Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նույն «խրամատային» սխալն են անում, մինչդեռ խնդիրներին պետք է համակարգային լուծումներ տրվեն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» զրուցակիցն է իրավաբան Մհեր Հակոբյանը։ Զրուցել ենք ճանապարհային երթևեկության անհանգստացնող վիճակի, ՃՈ տուգանքները բողոքարկելիս սահմանվող 4000, 10.000 և 20.000 դրամ պետտուրքի մասին և ոչ միայն։

Բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը, իսկ մենք՝ այս քաոսը

Այս պահին ճանապարհային երթևեկությունում ունենք խնդիրներ, որոնք մի մասով օբյեկտիվ են, մյուսով՝ սուբյեկտիվ։ Օբյեկտիվ են այն առումով, որ մեքենաների թիվը շատացել է, հանրային տրանսպորտի վիճակը վատ է, մարդկանց մեծ մասը ձեռք է բերում սեփական մեքենա, որոնց գները նվազել են։ Մյուս կողմից՝ սուբյեկտիվ է. կա և՛ վարորդների, և՛ պետական մարմնի մեղքը։ Երթևեկության մեջ շատ են այն վարորդները, որոնք, իրոք, ծանոթ չեն երթևեկության կանոններին։ 

Սուբյեկտիվ տարրի մեջ կա նաև ճանապարհային ոստիկանության մեղքը. ամենայն հարգանքով, բայց ՃՈ աշխատակիցներից շատերը բավարար պատրաստվածություն չունեն, և երկրորդ՝ օրենսդրական դաշտն անչափ թերի է, դատական պրակտիկան՝ հակասական, և արդյունքում երկու կողմն էլ մեղքի իր բաժինն ունի՝ տեսական և գործնական մակարդակում։ 

Տեսականի դեպքում մեր կանոններում կան նորմեր, որոնք մնացել են ԽՍՀՄ-ից և Հայաստանի պայմաններում կա՛մ չեն գործում, կա՛մ էլ արդյունավետ չեն գործում։ Գործնականն էլ այն է, որ այդ նորմերը կիրառող տեսուչը, ինքն էլ լավ չտիրապետելով դրանց, դրանք թերի է կիրառում, մյուս կողմից՝ գծանշում կատարողը, նշան տեղադրողը, չունենալով բավարար հմտություններ, օրինակ՝ լուսացույցի կարգավորումը թերի է կատարում։

Նոր իշխանությունները նույն սխալն են գործում

Սա բազմաստիճան խնդիր է, և ցավն այն է, որ անձը, «խրամատի» որ կողմում գտնվում է, փոքրացնում է իր կողմի մեղքը և մեծացնում է հակառակ կողմինը։ Եթե վարորդ ես, ասում ես՝ ամեն ինչը լավ է, ՃՈ-ն վատ է աշխատում։ Եթե ՃՈ-ն ես, ասում ես՝ ամեն ինչ կարգին է, վարորդները լավը չեն։ 

Իրականում բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը, իսկ մենք՝ այս քաոսը, ուրեմն ունենք լուծելու խնդիրներ։ Եկել է նոր՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ 

Ցավոք, այն նույն՝ «խրամատային» սխալն է անում՝ բոլոր մեղքերը բարդում է վարորդների վրա։ Իսկ ես ասում եմ՝ խնդիրներին պետք է համակարգային լուծումներ տրվեն՝ տարբերակելով լուծումների առաջնահերթությունը։ Իմ պատկերացմամբ՝ պետք է նախ կարգավորել ՃՈ վերադասը։

Հիմա կատարված փոփոխությունների մասին

Կատարվել է երկու տիպի փոփոխություն։ Առաջ դու քո ընտրությամբ կարող էիր գնալ դատարան կամ ՃՈ վերադաս, ընդ որում, վերադասում եթե մերժեին, իրավունք ունեիր, այնուհանդերձ, դատարան գնալ։ Նոյեմբերի 30-ից գործում է փոփոխությունը, ըստ որի, պետությունը վարորդին ասում է՝ գնա ՃՈ վերադաս, եթե այն քեզ մերժեց, իրավունք ունես դատարան գնալու։

 Պետությունը, վերադասում փոփոխություններ չկատարած, վարորդներին ուղղորդում է այնտեղ։ Ընդ որում, պրակտիկան գիտենք՝ «մերոնց չենք նեղացնում» սկզբունքով վերադասն այս պահի դրությամբ մեծմասամբ մերժելու է այս ամենը։ Ինքը մեխանիզմը լավն է, եթե վերադասն իրոք լավ աշխատի, արդյունքում դատարաններն էլ կբեռնաթափվեն։

 Իշխանություններն այս պահին ուզում են դատարանները բեռնաթափել, ցանկությունը լավն է, այո՛, դատարանները ծանրաբեռնված են, 10000 գործից 5000-ը կարող են ՃՈ ակտերը լինել։ Բայց այսպես չեն լուծում հարցը։ 

Սրա բացասական կողմն այն է, որ վարորդների համար մեծանում է քաշքշուկը, դատական պաշտպանության իրավունքը բարդանում է, քաղաքացին չարանում է, սրա հետևանքով պետությունը ոչինչ չի շահում։ 

Սրա դրական կողմը կարող էր լինել այն, որ եթե վերադասը նորմալ աշխատեր, գործերի մեծ մասը դատարան չէին հասնի, դատարաններն առնվազն 30 տոկոսով կբեռնաթափվեին։ 

Ի դեպ, նորմալ պայմաններում վերադաս դիմելն ավելի հեշտ է, հաճելի ու արագ, քան դատարան դիմելը։ 

Ի՞նչ է «սպառնում» վարորդներին 2020-ի հունվարի մեկից

Հունվարի 1-ից դատարան դիմելու համար ավելացրել են պետական տուրք, ընդ որում, վերադասին կարող ես անվճար դիմել։ Մի փոքր մանրամասնեմ վարչական դատարանների մասին։ Դեռևս 2005-2006 թվականներին երկրում մի գործընթաց էր, երբ իշխանություններն արդարադատությունը բարեփոխում էին։ 

Եվրոպան մեզ ասաց հետևյալը՝ ստեղծեք վարչական դատարան, որը զբաղվում է անձ-պետություն հարաբերություններով, հիմք դրվեց վարչական գործնական արդարադատությանը։

 2008 թվականից Հայաստանում գործում է վարչական դատարան։ Եվրոպան նաև պահանջ դրեց՝ վարչական գործերի քննումը դարձրեք անվճար, քանի որ եթե գործի քննության ժամանակ մի կողմում պետությունն է՝ ոստիկանությունը, հարկային մարմինը, քաղաքապետարանը և պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմին, մյուս կողմում՝ քաղաքացին, ում իրավունքը ոտնահարվել է, ապա պետությունը քաղաքացուց չպետք է գումար պահանջի իրականությունը պարզելու համար։ 

Այս գործերը քննում է վարչական դատարանն՝ անվճար։ 

Այս սկզբունքը պահվեց 11 տարի։ Հիմա այս իշխանությունները տեսան, որ վարորդներն ավելի շատ են սկսել բողոքարկել ակտերը և, իրավիճակին նայելով իրենց խրամատից, փորձում են վարորդների բողոքարկումը բարդացնել։ 

Եթե իրենք ընդունեն, որ ՃՈ-ն նորմալ չի աշխատում, կան խնդիրներ կապված գծանշումների, ճանապարհային նշանների հետ, կասեն՝ եկեք սա շտկենք, արդյունքում որոշ ժամանակ հետո կմնան այն ակտերը, երբ վարորդն, իրոք, մեղավոր է։ 

Ստեղծված իրավիճակը շտկելու փոխարեն, իշխանությունները հասկացան, որ դատարանում պարտվում են վարորդներին, չեն կարողանում գանձել տուգանքները, դեռ մի բան էլ իրենք են դատական ծախս վճարում։ 

Այն քողի տակ, որ իբր դատարանը ծանրաբեռնվում է, իբր վարորդները չարաշահում են արդարադատությունը, բոլորին կանչեցին վերադաս։ Այստեղ էլ հետևյալ պատկերը կունենանք՝ կա՛մ բան չի փոխվի, կա՛մ էլ այն ակտերը, որոնց դեպքում վերադասը վստահ է, որ դատարանում պարտություն է կրելու, կչեղարկի։ 

Բայց սա էլ ազնիվ չէ քաղաքացու նկատմամբ։ Ստացվում է, որ քաղաքացուն տուգանում են՝ իմանալով, որ նա սխալ չի գործել։ Շատ մարդիկ չհասկանալով կամ էլ քաշքշուկի մեջ չընկնելու համար մուծում են տուգանքները։ 

Մեր երկրում օրենսդրությունն արագ է փոխվում, պրակտիկան չի հասցնում ձևավորվել

Կայացած պետություններում դատական պրակտիկան միասնականացված է։ Մեր երկրում օրենսդրությունն արագ է փոխվում, պրակտիկան չի հասցնում ձևավորվել։ Ամեն դատավոր իր կարծիքն ունի։

 Նորմալ երկրներում, որտեղ օրենքները կայուն են, այդ կարծիքների հակասությունը բարձրանում է վերին՝ երրորդ ատյան, որն էլ ասում է, թե որն է ճիշտը։ Այս պահի դրությամբ վերաքննիչ դատարանը, որը վարչական դատարանի վերադասն է, քաղաքացիներից մեկի՝ իմ դիմած գործը քննելու է 2021 թվականի գարնան սկզբին։ 

Գործի մասին, որը պարտվեցի, հետո հաղթեցի այս աշնանը, վերադաս դատարանն ինձ կարծիք կասի 2021-ին, այսինքն՝ 2020 թվականին այդպես էլ չեմ իմանա՝ ո՞րն էր ճիշտը։ Սա առաջին ատյանի խնդիրն է։ Իրավիճակին նայենք քաղաքացու աչքերով։ 

Հունվարի 1-ից 10000 դրամ պետական տուրք է սահմանվում երկրորդ դատական ատյան դիմելու համար, իսկ եթե այստեղ էլ խնդիր լինի, Վճռաբեկ ատյան դիմելու համար սահմանված է 20.000 դրամ պետական տուրք։

Վճռաբեկ դատարանը փակվել է ինքն իր մեջ

Նորմալ երկրներում վերաքննիչը հաճախ հարցը փակում է, բայց կա Վճռաբեկ ատյան, որին պատկանում է վերջին խոսքի իրավունքը՝ դատական պրակտիկայի տարաձևության դեպքում։ Վերաքննիչ վարչական դատարանում կա 9 դատավոր, որոնք հավաքված են 3 կազմում։ Այս պահին ունեմ գործեր, երբ կազմերից մեկի կարծիքը չգիտեմ, մեկն իմ օգտին է վճռել, մյուսը՝ իմ դեմ։ Քաղաքացին հարցնում է՝ ի՞նչ անենք։ 

Նորմալ երկրներում կասեի՝ դիմեք Վճռաբեկ։ Մեր երկրում դրա համար շուտով սահմանված կլինի 20 000 դրամ տուրք։ 

Այսինքն՝ քաղաքացին մուծեց ընդհանուր առմամբ 34 հազար դրամ։ Եթե Վճռաբեկում էլ պարտություն կրի, 5000 դրամանոց տուգանքն էլ ստիպված կլինի վճարել, ստացվեց 39.000 դրամ։ 

Ի դեպ, մեր վճռաբեկ դատարանը թերի է աշխատում, փոխանակ նման գործերը վարույթ ընդունելու, 500 գործից կարող է երկուսը վարույթ ընդունել։ Վճռաբեկը փակվել է ինքն իր մեջ։ Այն պետք է գործերը շուտ վարույթ ընդունի և կարծիք ներկայացնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը