Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Առաջին հերթին իրենց համար են անում, ոչ թե ժողովրդի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ որոշեցի բորշ պատրաստել, վրաս շատ թանկ նստեց, դեռ լավ է, որ մեր տանը մսով բորշ չեն սիրում, թե չէ գնային այդ հարվածին չէի դիմանա: Կաղամբն արժեր 300, գազարն ու բազումը՝ 400, խառը կանաչու մեկ կապը՝ 300, կարտոֆիլը՝ 350, սոխը՝ 400 դրամ: Մեկ բորշը կարժենա մոտավորապես 1500-2000 դրամ՝ առանց մսի և այն հաշվարկով, որ ձեթը կամ յուղն այդ օրը վերջացած չեն լինի: Կատակը՝ մի կողմ, բայց բանջարեղենի գները ռեկորդներ են սահմանում: Սա ուղղակի սեզոնային գնաճ չէ, եթե որոշ ապրանքների դեպքում դրանք կարող ես ուղղակի չգնել, ինչո՞վ փոխարինել կարտոֆիլը կամ սոխը: Մեզ պարբերաբար խորհուրդ են տալիս առողջարար, թարմ սնունդ օգտագործել: Իսկ գները տեսե՞լ եք:

«Ագրագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն այս գնաճն օրինաչափ է անվանում և բացատրում է, թե ինչու: «Անցած տարի մեր ֆերմերները դիզվառելիքը ձեռք էին բերում 300-350, այս տարի՝ 500 դրամով: Պարարտանյութը գնում էին 6500-7000 դրամով, այս տարի 17-18000 դրամ է՝ մոտ երեք անգամ ավելի: Գնաճ կա նաև թունաքիմիկատների դեպքում: Արդյունքում ունենք գնաճի նման պատկեր: Կառավարության սուբսիդավորումը բլեֆ է, քանի որ սուբսիդավորվում են բանկերը և ոչ թե գյուղացին: Սա ժողովրդին խաբելու մի նոր ձև է: Գազն է թանկանում, բնականաբար, թանկանալու է նաև ջերմոցի արտադրանքը: Մարդիկ նստած նախարարություններում ծրագրեր են անում, բայց ո՞ր չինովնիկը ժողովրդի համար ծրագիր կանի, պարզ չէ՝ առաջին հերթին իրենց համար են անում: Մնացած ամեն ինչը Գյուլնազ տատու հեքիաթներն են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Ընդգծում է՝ արտադրանքի գնի 70 տոկոսը էներգատարներն են, եթե դրա ինքնարժեքը թանկանում է, բնականաբար, շուկայում ևս ապրանքի գինը կբարձրանա, ուստի որևէ լավ բան սպասել պետք չէ: ՀԿ-ի նախագահը մյուս կողմից էլ մտահոգություն ունի՝ իսկ գուցե սա միտումնավոր է արվում, քանի որ ամեն դեպքում նման գնաճ չպետք է լիներ: «Գուցե սա միտումնավոր է արվում, որպեսզի թուրքական ապրանքը բերեն ու լցնեն Հայաստան: Ըստ օդում կախված լուրերի, կառավարությունն ինչ-որ փաստաթուղթ է շրջանառում, որի համաձայն, սննդի անվտանգության ստուգումը սահմանից կհանվի: Այսինքն, եթե թուրքը ցանկանա մեզ թունավորել, հինգ րոպեի գործ է»,-նշում է մեր զրուցակիցը:

Պարբերաբար թիվ էր շրջանառվում, որ մեր երկրում հողատարածքների 65-ից 70 տոկոսն անմշակ է, անգամ մի տեսակ նախատում էին մարդկանց, որ նրանք չեն ցանկանում աշխատել, հողը մշակել: «Այդ թիվը գնալով ավելի է մեծանալու: Մարդիկ ոչ թե չեն ցանկանում մշակել այդ հողերը, այլ կառավարությունն է այնպիսի պայմաններ ստեղծել, որ գյուղացին ստիպված չի մշակում դրանք, ուղղակի չի կարողանում այդ պայմաններում աշխատել, ոչ թե «լոդրություն» է անում»,-ասում է նա:

Նույն գնաճն առկա է նաև մսամթերքի և կաթնամթերքի պարագայում: «Անասնակերն անցած տարվա համեմատ երկու անգամ թանկացել է, բնականաբար, մսամթերքն ու կաթնամթերքը ևս պետք է թանկանան ու արդեն թանկացել են: Էլ չեմ խոսում անասնագլխաքանակի անկման մասին: Այն բավականին մեծ չափերի է հասնում՝ մոտ 30-40 տոկոսի: Տարբեր գյուղերում տարբեր պատկեր է»,-ասում է փորձագետը՝ հիշեցնելով՝ իսկ գյուղնախարարություն ունե՞նք, որ դեռ մի լավ բան էլ սպասենք:

«Հիմա էլ ավելի ենք համոզվում, որ այդ նախարարությունը միտումնավոր փակվեց: Խոտհարքերն ու արոտավայրերն ինչո՞ւ պետք է թուրքերին հանձներ, եթե գյուղնախարարությունը տիրություն աներ այդ հողերին: Այժմ արդեն ամեն հարցի պատասխանը կա, տեսնում ենք: Չգիտեմ՝ հասկանալով են մեզ տանում այս վիճակին, թե՞ պարզապես մասնագետներ չեն, գուցե ուղղակի դիտավորությո՞ւն է: Դրա համար կան պատկան մարմիններ, թող նրանք զբաղվեն այս հարցերով»,-եզրափակում է ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Չենք հասկանում՝ սա ի՞նչ է․ Ալլա Լևոնյան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներԱնչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը«Թուրքին բերել, կանգնեցրել են, ի՞նչ անվտանգություն». Կիրանցի բնակչուհին չզսպեց արցունքները ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն Որտե՞ղ և ինչպե՞ս են Գևորգն ու Քրիստինան նշել երգչի ծննդյան տարեդարձը. բացառիկ կադրեր Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հիմա. Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՇքեղ ձևավորում և տորթ. պարուհի Մարիա Չանդիրյանի և փոքրիկի դուրս գրումը հիվանդանոցից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Այսօր նշվում է թանգարանների միջազգային օրը Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել մայիսի 18-ին Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»