Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ուկնդիր ձևավորելու խնդիր ունենք». «ԱՐԱՐ» երգչախումբը նշում է հիմնադրման տասնամյակը. «Փաստ»

ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկա համարներում «Փաստը» կանդրադառնա Հայաստանում գործող երգչախմբերին: Մեր այս շարքն սկսել ենք «ԱՐԱՐ» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, դիրիժոր Գոռ Մելքումյանի հետ զրույցով: Երգչախումբը ստեղծվել է 2012 թ.-ին Երևանում:

«Երգչախմբի ստեղծման պատմությունը կապվում է իմ երաժշտական գործունեության հետ: Մանկուց զբաղվել եմ երաժշտությամբ, նվագել եմ ժողովրդական գործիքներ և մի օր եկա այն հանգրվանին, որտեղ երաժշտական որևէ գործիք այլևս բավարար չէր իմ աշխարհայացքը, երաժշտական փիլիսոփայությունը ներկայացնելու համար: Այդ տարիներին սիրահարվեցի երգչախմբային արվեստին: Սովորում էինք Մանկավարժական համալսարանում, պարբերաբար ներկայանում էինք համերգներով: Սերը, մղումը երգչախմբային արվեստի նկատմամբ ստիպեցին, որ դուդուկով երգչախմբի հետ ստեղծագործություն կատարեմ: Դա էլ հիմք դարձավ, որ երգչախումբ ստեղծենք՝ կազմված Մանկավարժականի ուսանողներից: Այստեղից սկսվեց երգչախմբի պատմությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելքումյանը:

No description available.

Անվանման մասին: «Իմ կենսագրության մի հատվածի «ճամփորդությունը» բերեց այս արարմանը, որովհետև երգչախումբն արարվեց: Այժմ փորձեր ենք կատարում Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում նոր երգչախմբեր ստեղծելու համար, դրա կարիքը մեծ է, բայց միևնույն ժամանակ բավականին բարդ է, և եթե դրան չի խառնվում արարչագործական մի մասնիկ, գործը գլուխ չի գալիս»,-նշում է մեր զրուցակիցը:

Երգչախմբի ստեղծման մեկնարկին դրանում ընդգրկված էին թե՛ աղջիկներ, թե՛ տղաներ: «Բայց ժամանակի ընթացքում տղաները դուրս եկան, քանի որ Հայաստանում երգող տղաների մեծ պակաս կա: Այնպես չէ, որ աղջիկները շատ են, բայց տղաներն ավելի քիչ են: Երբեմն տարբեր նախագծերի ընթացքում հրավիրում ենք տղաների, հանդես գալիս երկսեռ կազմով: Բայց ներկայումս մեր երգչախմբում աղջիկներ են, որոնք կա՛մ արդեն ավարտել են բուհը, կա՛մ էլ սովորում են Կոնսերվատորիայում և Մանկավարժական համալսարանում»,-ընդգծում է երգչախմբի դիրիժորը:

No description available.

Նշում է՝ երգչախմբի երգացանկի մասին խոսելը փիլիսոփայական աշխատության պես ծանր բան է: «Միլիոնավոր ստեղծագործություններից ընտրել և երգել մեկ ստեղծագործություն բավականին ծանր գործ է: Մեկ առիթով ասել եմ, որ կգա ժամանակ, երբ երգչախմբի կամ էլ ստեղծագործողի համար ստեղծագործություն ընտրելը կդառնա առանձին մասնագետի աշխատանք, այսինքն՝ կլինեն մարդիկ, որոնք արտիստի համար ստեղծագործություն կընտրեն: Բարդ է ստեղծագործությունների ընտրման գործընթացը, երգում ենք հոգևոր, դասական բարձրարժեք ստեղծագործություններ: Գնում ենք այն ճանապարհով, երբ մեր երգչախմբին կճանաչեն իր ձեռագրից, չէ որ այն ստեղծագործություններն ու մեկնաբանումները, որ կատարում ենք, մեր ուրույն ձեռագիրն է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Երգչախումբն առաջնորդվում է «Վեհ Պարզություն» գաղափարով: «Սա կապվում է երգչախմբի փիլիսոփայության հետ: Երկու կարևոր գաղափար ենք վերցրել: Մեկը երաժշտական ստեղծագործության վեհությունն է, սա իրենից ենթադրում է, որ այն չպետք է ժամանցային լինի, պետք է լինի աստվածային, խորունկ, բայց մյուս կողմից պարզությունն է: Մեր օրերում այն բավականին քիչ է պատահում, շփոթում են հասարակի հետ, ինչն այդպես չէ: Փորձում ենք պարզ լինել, ավելորդ ճոռոմաբանությունների մեջ չմտնելով՝ ներկայացնել հոգևոր լիցք ունեցող ստեղծագործությունները: Այս երկուսը մեկ տեղում համադրելը բավականին բարդ է»,-նշում է դիրիժորը:

Երգչախումբը մասնակցում է նաև մրցույթների, չնայած Մելքումյանն ասում է, որ միշտ դեմ է եղել արվեստի մեջ մրցակցությանը:

No description available.

«Ամեն դեպքում կարևորում եմ ամբողջ աշխարհում տեղի ունեցող մրցույթները, քանի որ դա այն պրոֆեսիոնալ հարթակն է, որոնց ներկայանալով՝ կարող ենք հավուր պատշաճի խոսել մեր արժեքների մասին: Մեր երգչախումբը մասնակցում է միջազգային մրցույթների, արդեն իսկ հեղինակավոր մրցույթում արժանացել ենք պատվավոր մրցանակի, այս պահին մասնակցում ենք մեկ այլ մրցույթի, մոտ օրերս կիմանանք արդյունքները: Ընտրում ենք լավագույնները, հուսով ենք, որ կգա ժամանակ, երբ այլևս մրցույթների մասնակցելու կարիք չենք ունենա, երգչախումբն այնքան ճանաչելի կլինի, որ պարզապես կներկայանա համերգներով»,-ասում է Մելքումյանը:

Իսկ սա նշանակում է, որ պետք է մեծացնել երգչախմբային արվեստի հանդեպ հետաքրքրությունը: «Երգչախմբային արվեստով բոլորը չեն կարող զբաղվել: Մի կողմից այն կարող է դիտվել որպես մասսայական արվեստ, բայց իմ խորին համոզմամբ երգչախումբը շատ քչերի գործն է՝ որպես կատարողներ: Կցանկանայի, որ մեր հասարակության մեջ ունենայինք ստվար զանգված, որը կսիրեր երգչախմբային արվեստը: Ուկնդիր ձևավորելու ամենաբարդ խնդիրն ունենք:

Բարեբախտաբար, Հայաստանում կան շատերը, ովքեր մտահոգ են այս հարցով, իրականացնում ենք գործունեություն, որի արդյունքում մանկական երգչախմբեր կստեղծվեն, մանուկները կերգեն երգչախմբերում: Ուկնդիր պետք է ձևավորել դեռևս դպրոցական տարիներից: Կարևորում եմ նաև հետևյալը. և՛ ազգը, և՛ պետությունն ունեն կարևոր սիմվոլներ, որոնցով պայմանավորված է իրենց գոյությունը, քաղաքականությունը: Այս դեպքում հիմնն է և կրոնը: Երկուսն էլ առնչվում են երգչախմբային արվեստին: Կան պետություններ, որտեղ բոլորը գիտեն իրենց հիմնը և կարող են ցանկացած պահի ու տեղում, որպես երգչախումբ, կատարել այն: Եվ նույնը՝ կան պետություններ, որտեղ մարդը եկեղեցի մտնելով կարող է վերցնել նոտաները և պատարագի ժամանակ երգել եկեղեցական ստեղծագործություններ: Ցավոք, մեզ մոտ այս երկուսն այն մակարդակի վրա չեն, որ մեր նման մշակութային ազգին պատիվ կբերեին: Երգչախմբի կարևորությունը, որպես հասարակական երևույթ, այս երկու հարցում շատ եմ կարևորում»,-հավելում է մեր զրուցակիցը:

No description available.

«ԱՐԱՐ»-ը պետական հովանավորություն չունի: «Ցանկացած լուրջ նախագծի մասնակցելուց կամ կյանքի կոչելուց առաջ պետք է հասկանանք՝ որքանո՞վ ենք ֆինանսապես պատրաստ: Ունենք կարևոր նախագծեր, որոնց իրագործման համար ունենք պետության աջակցության կարիքը: Չէի ցանկանա միևնույն ժամանակ ողջ բեռը դնել պետության վրա, բայց ընդգծեմ մեկ հանգամանք: Պետական տարբեր համույթներ կան, որոնք ստեղծվել են տարիներ առաջ և այժմ էլ ավանդույթի ուժով գործում են, ասենք, որպես պետական երգչախմբեր կամ համույթներ: Կցանկանայի՝ մեր պետությունն այնքան կամք ունենար, որ եթե, օրինակ՝ մշակութային կամ որևէ այլ կառույց սկսում է չհամապատասխանել որակական նոր չափանիշներին կամ առաջանում են նոր կոլեկտիվներ, որոնք պայքարի մեջ են մտնում ու հաջողում, ուշադրություն դարձներ դրանց:

Որևէ համույթ չի կարող հավերժ ինքն իրեն սպասարկելով, ֆինանսավորելով գործունեություն ծավալել, հատկապես երգչախմբերը: Խնդիր է այն, որ մեր պետության ներսում չունենք երգչախմբային համապատասխան համերգասրահ, աշխատում ենք խորհրդային տարիներին ստեղծված համերգասրահներում կամ այնպիսիններում, որոնք երգչախմբերի համերգային պահանջներին չեն համապատասխանում: Կցանկանայի, որ երգչախմբերը շատ մասնակցեն միջազգային նախագծերի: Դեռ Կոմիտասից սկսած՝ ունենք երգչախմբային լավ ավանդույթներ, որոնք պետք է բարձր նիշի վրա պահենք»,-եզրափակում է Գոռ Մելքումյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չենք հասկանում՝ սա ի՞նչ է․ Ալլա Լևոնյան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներԱնչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը«Թուրքին բերել, կանգնեցրել են, ի՞նչ անվտանգություն». Կիրանցի բնակչուհին չզսպեց արցունքները ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն Որտե՞ղ և ինչպե՞ս են Գևորգն ու Քրիստինան նշել երգչի ծննդյան տարեդարձը. բացառիկ կադրեր Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հիմա. Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՇքեղ ձևավորում և տորթ. պարուհի Մարիա Չանդիրյանի և փոքրիկի դուրս գրումը հիվանդանոցից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Այսօր նշվում է թանգարանների միջազգային օրը Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել մայիսի 18-ին Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և խաղադրույք արել Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կետրոնում կլինեն փակ փողոցներ Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մայիսի 18-ի աստղագուշակՎթար Երևան-Գյnւմրի ճանապարհին. զnհ nւ վիրավnր կան (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ Պուտին«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացը