Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունը նաև դատավորներին է ներքաշում քաղաքական խաղերի մեջ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանին դատարան բերման ենթարկելու՝ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը, պարզ ասած, այն մասին է վկայում, թե որքան խոցելի կարող է լինել մեր դատական համակարգը։ Արմեն Գևորգյանը, որն անցնում է հայտնի «Սիլվայի գործով», այժմ պատգամավոր է ու անձեռնմխելի է Սահմանադրությամբ։ Օգոստոսի 10-ին նա մասնակցում էր ԱԺ նիստին՝ Սահմանադրությամբ սահմանված՝ ԱԺ ղեկավարության ընտրությանը, և չէր ներկայացել դատական նիստին։ Աննա Դանիբեկյանը բացակայությունը համարեց անհարգելի՝ ըստ էության համարելով, որ Սահմանադրությունը՝ մի կողմ, կարևորը՝ դատախազության տեսակետը պաշտպանվի։

Շեշտենք՝ Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց հաջորդ անգամ բերման ենթարկել Արմեն Գևրոգյանին այն դեպքում, երբ նա անձեռնմխելի է, և անձեռնմխեիությունը որևէ կերպ չի հաղթահարվել։ Արմեն Գևորգյանը հանդիսանում է այն 107 պատգամավորներից մեկը, որը պետք է ներկայացնի գրեթե 3 մլն բնակչությանը, անկախ նրանից, թե ինչ կուսակցության են ընտրել։ Հենց դա է պատճառը, որ ԱԺ պատգամավորները ոչ թե 3 մլն են, այլ 107, քանի որ իրենցից յուրաքանչյուրն ունի ամբողջ հայ ժողովրդին ներկայացնելու մանդատ և այդ մանդատից բխող պարտականություն, լիազորություններ և անձեռնմխելիություն։ Ի դեպ, այդ բոլորը երաշխավորված է Սահմանադրությամբ։

Եվ պատահական չէ, որ իրավաբանական հանրությունը, նաև շատ փորձագետներ տրամաբանական հարց են բարձրացնում՝  եթե Աննա Դանիբեկյանը, լինելով դատավոր, նշվածը չի պատկերացնում, չի պատկերացնում ԱԺ պատգամավորի գործունեության կարևորութունը, դերը և տեղը, ինչպե՞ս կարող է առհասարակ արդարադատություն իրականացնել։ Արդյո՞ք դատավորը կարող է, իրավունք ունի նման պարզ ճշմարտությունը չպատկերացնել։

Ընդ որում, անձեռնմխելիության հետ նման կամայականորեն օգտվելը կարող է վատ պրակտիկա դառնալ։

Մենք տեսանք, որ խորհրդարանում մեկ ձայնն անգամ կարևոր էր, երբ ԱԺ փոխնախագահ էին ընտրում։ Հիմա պետք է ընտրեն հանձնաժողովների ընդդիմադիր նախագահների, որոնց իշխանությունը թեև պարտավոր է, բայց քվե տալ չի ցանկանում և էլի կարող է թատրոն սարքել։ Դա գործող իշխանություններից, շատ մեղմ ասած, հեռու չէ: Այս պարագայում, ստացվում է, որ Աննա Դանիբեկյանը, կամա թե ակամա, համագործակցում է իշխանության հետ և հանձնաժողովի նախագահի թեկնածուներից մեկին որոշում ու հրահանգում է բերման ենթարկել։

Հետայսու կարող են իշխանության պատվերի արդյունքում քրգործեր սարքել ընդդիմադիր տարբեր պատգամավորների վրա, բերման ենթարկել, կալանավորել, ու այդպես գլխատել ընդդիմադիր խմբակցությունները։ Մենք արդեն ունենք այդ նախադեպը, երբ անձեռմխելիությամբ օժտված երկու ընդդիմադիր պատգամավոր կալանքի տակ են և փաստացի չկարողացան ներկայացնել իրենց դիրքորոշումները ԱԺ նախագահ ընտրվելու համար և տեսականորեն գուցե չընտրվեցին հենց այդ պատճառով։

Կարելի է ենթադրել, որ այս ամենն արվում է իշխանության հետ գործարքի կամ որոշակի պայմանավորվածությունների արդյունքում, և ստացվում է, որ իշխանությունը դատավորներին օգտագործում է իր քաղաքական հարցերն ի մի բերելու համար։

Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ինԶովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերըԹուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ. Իսրայելի ԱԳՆ-ի արձագանքըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՓրկարարներն օգնության են հասել քաղաքացիներինԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՈստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համարԻրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին. տեսանյութՄայիսի 3-ին լույս չի լինի նշված հասցեներում«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել