Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պետք է կա­րև­որ­վի կրթու­թյան բո­վան­դա­կու­թյու­նը, ոչ թե գնա­հա­տա­կա­նը»

INTERVIEW

«Փաստի» զրուցակիցն է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կրթության փորձագետ Արսեն Վարդանյանը: Անդրադարձ ենք կատարել կրթության ոլորտում ընդունված մի շարք որոշումներին և խնդիրներին:

Հեռավար կրթության արդյունավետության մասին

Վարդանյանը նշում է՝ ամենն արվեց արտակարգ դրության պայմաններում և, բնականաբար, ամեն ինչ չէր կարող 100 տոկոս լիարժեքությամբ և արդյունավետությամբ լինել: «Արտակարգ ռեժիմը ենթադրում է արտակարգ պայմաններ և դրանց հարմարվելու միտում: Ուզենք թե չուզենք, ինչ-որ տեղ ինչ-որ բան պետք է դրանից տուժեր: Համաձայն եմ այն տեսակետի հետ, որ սա առկա ուսուցմանը փոխարինող ինչ-որ տարբերակ էր և պարտադիր տարբերակ, քանի որ հակառակ դեպքում կրթությունն ուղղակի կոլապսի կենթարկվեր: 

Չեմ պատկերացնում՝ ինչ հետևանքներ կլինեին, եթե այս ամենը չկազմակերպվեր: Եթե արտակարգ դրության պայմաններում դասեր չկազմակերպվեին, պատկերացրեք՝ ինչ կլիներ դպրոցահասակ դեռահասի հետ, որն էներգիան իրացնելու լուրջ խնդիր ունի: Այո՛, չենք կարող ասել, որ ունենք 100 տոկոս արդյունավետություն: 

Նախ՝ պատրաստ չէինք այս ամենին՝ թե՛ տեխնիկական, թե՛ ուսուցիչների և աշակերտների պատրաստվածության առումով: Բայց մեր ժողովուրդը մի տաղանդ ունի՝ ծայրահեղ իրավիճակներում ուժերի գերլարումով սխրանքներ գործելու: 

Այո՛, ուսուցիչների մի մասի համար սա անհասկանալի մի բան էր, թե ինչ պետք է անել: Բայց քիչ-քիչ, իրար օգնելով, միմյանց ոգևորելով՝ կարողացանք որոշակի աշխատանք կատարել: Կապի մեջ եմ այլ շրջանների հետ, շատ ծնողներ ու ուսուցիչներ նշում են, որ որոշ ուսուցիչներ այդպես էլ ոչինչ չարեցին, օգտվեցին առիթից, ուղղակի գումար ստացան, բայց դա չնչին տոկոսն է: 

Դպրոցի հիմքն այն ուսուցիչներն են, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում: Բացի դա, աշակերտների մի մասն այս ընթացքում դրսևորեց այնպիսի հատկանիշներ, որ չէիր էլ սպասի՝ ավելի պատասխանատու, պատրաստակամ, մեծ սիրով սովորում էին: 

Սկզբում ոգևորվածությունն ավելի մեծ էր, բայց հիմա մի փոքր հոգնածություն կա: Իհարկե, այստեղ շատ բան կախված է նաև ուսուցիչներից: Հեռավար կրթությունը ենթադրում է ուսուցման այլ մեթոդներ և պայմաններ, որոնց պետք է հետևենք»,-ասում է Վարդանյանը: 

Որոշումը միակողմանի էր

Երբ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց, որ հանրակրթական ուսհաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա, ծնողների շրջանում որոշակի անհանգստություններ նկատվեցին՝ երեխաներից շատերը պարտաճանաչ սովորել են, բայց ստացվում է, որ նրանց աշխատանքը չի արտացոլվելու գնահատականների տեսքով: Վարդանյանի խոսքով, այս հարցի շուրջ տարակարծությունները սկսվեցին հենց հայտարարության օրվանից: 

«Ըստ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած դիրքորոշման, այս որոշման նպատակն այն էր, որ սոցիալական արդարությունը պահպանվի, այսինքն՝ այն երեխաները, որոնք հնարավորություն չեն ունեցել մասնակցելու հեռավար դասերին, չեն ստացել գնահատականներ, նրանց հանդեպ չլինի անարդարության որևէ միտում:

 Անկեղծ ասած, դա չընկալեցի: Աշակերտների 85 տոկոսը մասնակցել է դասերին և գնահատական վաստակել, մյուս 15 տոկոսը՝ ոչ: Անարդարությունը կարելի է նաև այդ տեսանկյունից դիտարկել:

 Սա սոցիալական անարդարություն էր, այսինքն՝ որոշումը միակողմանի էր: Կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չկար ամփոփելու այն երեխաների գնահատականները, որոնք մասնակցել են օնլայն դասերին: Նախ՝ դպրոցներում չկան վճարովի և անվճար համակարգեր, չունենք ռոտացիայի խնդիր: 

Այն երեխաները, որոնք չէին ստացել գնահատականներ, կարելի էր միջինացնելով, ինչ-որ տեղ զիջելով, միջին գնահատական ստանալ»,-նշում է մեր զրուցակիցը:

Լավ բան է ասվում, բայց որդեգրած քաղաքականությունը մի տեսակ այդ ուղղությամբ չէ

Վարդանյանը նշում է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մի շատ կարևոր շեշտադրում է արել, այն, որ պետք է ուշադրություն դարձնել կրթության բովանդակությանը:

«Իհարկե, սա շատ ուշացած հայտարարություն էր և մի տեսակ հանպատրաստից: Չի կարելի տարիներով ամբողջ ուշադրությունը բևեռել գնահատականին, ձևին, մատենավարությանը, ստեղծել տեսչական մարմին, որի ամենակարևոր գործառույթը տարիներ շարունակ համարվել է մատյան ստուգելը, հետո միանգամից գալ ու հայտարարել, որ կարևոր է կրթության բովանդակությունը: 

Իհարկե, լավ բան է ասվում, բայց որդեգրած քաղաքականությունը մի տեսակ այդ ուղղությամբ չէ: Հույս ունեմ, որ հետայսու կրթության բովանդակությունը կկարևորվի: Համաձայն չեմ նաև ծնողների ու ուսուցիչների այն ձևակերպումների հետ, որ երեխաներին կործանեցին, տապալեցին: Սարսափազդու ձևակերպումներից տպավորություն ես ստանում, որ երեխաների կյանքն ավարտվեց գնահատական չստանալով: 

Կարևոր էր այն, որ այս ընթացքում կրթությունը չընդհատվեց, երեխաները շատ հմտություններ զարգացրեցին, որոնք մինչ այժմ չունեին, այս առումով դրական արդյունք ունեցանք: Վերադառնալով գնահատականների խնդրին՝ նշեմ, որ այժմ, ըստ էության, արված աշխատանքի չափանիշը գնահատականն է, և կարելի էր այս հարցում միջանկյալ որոշում կայացնել: Ամեն դեպքում երեխաները մոտիվացվել էին, ձգտում էին արդյունքի: 

Այդ տարիքի դեռահասին մի փոքր դժվար է բացատրել, որ այդ ամենն անում է իր ապագայի համար, նա սիրում է գնահատականով չափել իր արդյունքները, որովհետև մեր կրթության, ազգային հոգեբանության մեջ մինչ այդ դա է եղել: 

Չենք կարող մի վայրկյանում կանգնել և քարոզչի դերում երեխային բացատրել բաներ, որոնք դեռ իր արժեհամակարգում դրված չեն: Պետք է գա այն ժամանակը, երբ կկարևորվի կրթության բովանդակությունը, ոչ թե թվանշանային ձևակերպումները»,-ընդգծում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչը:

Գնահատման ներկայիս ձևը շատ սուբյեկտիվ է

Ոչ մեկ անգամ խոսվել է թվանշանային գնահատման համակարգից հրաժարվելու մասին: Այս դեպքում ի՞նչ է պետք անել, որ չտուժի կրթության որակը: «Առհասարակ դեմ եմ կրտսեր դպրոցում և միջին դպրոցի առաջին օղակներում երեխաներին գնահատելուն: 

Թվանշանային գնահատումն այս դեպքում պետք է ընդհանրապես հանվի, որը հազար ու մի տեսակ ավելորդ խնդիրներ է առաջացնում բոլորի համար՝ թե՛ ընտանիքի, թե՛ երեխայի, թե՛ ուսուցչի: Արդյունքում երեխան ոչ թե չի գնահատվելու, այլ լինելու է բառային բնութագիր: Աշակերտը սովորում է, նրան ասելու են՝ այսինչ բանը դու վատ ես արել, աշխատելու ես կոնկրետ կետերի վրա և շտկելու քո աշխատանքը: 

Դա չի նշանակում, որ ուսուցիչը որևէ կերպ չի արձագանքելու արված աշխատանքին: Գիտենք, որ գնահատման ներկայիս ձևը շատ սուբյեկտիվ է, երբեք չի արտահայտում երեխայի գիտելիքի իրական պաշարը: 

Ավելի շատ գնահատում ենք երեխայի աշխատանքը, վերաբերմունքը: 

Պետք է կրթության հանդեպ վերաբերմունք ձևավորենք, այսինքն մարդուն չխաբենք, իսկ հիմա մեր կրթական համակարգում գնահատական նշանակելը դարձել է խաբել: Ստացվում է, որ ամեն ինչ հրաշալի արվել է, բայց բովանդակային արդյունք չկա»,-ասում է Վարդանյանը:

Հուսանք՝ ամեն ինչ բարեհաջող ընթացք կունենա

Մեր զրուցակիցը կարծում է, որ ավարտական դասարանների քննությունների չեղարկումը ճիշտ որոշում էր: «Առցանց քննությունները լինելու էին ձևական, սուբյեկտիվ, քանի որ գոնե առայժմ դրանց պատրաստ չենք բովանդակային առումով: Հետագայում գուցե այնպիսի մեխանիզմ մշակվի, որ դրանք առավել արդյունավետ լինեն: 

Կարծես թե, տարակարծություններն ավելի շատ վերաբերում էին մեկ քննությամբ բուհեր ընդունվելու հարցին: Այս դեպքում կարելի էր ինչ-որ թեստ կազմել, որտեղ ընդգրկված կլինեին հարցեր այն բոլոր առարկաներից, որոնցից դիմորդները պետք է քննություն հանձնեին: Կարծում եմ՝ այս ընթացքում կարելի էր, մասնագետներին ներգրավելով, լավ արդյունք ունենալ: 

Այստեղ կունենանք վճարովի-անվճարի, այսպես ասենք, արդարության հարց: Կամընտրականի դեպքում թույլ տվեցին, որ դիմորդներն իրենք ընտրեն առարկան, բայց պարտադիրների դեպքում որոշումը նախարարությունը կայացրեց: Հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող ընթացք ու ավարտ կունենա»,-եզրափակում է Արսեն Վարդանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli