Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Միայն ստեր ու մանիպուլյացիաներ. ահա իշխանության ողջ զինանոցը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի ու Հայաստանի ապագան լուրջ վտանգի տակ է, ու նման վիճակում ընդդիմադիր ուժերը չէին կարող կողքից նայել, թե ինչպես են իշխանությունները հերթական սև անակնկալը մատուցում հասարակությանը: Դրանով է պայմանավորված, որ Ազատության հրապարակում նախ՝ հուլիսի 5-ի հանրահավաքով, ապա և այս օրերի նստացույցով մեկնարկած ակցիաները մեծ թափ են հավաքում։ Ընդդիմադիրների շարժմանը նորանոր ուժեր և անձինք են միանում` հիմքում ունենալով, որ սա իր բնույթով հականիկոլական, այսինքն՝ Հայաստանի ու Արցախի փրկության կոնսոլիդացիա է։ Սրան զուգահեռ՝ իշխանությունները գործի են դրել մանիպուլ յացիաների իրենց ողջ զինանոցը՝ հրապարակ նետելով ստի ու կեղծիքի նորանոր չափաբաժիններ և հույս ունենալով, որ այս անգամ ևս կկարողանան մոլորեցնել հանրությանն այնպես, ինչպես պարբերաբար արել են։

Ըստ այդմ, իշխանամերձ շրջանակների կողմից կազմակերպված ձևով հանրային դաշտ է նետվում թիրախավորող մանիպուլ յացիոն խոսույթ, որը, չնայած իր մեջ պրիմիտիվագույն շեշտադրումներ է պարունակում, սակայն նենգափոխում է իրականությունն այնպես, որ շատերի համար ոչ միայն աննկատ լինի, այլև որոշակի շերտեր միանգամից կուլ տան խայծը։ Նպատակը պարզ է՝ հատուկ թեզերի շրջանառության միջոցով իշխանությունները փորձում են վարկաբեկել յուրաքանչյուր ընդդիմադիր շարժում, միևնույն ժամանակ խաղալ հանրության նյարդերի նուրբ լարերի հետ։ Ի մասնավորի, իշխանություններն իրենց մերձակա շրջանակների միջոցով լրատվական և հանրային դաշտում այն գաղափարն են առաջ մղում, թե Փաշինյանի հրաժարականը որևէ իմաստ չունի, քանի որ դրա արդյունքում ոչինչ չի փոխվելու, Հայաստանի ու Արցախի դրությունը չի բարելավվելու, կորսված տարածքները՝ մասնավորապես Շուշին ու Հադրութը չեն վերադարձվելու և այլն։ Դրան զուգահեռ՝ իշխանամերձ քարոզիչները փորձում են ցույց տալ, թե ընդդիմությունն իբր իրավիճակից դուրս գալու ելքեր չի մատնանշում։ Այլ կերպ ասած՝ միտքն այն է, որ եթե նույնիսկ Փաշինյանի փոխարեն իշխանության գան ընդդիմադիրները, ապա նրանք չեն կարող այլ կերպ վարվել, ինչ հիմա կատարում է կամ պատրաստվում է կատարել Փաշինյանը։

Այսպիսի քարոզչական «հնարքով» իշխանությունները հեռահար մի քանի նպատակ են հետապնդում. նախ՝ հիմքեր ստեղծել հետագայի համար, որ երբ Փաշինյանն իր ստորագրությունը դնի հաջորդ կապիտուլ յացիոն փաստաթղթի տակ, արդարացվի նրանով, թե դա միակ ճանապարհն էր, այլ ելք չկար, որ նույնիսկ ընդդիմությունն ընդունակ չէր այլընտրանք առաջարկել, և երկրորդ՝ կոտրել ընդդիմադիր տրամադրությունների թափը։ Իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրվող խոսույթի մյուս տեսակը վերաբերում է արդեն պատերազմի և խաղաղության դիսկուրսին կամ դիլեմային։ Եվ հիմնական քարոզչական խայծն այն է, որ եթե Նիկոլը մնա իշխանության, ապա խաղաղություն է լինելու, քանի որ նա իր ողջ ջանքերը ներդնում է «խաղաղության դարաշրջան» բացելու համար, իսկ երբ ընդդիմությունը հաջողի ու Փաշինյանին հեռացնի, ապա պատերազմ է սկսվելու։ Եվ փորձ է կատարվում ցույց տալ, թե ընդդիմությունը ռևանշի գաղափարով է առաջնորդվում, որն էլ անխուսափելի է դարձնելու նոր պատերազմը։

Դե, պատմությունը կրկնվելու հատկություն ունի, թեկուզ 25 տարին մեկ, ու ներկայիս այս «մանևրը» ինչ-որ առումով հիշեցնում է 1997 թվականի իրավիճակը, երբ այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրեց «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» խորագրով հոդվածը։ Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Ղարաբաղի գոյատևման ապահովման համար նրան հարակից շրջանների վերադարձը՝ բացառությամբ Լաչինի, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից, իսկ որպես դրան այլընտրանքը կարող է լինել միայն պատերազմը։ Իսկ իր հրաժարականի տեքստում Տեր-Պետրոսյանն ասում էր, թե խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությանը: Իհարկե, ժամանակը ցույց տվեց, որ ամենևին էլ այդպես չէ, բայց, միևնույնն է, ներկայիս իշխանական քարոզչական թեզերը շատ նման են Տեր-Պետրոսյանի առաջ քաշած մոտեցումներին։ Հասկանում ենք, իհարկե, որ ո՛չ խելացիության, ո՛չ արժեքաբանության տեսակետից առաջին նախագահին ու Նիկոլին պարզապես անհնար է դնել նույն նժարին, դա պարզապես վիրավորանք կլիներ Լևոն ՏերՊետրոսյանի հանդեպ:

Մյուս կողմից՝ ներկայիս պայմաններն ու 1997 թվականի իրավիճակը նույնական չեն, քանի որ 1997 թվականին Հայաստանը դեռևս հաղթած կողմ էր հանդես գալիս, իսկ ներկայումս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խայտառակ պարտություն կրած, հազարավոր զոհեր տված ու կապիտուլ յացիոն փաստաթուղթ ստորագրած կողմ է։ Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ, ըստ էության, Փաշինյանն ուզում է տեղավորվել այս «ծիրի» մեջ։

Այսօր կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նոր մանիպուլ յացիոն հնարքներ է կիրառելու, այդ թվում՝ պոպուլիստական հայտարարություններ անելով Արցախի կարգավիճակի առումով, որպեսզի հնարավոր լինի նոր թմրաբաժին հասցնել հասարակությանը և թուլացնել ընդդիմադիր շարժման հիմքերը: Իսկ եթե հնարավոր լինի թուլացնել իր դեմ ուղղված շարժումը, այդ ժամանակ կանի իր քայլ ը՝ անակնկալի բերելով նույնիսկ իր թիմակիցներին: Մնում է հասկանալ՝ արդյո՞ք նա այդքան ժամանակ ունի...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»