Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հա­յաս­տա­նում տե­ղի ունե­ցող իրա­դար­ձու­թյուն­ներն ամ­բող­ջու­թյամբ կախ­ված չեն ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րից»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արտաքին ու ներհայաստանյան խնդիրները միասին դիտարկելով է քաղաքագետ Գագիկ Համբարյանը բացատրում այն հնարավոր գործընթացները, որոնց մասին վերջերս շատ է խոսվում: Խոսքը մասնավորապես անցումային կամ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու մասին է: «Այստեղ խնդիրը բազմաբևեռ է: Խոսքը թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելուն ուղղված իշխանության քայլերի մասին է:

 Մեր՝ ներհայաստանյան մարտահրավերներից առաջնային խնդիրն այն է, որ իշխանություններն ուղղակիորեն տապալեցին հակաճգնաժամային ծրագրերը: 

Ու այս առումով բացառություն չեն նաև սոցիալական ծրագրերը: Այս հանգամանքը մեծ դժգոհություն է առաջացնում հասարակության լայն շերտերի մոտ, քանի որ իշխանությունները չեն կարողացել իրականացնել իրենց խոստումները: 

Երկրորդ հատվածն արտաքին քաղաքականությանն է վերաբերում: Խնդիրն արտաքին քաղաքական վտանգների նկատմամբ գործող իշխանությունների անպատրաստ լինելն է, ինչը բավականին բացահայտ է: 

Օրինակ՝ մինչև հիմա ես, որպես ՀՀ քաղաքացի, իշխանության որևիցե ներկայացուցչի շուրթերից նորմալ պատասխան չեմ լսել Լավրովի հայտարարության վերաբերյալ՝ կապված Արցախյան հարցի լուծման հետ: Այս խնդիրների հանրագումարում թե՛ հասարակության մի մասի, թե՛ քաղաքական դաշտում գործող, այսպես ասած, ակտորների մոտ գործող իշխանությունների քայլերի նկատմամբ անվստահություն է հասունանում: 

Վերոնշյալ հանգամանքները բերել են նրան, որ շատ քաղաքական ուժեր, այդ թվում՝ նախկինները, գտնում են, որ այս իշխանությունները չեն կարող երկիրն առաջ տանել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Գագիկ Համբարյանը: 

Մյուս կողմից՝ քաղաքագետը մատնանշեց քաղաքական ուժերին խանգարող հիմնական բաղադրիչի մասին:

 «Արտախորհրդարանական դաշտում գործող ուժերի դեպքում ևս գլխավոր խնդիրն էգոիզմն է: 

Ամեն մեկը կարծում է, որ բոլորն իր շուրջը պետք է միավորվեն: Եվ այսպես է մտածում արտախորհրդարանական ուժերի լիդերների գրեթե 90 տոկոսը: Իսկ նման մոտեցման արդյունքն այն է, որ շատ դեպքերում նրանց բոլոր նախաձեռնությունները մնում են որպես նախաձեռնություն և դրանից այնկողմ չեն անցնում: Իսկ պատճառը հետևյալն է. հասարակությունը չի տեսնում, որ նույն ուժերն իրենց էգոն, մեկը մյուսի նկատմամբ ունեցած խնդիրները մի կողմ դնելու, միավորվելու և արդյունքի հասնելու ցանկություն ունեն: 

Սա է պատճառը, որ շատ դեպքերում արտախորհրդարանական ուժերը տանուլ են տալիս թե՛ նախորդ, թե՛ այս իշխանությունների օրոք: Միևնույն ժամանակ, փաստ է, որ ՀՀ իշխանությունների թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կոպիտ սխալները միավորվելու մեծ հնարավորություններ են տալիս նաև արտախորհրդարանական ուժերին»,-շեշտեց քաղաքագետը: 

Անդրադառնալով իշխանական թիմի ներսում առկա գործընթացներին՝ Գագիկ Համբարյանը նախ ընդգծեց, որ գործող իշխանությունը բազմաբևեռ է:

«Գրեթե ունի այն նույնաբովանդակ տեսքը, որը ժամանակին ուներ ՀՀԿ-ն: Հաշվի առնելով բազմաբևեռ լինելու հանգամանքը՝ մեխանիկորեն թիմում առկա բոլոր բևեռները պայքարելու են նույն թիմում իրենց դիրքերն ավելի ուժեղացնելու համար: 

Այստեղ խնդիրն այն է, թե նույն Նիկոլ Փաշինյանն ինչպիսի՞ հմտություն կունենա, որ այդ պայքարը շատ դեպքերում դուրս չգա ներթիմային պայքարի սահմաններից ու չհանրայնացվի:

 Այդ պարագայում, իհարկե, հարված կհասցվի Նիկոլ Փաշինյանի վարկանիշին ու նրա, այսպես ասած, ուժեղ լիդերի իմիջին: Առհասարակ, ներթիմային պայքար ասվածը Հայաստանում բոլոր ժամանակներում էլ եղել է, բայց հենց այստեղ են երևում քաղաքական թիմի լիդերի հմտությունները, մասնավորապես, թե նա ինչպես է կարողանում կարգավորել իր թիմի ներսում գոյություն ունեցող բևեռների միջև առկա պայքարը, թույլ չտալ, որպեսզի դրանք հանրայնանան»,-ասաց նա:

Քաղաքագետը շեշտեց՝ վերոնշյալով է պայմանավորված այն հանգամանքը, որ արտախորհրդարանական ուժերի ուշադրության կենտրոնում նաև իշխանության ներթիմային հնարավոր խնդիրներն են:

«Հենց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին շատ դեպքերում չի հաջողվում քողարկել իր թիմի ներսում տարբեր բևեռների միջև գոյություն ունեցող հարցերը, ինչպես նաև պայքարը: Ու երբ թիմակից երկու պատգամավոր լրագրողների ու այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ներկայությամբ ԱԺ կուլիսներում ձեռնամարտի են բռնվում, իհարկե, դա անհետևանք չի մնում: 

Այս ամենի հետևանքով թե՛ հասարակության, թե՛ քաղաքական դաշտում գործող այլ քաղաքական ուժերի մոտ հարց է առաջանում՝ Փաշինյանը, որը չի կարող իր թիմում գոյություն ունեցող խնդիրները կարգավորել, ինչպե՞ս կարող է մի ամբողջ երկիր ղեկավարել: 

Ըստ նշվածի՝ գալիս են այն եզրահանգմանը, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ կա: Եվ, հետևաբար, ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի ու գործիչների մոտ սկսում է ձևավորվել մի շարժում ստեղծելու ցանկություն, որի միջոցով կկարողանան հասնել իշխանության»,-նկատեց Գ. Համբարյանը:

Քաղաքագետի խոսքով, հետհեղափոխական շրջան ապրող երկրներում ընդդիմադիր դաշտում գործող ուժերը մի խնդիր ունեն. «Բոլոր նման երկրներում իրենց սխալները բարձրաձայնած ուժերին իշխանությունները փորձում են պիտակավորել՝ նրանց անվանելով, օրինակ, «նախկինների մնացորդներ»: 

Այդպիսով փորձում են կեղծ օրակարգեր ձևավորել՝ հասարակությանը շեղելով իրական խնդիրներից ու չեզոքացնելով քաղաքական քննադատներին: Երբ ինչ-որ քաղաքական ուժեր արդարացիորեն բարձրաձայնում են հետհեղափոխական իշխանությունների սխալներն ու բացթողումները, հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հասարակության մի հատվածի համար նրանք թիրախ են դառնում: 

Հայաստանի ներկայիս իշխանությունները բավականին երկար ժամանակ, այդ թվում՝ հիմա, այդ տակտիկան են կիրառում: Բավականին տևական ժամանակ, մի քանի անգամ դառնալով հետապնդումների զոհ, ընդդիմադիրները ինչ-որ փուլում ավելի պասիվ էին գործում: Փոխարենը քաղաքական դաշտում ավելի ակտիվ էին հասարակական գործիչները, նաև նրանք, ովքեր նախորդ իշխանությունների հետ նախկինում ինչ-որ ձևաչափով համագործակցել էին»: 

Հիմա, սակայն, ըստ Համբարյանի, չկա նախկին պասիվ փուլը: 

«Հիմա բավականին մեծ ակտիվացում կա, ինչը պայմանավորված է իշխանությունների բացթողումների, սխալների հետ: Դա կապված է նաև հասարակության մի մասի՝ հետհեղափոխական թմբիրից դուրս գալու հետ: 

Երկու տարին այդքան էլ քիչ ժամանակ չէ հասկանալու, որ կերակրվել են կեղծ ու սին հույսերով: Ասում են՝ «տարիներ շարունակ երկիրը քանդվել է, այս իշխանություններն ինչպե՞ս կարող են երկու տարվա մեջ ինչ-որ քայլեր ձեռնարկել»: Սրան զուգահեռ, երկու տարի առաջ շատ մեծ հավատով լցված քաղաքացին նկատում է, որ այսօրվա պաշտոնյաներից շատերի սոցիալական վիճակը կտրուկ բարելավվել է, իսկ ինքը, այնուամենայնիվ, պետք է սպասի: 

Ընդհանուր առմամբ, կեղծ թվերը, խոստումները, իրադարձությունների վերաբերյալ կեղծ հայտարարությունները հասարակության մի շերտի աչքերը բացեցին, ու նրանք սկսեցին դժգոհել: Այդ դժգոհությունից էլ օգտվում են քաղաքական դաշտում գործող ուժերը, որով և պայմանավորված է նրանց ակտիվությունը»,-հավելեց քաղաքագետը:

Ամփոփելով՝ նա ընդգծեց. «Այնուամենայնիվ, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վրա ազդեցություն ունեն տարածաշրջանում մեծ հետաքրքրություն ունեցող աշխարհի խոշորագույն տերությունների դիրքորոշումները: Այս համատեքստում հաշվի առնենք Ռուսաստանի հետ Հայաստանի գործող իշխանությունների հարաբերությունները, որոնք բավականին լարված են, ինչը ոչ ոք չի կարող հերքել: 

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ամբողջությամբ կախված չեն ներքաղաքական գործընթացներից: Այստեղ նաև շատ կարևոր է, թե ի՞նչ գործընթացներ կան Հայաստանից դուրս և ի՞նչ համաձայնություններ են ձեռք բերվում այդ գործընթացների վերջնարդյունքում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է