Երևան, 15.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ջութակի ձայնը հաճախ համեմատվում է մարդկային ձայնի հետն. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ջութակն ասոցացվում է դասական երաժշտության հետ: Այս գործիքի նուրբ ու շքեղ տեսքը բոհեմական զգացում է առաջացնում: Բայց արդյո՞ք ջութակը միշտ է այսպիսին եղել: Այդ հարցին պատասխանում է ջութակի պատմությունը՝ պարզ ժողովրդական գործիքից մինչև հմուտ արտադրանք: Ջութակի պատրաստումը գաղտնի էր պահվում և փոխանցվում անձամբ վարպետից սանին: Պատահական չէ, որ ջութակը քնարական երաժշտական գործիք է, ներկայումս այն նվագախմբում առաջատար դեր է խաղում: Ջութակի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 16 -րդ դարի սկզբի Իտալիային:

Թեև այդ տարիների ոչ մի գործիք չի պահպանվել, սակայն գիտնականներն իրենց դատողություններն անում են այն ժամանակվա նկարներից և տեքստերից: Ակնհայտ է, որ ջութակը առաջացել է աղեղնավոր այլ երաժշտական գործիքներից: Պատմաբանները ջութակի ստեղծումը կապում են այնպիսի գործիքների հետ, ինչպես հունական լիրան, իսպանական ֆիդելը, արաբական ռեբաբը, բրիտանական կրոտան և նույնիսկ ռուսական չորս լարանի ժիգոյը: Ավելի ուշ՝ 16 -րդ դարի կեսերին է ձևավորվել ջութակի վերջնական տեսքը, որն էլ պահպանվել է մինչև մեր օրերը:

Ջութակի ծագման երկիրը Իտալիան է: Այնտեղ է նա ստացել իր նրբագեղ արտաքին տեսքն ու նուրբ ձայնը: Հայտնի ջութակագործ Գասպարո դե Սալոն ջութակագործության արվեստը հասցրել է շատ բարձր մակարդակի: Հենց նա է ջութակին տվել այն տեսքը, որը մենք հիմա գիտենք: Նրա արհեստանոցի արտադրանքը բարձր է գնահատվել ազնվականների շրջանում և մեծ պահանջարկ է ունեցել երաժշտական դպրոցներում: Բացի այդ, ամբողջ 16 -րդ դարի ընթացքում մի ամբողջ ընտանիք է զբաղվել ջութակների արտադրությամբ: Անդրեա Ամատին է հիմնել Կրեմոնայի ջութակագործների դպրոցը և կատարելագործել ջութակը՝ նրան տալով նրբագեղ ձևեր: Գասպարոն և Ամատին են համարվում ջութակագործության հիմնադիրները:

Այս հայտնի վարպետների արտադրանքներից մի քանիսն անգամ պահպանվել են մինչ մեր օրերը: Սկզբում ջութակը համարվել է սովորական ժողովրդական գործիք. այն նվագել են շրջիկ երաժիշտները պանդոկներում և ճանապարհային իջևանատներում: Ջութակը եղել է նուրբ ալտայի ժողովրդական տարբերակը, որը պատրաստվել է ամենալավ նյութերից և բավականին թանկ է եղել: Ինչ -որ պահի ազնվականությունը հետաքրքրվել է այդ ժողովրդական գործիքով, որը լայն տարածում է ունեցել բնակչության տարբեր շերտերի շրջանում: Արդյունքում 1560 թվականին Ֆրանսիայի թագավոր Չարլզ 9-րդը 24 ջութակ է պատվիրել տեղի արհեստավորներին: Ի դեպ, այդ 24 գործիքներից մեկը գոյատևել է մինչ օրս և համարվում է Երկրի վրա հնագույն ջութակներից մեկը: Անտոնիո Ստրադիվարին, որը ծնվել և ապրել է Կրեմոնայում, եղել է Ամատիի աշակերտը: Սկզբում նա հավատարիմ էր Ամատիի ոճին, բայց ավելի ուշ, բացելով իր սեփական արհեստանոցը, սկսել է փորձեր կատարել:

Ուշադիր ուսումնասիրելով Գասպարո դե Սալոյի մոդելները և դրանք հիմք ընդունելով իր «պրոդուկտի» համար՝ Ստրադիվարին 1691 թվականին ստեղծել է իր սեփական ջութակի տեսակը, այսպես կոչված, երկարաձև «Long Strad»-ը: Վարպետն իր կյանքի հաջորդ 10 տարին անցկացրել է՝ կատարելագործելով այդ նշանավոր մոդելը: 60 տարեկանում՝ 1704 թվականին, Անտոնիո Ստրադիվարին աշխարհին է նվիրել ջութակի վերջնական տարբերակը, որը մինչ այժմ ոչ ոք չի գերազանցել: Ներկայումս հայտնի վարպետի մոտավորապես 450 գործիք է պահպանվել: Անդրեա Գուարներին նույնպես Ամատիի սանն է եղել, նա նաև ջութակի պատրաստման իր ավանդն է ունեցել: Նա հիմնադրել է 17-18 -րդ դարերի վերջին ջութակագործների մի ամբողջ տոհմ:

Գուարներին պատրաստել է շատ բարձրորակ, բայց էժան ջութակներ, որոնցով նա հայտնի է եղել: Նրա թոռը՝ Բարտոլոմեո Գուարներին (Ջուզեպպե), 18 -րդ դարասկզբի իտալացի վարպետը, ստեղծել է այնպիսի հրաշք գործիքներ, որ նվագել են ականավոր ջութակահարներ Նիկոլո Պագանինին և ուրիշներ: Մինչ օրս գոյատևել է Գուարների ընտանիքի շուրջ 250 գործիք: Համեմատելով Գուարների և Ստրադիվարի ջութակները՝ մասնագետները նշում են, որ Գուարներիի գործիքների ձայնը տեմբրով ավելի մոտ է մեցցո-սոպրանոյին, իսկ Ստրադիվարիինը` սոպրանոյին:

Ջութակի ձայնը մեղեդային է և հոգեհարազատ: Ջութակի պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչպես է այն նվագախմբում ուղեկցող գործիքից վերածվել մենակատար գործիքի: Ջութակի ձայնը հաճախ համեմատվում է մարդկային ձայնի հետ, քանի որ այն ուժեղ էմոցիոնալ ազդեցություն է ունենում ունկնդրի վրա:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թիվ 189 ավագ դպրցում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. դասասենյակում հայտնաբերել են 2 դանակ ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք, մահացել է 40 զինծառայող 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով, իսկ տեղումները նվազել են 7 մմ-ով կամ 6,3%-ով Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից Թրամփը հրամայել է լուծարել «Ամերիկայի ձայնին», «Ազատությանը» ֆինանսավորող մայր կառույցը՝ ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալությունը Ո՞ր եղանակով եք պատրաստվում իրականացնել իշխանափոխություն՝ հրաժարականի պահանջ, թե Իմպիչմենտ․ Նարեկ Մալյանը՝ Բագրատ ՍրբազանինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն է տեղափոխվել 40 օրական տղայի մարմին Լաթաքիայում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Միջազգային դատական հայցերից փոխադարձաբար հրաժարվելով՝ Ադրբեջանը մեկ հիմնական նպատակ է հետապնդում․ Վարդան Օսկանյան Հրդեհ՝ Էջմիածնում․ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը «Դու նայում ես 38 տարեկան կնոջդ, ու տեսնում, որ նրա աչքերի մեջ նույն փայլը չէ, ինչ երիտասարդ աղջիկների». Արամ Մելիքյանը՝ տարիքային կրիզիսի մասին Ռուսական բանակը ևս 2 բնակավայր է ազատագրել Սուջայի մերձակայքում. ՌԴ ՊՆ Ով է կառուցում Փաշինյանի այցելած Արարատի մետալուրգիական գործարանը Արագածոտնի մարզում ոտքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 13-ամյա տղա Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել Դուբայ Հունգարիան ԵՄ-ին 12 պահանջ է ներկայացրել, այդ թվում՝ Ուկրաինայի և Սորոսի հարցով Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը. Փաշինյանը հաջողություն է մաղթել Կանադայի նախկին վարչապետին Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան հայ գերիների մասին բանաձևի պատճառով 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի․ վերջինս հոսպիտալացվել է Կոմբինատը նախատեսում է կառուցել ամբողջովին նոր պոչատար խողովակաշար և մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգ. Արման Վարդանյան«Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որն էլ հետո տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Իտալիան չի մասնակցի Ուկրաինայում հնարավոր ռազմական առաքելությանը Երկրները շարունակում են ողջունել Հայաստանին և Ադրբեջանին Թուրքիան պարզ ասում է՝ նախ Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք․ Ավետիք ՉալաբյանՏրանսպորտի գինը կդառնա՞ 100 դրամ (տեսանյութ) Այսօր Գյումրիում հանդիսավոր բացեցինք «ՀայաՔվե»-ի մեր գրասենյակը․ Ավետիք ՉալաբյանԵրևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. ահազանգ (լուսանկարներ) Թուրք փորձագետը գնահատել է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի․ վերջինս հոսպիտալացվել է Ալիևը հաստատել է Ադրբեջանի միացումը «Իսլամական ութնյակին» 40-ամյա Ռոնալդուն 928-րդ գոլն է խփել կարիերայում 20-րդ դարի հանրահայտ ծաղրածուն․ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է Ինչ է Թրամփը խոստացել անել մարտի 17-ին Գազանջատում՝ մարտի 19-ին Այս իշխանությունը չի կարողանում աշխատել ԵՄ-ի հետ․ Արմեն Մանվելյան«Խաղաղության պայմանագիրը» մեզ համար «Պրահա 2» է․ Բագրատ Սրբազան Ամերիկյան սադրա՞նք, թե՞ ապտակ ՀՀ իշխանություններին Սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով Մեծաթիվ uպանվածներ կան․ ՌԴ-ն ազատագրել է Կուրսկի Զաոլեշենկա և Ռուբանշչինա բնակավայրերը ԱՆ-ի պարզաբանումը դեղատներից հետ կանչված դեղերի վերաբերյալ Ինչպե՞ս «տղայի գլուխը» դարձավ կնոջ սանրվածք. «Փաստ»Անշարժ գույքի շուկային ցնցումներ են սպասվում Հարված արևմտամետներին. Փաշինյանը հավատարմության նոր երդումներ է տալիս Պուտինին Գյումրիում հարցումների պատկերը խուճապի է մատնել իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՄԱՐՏԻ). Արտոնագրվել է առաջին շարժասանդուղքը, բացվել է առաջին դոնորական արյան բանկը. «Փաստ»Ալիևը հաստատել է Ադրբեջանի միացումը «Իսլամական ութնյակին» Տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի նիստը«Հայաքվեն» Գյումրիի ու Փարաքարի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնի Վթարային ջրանջատում Երևանում Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. ինչ է ասում Գագիկ Սուրենյանը