետ զրույցում ՀՅԴ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ծրագրերի համակարգող, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Թադևոս Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ օրենքը կիրառելիս տարընկալումերի տեղիք է տալու և աշխատանքային վեճերի առիթ դառնա։

«Նախագիծն ինքնին խնդրահարույց է, քանի որ կարելի է ասել այն ոչինչ չի կարգավորում։ Նախագծի հեղինակները նպատակ են ունեցել կարգավորել որոշակի և անորոշ  ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրերի հարցը, սակայն այնպիսի կարգավորումներ են ամրագրել, որոնք ավելի կխճճեն թե՛ գործատուին, և թե՛ աշխատողին»,–ասաց նա։

Ավետիսյանի խոսքով՝ ներկայումս անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրեր մեծամասամբ կնքվում են կրթության, առողջապահության ոլորտում, այսինքն աշխատողի հետ կնքվում է օրինակ՝ մեկ տարվա աշխատանքային պայմանագիր, որը անընդհատ երկարացվում է, ինչն ըստ նրա՝ խնդրահարույց է, չի բխում առաջին հերթին աշխատողի շահերից, հակասում է աշխատանքային օրենսգրքում ամրագրված կայունության դրույթին և միջազգային նորմերին։

«Որպես խնդրի կարգավորում մենք առաջարկում էինք երկու և ավելի անգամ երկարաձգելու պարագայում, աշխատանքային պայմանագիրը ավտոմատ դարձնել անորոշ ժամկետով։ Իսկ նոր նախագծի հեղինակները, առաջին հայացքից թվում է, թե աշխատանքային պայմանագրի ժամկետների երկարաձգման սահմանափակում են առաջարկել, մինչդեռ դրա հետ մեկտեղ սահամնել են բացառություններ այն բոլոր դեպքերի համար, որոնց պարագայում գործատուն կարող է իրավաչափ կերպով որոշակի ժամկետով պայամանգիր կիրառել, օրինակ համատեղությամբ կատարվող կամ սեզոնային աշխատանքի դեպքում։

«Բացի այս դեպքերից, մյուս բոլոր դեպքերում արդեն իսկ անորոշ ժամկետով պայմանագրեր են կնքում, էլ ի՞նչ է կարգավրում այս նախագիծը, պարզ չէ։ Քաղաքական նպատակներով հասկանլի է, որ ամբիոնից կհնչեցնեն, որ նման կարգավորում են անում, սակայն կիրառելիս այս օրենքը չի կարող պաշտպանել ոչ գործատուի և ոչ էլ աշխատողի շահերը»,–ասաց նա։

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ նման կարգավորումները տարընկալումներ են առաջացնելու հատկապես իրավական դաշտում։

«Կիրառման ընթացքում գործատուն և աշխատողը յուրովի են մեկնաբանելու այս դրույթները, քանի որ կարգավորումը որոշակիություն չի պարունակում, ինչը հանգեցնելու է աշխատանքային վեճի»,–ասաց նա։

Ավետիսյանը նաև նշեց, որ նախագծի հեղինակներից մեկին բազմիցս առաջարկել են իրենց պատրաստակամությունը՝  շտկելու օրենքում առկա խնդիրները։

«Փոխանակ օր առաջ խնդիրների համար առաջարկվող լուծումները ներկայացվեն ԱԺ, անհասկանալի պատճառնորով նախկին նախագիծը հանել են օրակարգից և քոփի փաստ անելով, վերցնելով մի քանի դրույթներ, բերել են ԱԺ և որպեսզի մի փոքր տարբերվեն, փոփոխություններ են արել՝ ակնհայտորեն ձևախեղելով առկա կարգավորումը»,–նշեց Թադևոս Ավետիսյանը։

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli