Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պետք է կա­րև­որ­վի կրթու­թյան բո­վան­դա­կու­թյու­նը, ոչ թե գնա­հա­տա­կա­նը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստի» զրուցակիցն է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կրթության փորձագետ Արսեն Վարդանյանը: Անդրադարձ ենք կատարել կրթության ոլորտում ընդունված մի շարք որոշումներին և խնդիրներին:

Հեռավար կրթության արդյունավետության մասին

Վարդանյանը նշում է՝ ամենն արվեց արտակարգ դրության պայմաններում և, բնականաբար, ամեն ինչ չէր կարող 100 տոկոս լիարժեքությամբ և արդյունավետությամբ լինել: «Արտակարգ ռեժիմը ենթադրում է արտակարգ պայմաններ և դրանց հարմարվելու միտում: Ուզենք թե չուզենք, ինչ-որ տեղ ինչ-որ բան պետք է դրանից տուժեր: Համաձայն եմ այն տեսակետի հետ, որ սա առկա ուսուցմանը փոխարինող ինչ-որ տարբերակ էր և պարտադիր տարբերակ, քանի որ հակառակ դեպքում կրթությունն ուղղակի կոլապսի կենթարկվեր: 

Չեմ պատկերացնում՝ ինչ հետևանքներ կլինեին, եթե այս ամենը չկազմակերպվեր: Եթե արտակարգ դրության պայմաններում դասեր չկազմակերպվեին, պատկերացրեք՝ ինչ կլիներ դպրոցահասակ դեռահասի հետ, որն էներգիան իրացնելու լուրջ խնդիր ունի: Այո՛, չենք կարող ասել, որ ունենք 100 տոկոս արդյունավետություն: 

Նախ՝ պատրաստ չէինք այս ամենին՝ թե՛ տեխնիկական, թե՛ ուսուցիչների և աշակերտների պատրաստվածության առումով: Բայց մեր ժողովուրդը մի տաղանդ ունի՝ ծայրահեղ իրավիճակներում ուժերի գերլարումով սխրանքներ գործելու: 

Այո՛, ուսուցիչների մի մասի համար սա անհասկանալի մի բան էր, թե ինչ պետք է անել: Բայց քիչ-քիչ, իրար օգնելով, միմյանց ոգևորելով՝ կարողացանք որոշակի աշխատանք կատարել: Կապի մեջ եմ այլ շրջանների հետ, շատ ծնողներ ու ուսուցիչներ նշում են, որ որոշ ուսուցիչներ այդպես էլ ոչինչ չարեցին, օգտվեցին առիթից, ուղղակի գումար ստացան, բայց դա չնչին տոկոսն է: 

Դպրոցի հիմքն այն ուսուցիչներն են, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում: Բացի դա, աշակերտների մի մասն այս ընթացքում դրսևորեց այնպիսի հատկանիշներ, որ չէիր էլ սպասի՝ ավելի պատասխանատու, պատրաստակամ, մեծ սիրով սովորում էին: 

Սկզբում ոգևորվածությունն ավելի մեծ էր, բայց հիմա մի փոքր հոգնածություն կա: Իհարկե, այստեղ շատ բան կախված է նաև ուսուցիչներից: Հեռավար կրթությունը ենթադրում է ուսուցման այլ մեթոդներ և պայմաններ, որոնց պետք է հետևենք»,-ասում է Վարդանյանը: 

Որոշումը միակողմանի էր

Երբ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց, որ հանրակրթական ուսհաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա, ծնողների շրջանում որոշակի անհանգստություններ նկատվեցին՝ երեխաներից շատերը պարտաճանաչ սովորել են, բայց ստացվում է, որ նրանց աշխատանքը չի արտացոլվելու գնահատականների տեսքով: Վարդանյանի խոսքով, այս հարցի շուրջ տարակարծությունները սկսվեցին հենց հայտարարության օրվանից: 

«Ըստ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած դիրքորոշման, այս որոշման նպատակն այն էր, որ սոցիալական արդարությունը պահպանվի, այսինքն՝ այն երեխաները, որոնք հնարավորություն չեն ունեցել մասնակցելու հեռավար դասերին, չեն ստացել գնահատականներ, նրանց հանդեպ չլինի անարդարության որևէ միտում:

 Անկեղծ ասած, դա չընկալեցի: Աշակերտների 85 տոկոսը մասնակցել է դասերին և գնահատական վաստակել, մյուս 15 տոկոսը՝ ոչ: Անարդարությունը կարելի է նաև այդ տեսանկյունից դիտարկել:

 Սա սոցիալական անարդարություն էր, այսինքն՝ որոշումը միակողմանի էր: Կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չկար ամփոփելու այն երեխաների գնահատականները, որոնք մասնակցել են օնլայն դասերին: Նախ՝ դպրոցներում չկան վճարովի և անվճար համակարգեր, չունենք ռոտացիայի խնդիր: 

Այն երեխաները, որոնք չէին ստացել գնահատականներ, կարելի էր միջինացնելով, ինչ-որ տեղ զիջելով, միջին գնահատական ստանալ»,-նշում է մեր զրուցակիցը:

Լավ բան է ասվում, բայց որդեգրած քաղաքականությունը մի տեսակ այդ ուղղությամբ չէ

Վարդանյանը նշում է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մի շատ կարևոր շեշտադրում է արել, այն, որ պետք է ուշադրություն դարձնել կրթության բովանդակությանը:

«Իհարկե, սա շատ ուշացած հայտարարություն էր և մի տեսակ հանպատրաստից: Չի կարելի տարիներով ամբողջ ուշադրությունը բևեռել գնահատականին, ձևին, մատենավարությանը, ստեղծել տեսչական մարմին, որի ամենակարևոր գործառույթը տարիներ շարունակ համարվել է մատյան ստուգելը, հետո միանգամից գալ ու հայտարարել, որ կարևոր է կրթության բովանդակությունը: 

Իհարկե, լավ բան է ասվում, բայց որդեգրած քաղաքականությունը մի տեսակ այդ ուղղությամբ չէ: Հույս ունեմ, որ հետայսու կրթության բովանդակությունը կկարևորվի: Համաձայն չեմ նաև ծնողների ու ուսուցիչների այն ձևակերպումների հետ, որ երեխաներին կործանեցին, տապալեցին: Սարսափազդու ձևակերպումներից տպավորություն ես ստանում, որ երեխաների կյանքն ավարտվեց գնահատական չստանալով: 

Կարևոր էր այն, որ այս ընթացքում կրթությունը չընդհատվեց, երեխաները շատ հմտություններ զարգացրեցին, որոնք մինչ այժմ չունեին, այս առումով դրական արդյունք ունեցանք: Վերադառնալով գնահատականների խնդրին՝ նշեմ, որ այժմ, ըստ էության, արված աշխատանքի չափանիշը գնահատականն է, և կարելի էր այս հարցում միջանկյալ որոշում կայացնել: Ամեն դեպքում երեխաները մոտիվացվել էին, ձգտում էին արդյունքի: 

Այդ տարիքի դեռահասին մի փոքր դժվար է բացատրել, որ այդ ամենն անում է իր ապագայի համար, նա սիրում է գնահատականով չափել իր արդյունքները, որովհետև մեր կրթության, ազգային հոգեբանության մեջ մինչ այդ դա է եղել: 

Չենք կարող մի վայրկյանում կանգնել և քարոզչի դերում երեխային բացատրել բաներ, որոնք դեռ իր արժեհամակարգում դրված չեն: Պետք է գա այն ժամանակը, երբ կկարևորվի կրթության բովանդակությունը, ոչ թե թվանշանային ձևակերպումները»,-ընդգծում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչը:

Գնահատման ներկայիս ձևը շատ սուբյեկտիվ է

Ոչ մեկ անգամ խոսվել է թվանշանային գնահատման համակարգից հրաժարվելու մասին: Այս դեպքում ի՞նչ է պետք անել, որ չտուժի կրթության որակը: «Առհասարակ դեմ եմ կրտսեր դպրոցում և միջին դպրոցի առաջին օղակներում երեխաներին գնահատելուն: 

Թվանշանային գնահատումն այս դեպքում պետք է ընդհանրապես հանվի, որը հազար ու մի տեսակ ավելորդ խնդիրներ է առաջացնում բոլորի համար՝ թե՛ ընտանիքի, թե՛ երեխայի, թե՛ ուսուցչի: Արդյունքում երեխան ոչ թե չի գնահատվելու, այլ լինելու է բառային բնութագիր: Աշակերտը սովորում է, նրան ասելու են՝ այսինչ բանը դու վատ ես արել, աշխատելու ես կոնկրետ կետերի վրա և շտկելու քո աշխատանքը: 

Դա չի նշանակում, որ ուսուցիչը որևէ կերպ չի արձագանքելու արված աշխատանքին: Գիտենք, որ գնահատման ներկայիս ձևը շատ սուբյեկտիվ է, երբեք չի արտահայտում երեխայի գիտելիքի իրական պաշարը: 

Ավելի շատ գնահատում ենք երեխայի աշխատանքը, վերաբերմունքը: 

Պետք է կրթության հանդեպ վերաբերմունք ձևավորենք, այսինքն մարդուն չխաբենք, իսկ հիմա մեր կրթական համակարգում գնահատական նշանակելը դարձել է խաբել: Ստացվում է, որ ամեն ինչ հրաշալի արվել է, բայց բովանդակային արդյունք չկա»,-ասում է Վարդանյանը:

Հուսանք՝ ամեն ինչ բարեհաջող ընթացք կունենա

Մեր զրուցակիցը կարծում է, որ ավարտական դասարանների քննությունների չեղարկումը ճիշտ որոշում էր: «Առցանց քննությունները լինելու էին ձևական, սուբյեկտիվ, քանի որ գոնե առայժմ դրանց պատրաստ չենք բովանդակային առումով: Հետագայում գուցե այնպիսի մեխանիզմ մշակվի, որ դրանք առավել արդյունավետ լինեն: 

Կարծես թե, տարակարծություններն ավելի շատ վերաբերում էին մեկ քննությամբ բուհեր ընդունվելու հարցին: Այս դեպքում կարելի էր ինչ-որ թեստ կազմել, որտեղ ընդգրկված կլինեին հարցեր այն բոլոր առարկաներից, որոնցից դիմորդները պետք է քննություն հանձնեին: Կարծում եմ՝ այս ընթացքում կարելի էր, մասնագետներին ներգրավելով, լավ արդյունք ունենալ: 

Այստեղ կունենանք վճարովի-անվճարի, այսպես ասենք, արդարության հարց: Կամընտրականի դեպքում թույլ տվեցին, որ դիմորդներն իրենք ընտրեն առարկան, բայց պարտադիրների դեպքում որոշումը նախարարությունը կայացրեց: Հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող ընթացք ու ավարտ կունենա»,-եզրափակում է Արսեն Վարդանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

«Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան