Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի քարոզչամեքենան անբարո ձևով ձեզ խաբում, մոլորեցնում ու պառակտում է․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց մի թեզ, ըստ որի, այդ փոփոխությունները «կեղծ օրակարգ են»։ Նա գործընթացը չէր համարում քաղաքական։ Բավականին երկար ժամանակ քարոզ տարվեց այս ուղղությամբ, հաջողվեց հանրային և որոշակի քաղաքական մակարդակում ձևավորել հակաքաղաքագիտական ընկալումներ, որի արդյունքում քաղաքական կարևորագույն այդ գործընթացը իսկապես վերածվեց կեղծ օրակարգի՝ իր տեսքով և բովանդակությամբ։ Այս պատմությունը հիշեցի այն պարզ պատճառով, որ նմանատիպ, բայց զգայունության և կարևորության աստիճանով շատ ավելի բարձր մակարդակի մի խնդրի շուրջ նույն դիսկուրսն է ծավալվում։ Խոսքը գերիների, զոհված զինծառայողների և անհետ կորածների հարցը քաղաքականացնելու կամ չքաղաքականացնելու մասին է։ Ի՞նչ է, ըստ էության, տեղի ունենում։

Նախ՝ ինչքան էլ անբարո է թվում, բայց փաստ է, որ զոհերի մասին «պլյուս-մինուս»-ով խոսացող Նիկոլ Փաշինյանին հաջողվել է պառակտում մտցնել գերիների, անհետ կորածների և զոհված զինծառայողների հարազատների շարքերում։ Ավելին՝ Նիկոլին հաջողվել է աննկարագրելի ցավի մեջ գտնվող ծնողների ու հարազատների մի մասին համոզել, որ խնդրի լուծման բանալին պաշտպանության նախարարությունում է, մի մասին համոզել է, որ խնդիրը քաղաքական չէ, այլ պարզ չէ, թե ինչ է, հետևաբար սպասեք, ամեն ինչ արվում է որոշակի արդյունքներ ապահովելու համար, մի մասին համոզել է, որ ընդդիմությունը ցույցեր է անում՝ դրանով իսկ խոչընդոտելով գործընթացին, վերջերս պարզվեց, որ նաև մեղավոր են լրագրողները, որոնք լուսաբանում են բողոքի ակցիաները, և որ ամենազավեշտալին է՝ նախօրեին «կարկառուն» իմքայլականներից մեկն ասաց, թե հանրային դիսկուրսն այս թեմայով այնքան ակտիվ է, որ խանգարում է գերիներին հետ բերել։

Իհարկե, սա անբարոյականության մաստեր կլասի ցուցադրություն է, բայց, ինչևէ, անցնենք առաջ։ Նախ՝ ֆիքսենք՝ գերիներին վերադարձնելու թիվ մեկ պատասխանատուն իշխող քաղաքական թիմն է Նիկոլի գլխավորությամբ, հետևաբար որոշակի դրվագներում նույնիսկ անհասկանալի են պաշտպանության նախարարությունից ակնկալիքներն ու պահանջները։ Երկրորդ՝ Նիկոլը հասել է նրան, որ ծնողների և հարազատների մեծ մասն իրենց խոսքում անպայման նշում են՝ «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», «Այս հարցը քաղաքական հարթությունում չէ» և այլն։ Գերիների, անհետ կորածների և զոհված զինծառայողների սիրելի և հարգելի հարազատներ, Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան անբարո ձևով ձեզ խաբում, մոլորեցնում ու պառակտում է։ Այս հարցը քաղաքական, ավելին՝ աշխարհաքաղաքական է, ինչպես նաև բոլոր այն հարցերը, որոնք իշխանությունների պարտադիր լուծման իրավասությունների շրջանակում են գտնվում։ Ապաշնորհ ներքին և արտաքին քաղաքական ձախողումների պատճառով է երկիրն ու ժողովուրդը, դուք, մենք, բոլորս այս վիճակին հասել։ Այդ դեպքում ի՞նչը քաղաքականացնենք։ Քաղաքականության արդյունքների վերացման ոչ քաղաքական ի՞նչ գործիքներ կան։ Չկան, պարզապես չկան։Մի «կուլ տվեք» Նիկոլի քարոզչամեքենայի նետած «խայծը»:

Նա դա անում է մեկ նպատակով՝ իր վրայից քաղաքական և բարոյական պատասխանատվությունն ուրիշների վրա դնելու համար, ինչպես մնացած բոլոր հարցերում։ Դրա հերթական վկայությունն էր ԱԺ երեկվա խայտառակ նիստը՝ ուրախ ու երջանիկ ծափահարություններով: Եթե մենք չենք մատնանշում քաղաքական թիվ մեկ պատասխանատուին ու մեղավորին, ապա դա մի բան է նշանակում, որ մենք պետություն չունենք, քաղաքական իշխանություն չունենք։ Այդ դեպքում բոլոր խնդիրները անհասցե են, չկան դրանք լուծողներ։ Բայց դե ֆակտո և դե յուրե դեռ ունենք պետություն և իշխանություն, հետևաբար նաև ունենք կոնկրետ այս հարցի քաղաքական պատասխանատուներ։ Իսկ ինչ հիմա է կատարվում, կարող էր տեղի ունենալ միայն պետություն և պետականություն չունեցող երկրի հետ։ Չնայած այսպես շարունակվելու դեպքում ոչ ուշ ապագայում կարող ենք չունենալ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնի