Երևան, 15.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջութակի ձայնը հաճախ համեմատվում է մարդկային ձայնի հետն. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ջութակն ասոցացվում է դասական երաժշտության հետ: Այս գործիքի նուրբ ու շքեղ տեսքը բոհեմական զգացում է առաջացնում: Բայց արդյո՞ք ջութակը միշտ է այսպիսին եղել: Այդ հարցին պատասխանում է ջութակի պատմությունը՝ պարզ ժողովրդական գործիքից մինչև հմուտ արտադրանք: Ջութակի պատրաստումը գաղտնի էր պահվում և փոխանցվում անձամբ վարպետից սանին: Պատահական չէ, որ ջութակը քնարական երաժշտական գործիք է, ներկայումս այն նվագախմբում առաջատար դեր է խաղում: Ջութակի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 16 -րդ դարի սկզբի Իտալիային:

Թեև այդ տարիների ոչ մի գործիք չի պահպանվել, սակայն գիտնականներն իրենց դատողություններն անում են այն ժամանակվա նկարներից և տեքստերից: Ակնհայտ է, որ ջութակը առաջացել է աղեղնավոր այլ երաժշտական գործիքներից: Պատմաբանները ջութակի ստեղծումը կապում են այնպիսի գործիքների հետ, ինչպես հունական լիրան, իսպանական ֆիդելը, արաբական ռեբաբը, բրիտանական կրոտան և նույնիսկ ռուսական չորս լարանի ժիգոյը: Ավելի ուշ՝ 16 -րդ դարի կեսերին է ձևավորվել ջութակի վերջնական տեսքը, որն էլ պահպանվել է մինչև մեր օրերը:

Ջութակի ծագման երկիրը Իտալիան է: Այնտեղ է նա ստացել իր նրբագեղ արտաքին տեսքն ու նուրբ ձայնը: Հայտնի ջութակագործ Գասպարո դե Սալոն ջութակագործության արվեստը հասցրել է շատ բարձր մակարդակի: Հենց նա է ջութակին տվել այն տեսքը, որը մենք հիմա գիտենք: Նրա արհեստանոցի արտադրանքը բարձր է գնահատվել ազնվականների շրջանում և մեծ պահանջարկ է ունեցել երաժշտական դպրոցներում: Բացի այդ, ամբողջ 16 -րդ դարի ընթացքում մի ամբողջ ընտանիք է զբաղվել ջութակների արտադրությամբ: Անդրեա Ամատին է հիմնել Կրեմոնայի ջութակագործների դպրոցը և կատարելագործել ջութակը՝ նրան տալով նրբագեղ ձևեր: Գասպարոն և Ամատին են համարվում ջութակագործության հիմնադիրները:

Այս հայտնի վարպետների արտադրանքներից մի քանիսն անգամ պահպանվել են մինչ մեր օրերը: Սկզբում ջութակը համարվել է սովորական ժողովրդական գործիք. այն նվագել են շրջիկ երաժիշտները պանդոկներում և ճանապարհային իջևանատներում: Ջութակը եղել է նուրբ ալտայի ժողովրդական տարբերակը, որը պատրաստվել է ամենալավ նյութերից և բավականին թանկ է եղել: Ինչ -որ պահի ազնվականությունը հետաքրքրվել է այդ ժողովրդական գործիքով, որը լայն տարածում է ունեցել բնակչության տարբեր շերտերի շրջանում: Արդյունքում 1560 թվականին Ֆրանսիայի թագավոր Չարլզ 9-րդը 24 ջութակ է պատվիրել տեղի արհեստավորներին: Ի դեպ, այդ 24 գործիքներից մեկը գոյատևել է մինչ օրս և համարվում է Երկրի վրա հնագույն ջութակներից մեկը: Անտոնիո Ստրադիվարին, որը ծնվել և ապրել է Կրեմոնայում, եղել է Ամատիի աշակերտը: Սկզբում նա հավատարիմ էր Ամատիի ոճին, բայց ավելի ուշ, բացելով իր սեփական արհեստանոցը, սկսել է փորձեր կատարել:

Ուշադիր ուսումնասիրելով Գասպարո դե Սալոյի մոդելները և դրանք հիմք ընդունելով իր «պրոդուկտի» համար՝ Ստրադիվարին 1691 թվականին ստեղծել է իր սեփական ջութակի տեսակը, այսպես կոչված, երկարաձև «Long Strad»-ը: Վարպետն իր կյանքի հաջորդ 10 տարին անցկացրել է՝ կատարելագործելով այդ նշանավոր մոդելը: 60 տարեկանում՝ 1704 թվականին, Անտոնիո Ստրադիվարին աշխարհին է նվիրել ջութակի վերջնական տարբերակը, որը մինչ այժմ ոչ ոք չի գերազանցել: Ներկայումս հայտնի վարպետի մոտավորապես 450 գործիք է պահպանվել: Անդրեա Գուարներին նույնպես Ամատիի սանն է եղել, նա նաև ջութակի պատրաստման իր ավանդն է ունեցել: Նա հիմնադրել է 17-18 -րդ դարերի վերջին ջութակագործների մի ամբողջ տոհմ:

Գուարներին պատրաստել է շատ բարձրորակ, բայց էժան ջութակներ, որոնցով նա հայտնի է եղել: Նրա թոռը՝ Բարտոլոմեո Գուարներին (Ջուզեպպե), 18 -րդ դարասկզբի իտալացի վարպետը, ստեղծել է այնպիսի հրաշք գործիքներ, որ նվագել են ականավոր ջութակահարներ Նիկոլո Պագանինին և ուրիշներ: Մինչ օրս գոյատևել է Գուարների ընտանիքի շուրջ 250 գործիք: Համեմատելով Գուարների և Ստրադիվարի ջութակները՝ մասնագետները նշում են, որ Գուարներիի գործիքների ձայնը տեմբրով ավելի մոտ է մեցցո-սոպրանոյին, իսկ Ստրադիվարիինը` սոպրանոյին:

Ջութակի ձայնը մեղեդային է և հոգեհարազատ: Ջութակի պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչպես է այն նվագախմբում ուղեկցող գործիքից վերածվել մենակատար գործիքի: Ջութակի ձայնը հաճախ համեմատվում է մարդկային ձայնի հետ, քանի որ այն ուժեղ էմոցիոնալ ազդեցություն է ունենում ունկնդրի վրա:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՊաշտոնական թվերի ֆոնին Հայաստանում աղքատությունը շարունակում է աճել․ Նաիրի ՍարգսյանԱմենինչ լսել էինք, բայց 4-րդ կարգի բանա՞կԱսք թալանչիների մասին․ Էդմոն Մարուքյան Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում թոշակառուները իրենց ծերությունը վայելելու փոխարեն գոյատևման պայքար են մղում․ «Մեր ձևով» Շտապ հեռացրեք Ասրյան Էդիկին, ինքը շարքային զինվորական էլ չի կարող լինել․ պահեստազորի փոխգնդապետ Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ Պապիկյա՛ն, քարտուղարիդ և ընտանիքիդ զորակոչի, հետո ուրիշների կանանց անցի․ պահեստազորի փոխգնդապետ Բլոգերին թմրանյութերի ազդեցության տակ ու վիրավոր գտել են փողոցիցՄեկ արտաքին ուժից կախվածությունը պետությանը տանում է փակուղի․ Ավետիք ՉալաբյանԱվտոբուսը վրաերթի էր ենթարկել հետիոտնի․ մանրամասներ Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն՝ Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում Մահացել է Գագիկ Եգանյանը Ամիօ վերաֆինանսավորում․ 1 վարկ, քիչ տոկոսներ 5 ամենահզոր ռազմանավերը, որոնք կտիրեն ծովերին 2026 թվականինԱռաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե Մելիքյան Իշխանության նպատակը Եկեղեցու միասնությունը խարխլելն է․ Մենուա ՍողոմոնյանՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Գիտնականները հիպերտոնիայի վերաբերյալ սենսացիոն հայտնագործություն են արել 2022 թ․ ադրբեջանական առաջխաղացումից հետո դիրքային հավասարակշռությունը խախտված է․ Ավետիք ՔերոբյանՆԱՍԱ-ն տիեզերքից գրանցել է Երկրի վերևում տարօրինակ երևույթ. ի՞նչ է դաՀայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ. «Մեր ձևով» շարժումԵ՞րբ է Հայաստանը լքելու ԵԱՏՄ-ն Ոչ խելացի բանակցելու արդյունքում՝ մենք բաց ենք թողնում պատմական հնարավորություն. Էդմոն ՄարուքյանԻրանը փակել է օդային տարածքը և միայն հատուկ չվերթներ է ընդունում Սփյուռքը Հայաստանի ամենահզոր ազգային դաշնակիցն է․ Արեգ ՍավգուլյանԼպիրշության մրցավազք. պաշտոնյաներն ահռելի պարգևավճարներ են ստացել Ինչպես «մոդայիկ» դարձան լայն, ծալքավոր օձիքները և ինչու անհետացան . «Փաստ»Բաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է Որոշ հասցեներում ջուր չի լինի երկար ժամանակ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆՎԱՐԻ).Լեռնային Ղարաբաղ է մտցվել խորհրդային բանակ, հայտարարվել է արտակարգ դրություն. «Փաստ»ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը. Նոր խնդիր հայաստանցիների համար Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» նախագծի ակունքները. «Փաստ»ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի պահանջով այսօր նիստ կանցկացնի «Իրանում ստեղծված իրավիճակի» վերաբերյալ Սևաքարցիները հին Նոր տարին նշեցին նոր հանդիսությունների սրահում Դաշնակցային հռետորաբանությունից դեպի վերահսկվող սառեցում. «Փաստ»Հնդկաստանում պատահաբար հայտնաբերվել է գրեթե 1000 տարվա վաղեմության ոսկե գանձ, ինչը սկանդալ է առաջացրելԵրևանում բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-ը. կա 5 վիրшվոր Ում հրամանով հանձնեցին Սև լճի պաշտպանական տարածքները, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արշակ ԿարապետյանԱնկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ»Ադրբեջանական խոսույթը ներթափանցել է հայկական իրականություն․ Աննա ԿոստանյանԳերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը հուզիչ գրառում է կատարել Ո՞րն է արյան ճնշման համար ամենաառողջ հացը«Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես». ոստիկանության ավագ Վիգեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 5-ին Շուշիում, տուն «վերադարձել»՝ երեք ամիս անց. «Փաստ»