Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բրյուսելյան հանդիպումների ֆոնին ինչի՞ մասին են հուշում թուրք-ադրբեջանական շեշտադրումները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարածաշրջանում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ։ Ադրբեջանը պարբերական ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը և հրաժարվում է հետ քաշել ՀՀ տարածքում գտնվող իր ռազմական ուժերը։ Ու ընդհանրապես, թուրք-ադրբեջանական տանդեմից եկող մեսիջները վկայում են այն մասին, որ Անկարան ու Բաքուն պատրաստ են Հայաստանի դեմ նոր ռազմական կամպանիայի։ Դրա ապացույցն են նաև թուրք-ադրբեջանական պարբերական դարձած զորավարժությունները ու ռազմատեխնիկական համագործակցության շարունակական ընդլայնումը։

Այսպիսի իրադրության պայմաններում թուրքական ղեկավարությունից անընդհատ հայտարարում են, թե Հայաստանը պետք է օգտվի «պատմական շանսից»։ Եթե կապիտուլյացիայից հետո խաղաղություն մուրալը «պատմական շանս» է, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կարող է լինել դրա այլընտրանքը։

Նկատի ունենանք, որ Արցախյան պատերազմի արդյունքում տարածաշրջանում մեծացել է Թուրքիայի ազդեցությունը, սակայն Անկարան Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, որոնցից մեկն էլ կապված է Բաքվի հետ Երևանի հարաբերությունների կարգավորման հետ, իսկ Բաքվի «ախորժակը» գնալով ավելի է բացվում։ Ու այս ընթացքում, երբ հայկական կողմը հայտարարում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, թուրքական կողմն արձագանքում է, թե դրա համար Հայաստանից խոսքերի փոխարեն կոնկրետ քայլեր են ակնկալում, այսինքն՝ նախապայմանների իրագործում։ Բայց հանկարծ Անկարայի դիրքորոշման իբր փոփոխություն է տեղի ունենում, և Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն անսպասելիորեն հայտարարում է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։

Շատ չանցած Չավուշօղլուի այս հայտարարությունը հաստատում են նաև ՀՀ իշխանությունները ԱԳՆ խոսնակի միջոցով։ Սակայն թուրքական կողմից հնչող ուղերձներին պետք է մեծ վերապահումով մոտենալ, և փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների նշանակումը դեռևս չի նշանակում, թե դրա արդյունքում հարաբերությունն անպայմանորեն կարգավորվելու է։ Թուրքական կողմը 2009 թվականին հայ-թուրքական արձանագրություններն էլ ստորագրեց, բայց թե հետո ինչպես դրանց իրագործումն Անկարան ձախողեց, բոլորս գիտենք։ Մյուս կողմից էլ՝ Չավուշօղլուի հայտարարությունը հերթական դեպքն է, որ հայ հանրությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապված գործընթացների մասին տեղեկանում է թշնամի երկրի իշխանությունների հայտարարություններից։ Իսկ այս իրողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունները հասարակությունից գաղտնի պայմաններում են բանակցում։ Ու այստեղ հերթական հարցն է առաջանում, թե ինչո՞վ է, ի վերջո, պայմանավորված թուրքական դիրքորոշման այսպիսի «փոփոխությունը», մի՞թե ՀՀ իշխանություններն ընդառաջ են գնում թուրքական նախապայմաններին։

Եվ քանի որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը միշտ կապել է Ադրբեջանի հետ, ապա պետք է ուշադրություն դարձնել այս օրերին Բաքվի պահվածքին։ Իսկ Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումներն այս առումով կարող են ցույց տալ, թե իրադարձություններն ինչ սցենարով են զարգանում։ Ուշագրավ է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո Ալիևը հայտարարում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքի ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։

Ըստ նրա, եթե «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետ դրվի, ապա իրենք էլ կարող են մաքսակետ դնել Լաչինի միջանցքում։ Ալիևի այս հայտարարությանը հետևում է Փաշինյանի պատասխանը ֆեյսբուքյան գրառման տեսքով, թե Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Իսկ այս հակադարձումին հետևում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը, որի արդյունքում տարածված համատեղ հայտարարության մեջ, բացի նրանից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերին աջակցելու նպատակով ԵՄ-ն փորձագիտական խորհրդատվական խումբ կտրամադրի, ուրիշ ոչ մի նորություն չկար։

Եվ ահա, հանդիպումից հետո Փաշինյանը նոր ֆեյսբուքյան գրառում է կատարում՝ նշելով, թե եռակողմ քննարկման արդյունքում երկաթուղու վերագործարկման մասով պայմանավորվել են, որ այն կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով: Սրանով, կարծես թե, Փաշինյանը փորձում է կրկին ցույց տալ, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։ Սակայն վերջինիս հավաստիացումներն արդեն այնքան են արժեզրկվել, որ հիմնականում դրանց հակառակն է տեղի ունենում։ Արդյոք պատահակա՞ն էր Ալիևի ակնարկը Լաչինի միջանցքի մասին։

Եթե առաջ Ալիևը խոսում էր ուժով միջանցք բացելու մասին, ապա այս անգամ խնդիրն Արցախյան հակամարտության ուղղությամբ է տանում։ Ուստի, եթե Ադրբեջանը փորձի Լաչինում մաքսակետ դնելու միջոցով ճնշել Հայաստանին, մեր իշխանությունները մտածե՞լ են, թե ինչպես կարելի է հակազդել ու թույլ չտալ այդ, թե՞ նորից հակվելու են զիջելու գաղափարին։ Այլապես ինչո՞ւ են հանրային դաշտ նետվում իշխանական այն թեզերը, թե պետք է համաձայնել Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության տարբերակին, հակառակ դեպքում ավելին ենք կորցնելու...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՀիմա Կիրանցում պայթյունավտանգ ու գերլարված է իրավիճակըՀայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում, սա պետք է արթնանալու կոչ լինի․ հայացք Ռուսաստանից Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՈւզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանը 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԼեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել ՍանոսյանըԿիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Ազնավուրի երգերի հայտնի կատարող Ղասսան Յամմինը երևանյան համերգով տոն կնվիրի երաժշտասերներին «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Եթե սահմանազատումը լինի այնպես, ինչպես ուզում են Փաշինյանը և Ալիևը, պատրաստվեք մեզ դիմավորել Երևանում. կիրանցեցիներ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովԶզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ Դանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ ԶաքարյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՎրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»Արցախցիներին բնակարան կտրամադրվի, ինչպե՞ս Ինչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Սլովակիան հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը կայուն է Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 2024 թ. հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Տեղի ունեցածը մեծ hաջողություն եմ համարում․ Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը hանձնելու մասին «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ» Կիրանցում լարված է․ հերոս տղերքի սխրանքն են վաճառում․ ԱԱԾ աշխատողներ են այնտեղԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն Մելիքյան «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետԲուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըԱլմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան