Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նոր զիջումներով՝ նոր ռումբեր մեր պետականության տակ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետականությունը վերականգնել հայ ժողովրդին հաջողվել է մեծ դժվարությունների, զոհողությունների և դարավոր պայքարի արդյունքում։ Այսօր ամենաառաջնային հարցերը, որոնց շուրջ ուղեղ ունեցող յուրաքանչյուր հայ մարդ պետք է մտորի, այն է, թե ի՞նչ վիճակում է այսօր մեր պետությունը, և, ըստ այդմ, ի՞նչ մարտահրավերներ են կանգնած Հայաստանի առաջ, ի՞նչ գործընթացներ են նախանշվում ապագայում։ Ու ամենակարևորը՝ ինչպե՞ս հաջողվեց ընդամենը չորս տարում այսպես կասկածի տակ դնել մեր երկրի, մեր պետության ու պետականության հետագա գոյության հարցը: Հանճարներ են, ինչ խոսք...

Պատերազմից մեկուկես տարի անց էլ Հայաստանը մեկը մյուսի հետևից զիջումներ է կատարում հակառակորդին, իսկ Նիկոլ Փաշինյանը պարզապես զբաղված է այդ զիջումները լեգիտիմացնելով։ Հերթական զիջումն էլ վերաբերում է Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներին։ Փաշինյանը դա արդարացնում է նրանով, թե Հայաստանն Արցախին կապող նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին։ Նա ու իր սատելիտները հղում են կատարում նոյեմբերի 9-ի համաձայնության վրա։ Սա ևս պրիմիտիվ մանիպուլ յացիա է, «կուտ», ինչպես սիրում են ասել, նիկոլականները: Այդ փաստաթղթում նշված է, որ Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարվա ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

Բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները դրա հետ մեկտեղ պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ հստակ նշված է, որ հրադադարի արդյունքում կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Ստացվում է, որ իրավական հիմքեր կան, որպեսզի ներկայիս «Լաչինի միջանցքի» երկայնքով ընկած համայնքները մնան հայկական ու չհանձնվեն, սակայն Ադրբեջանը շտապում է նոր ճանապարհի կառուցման հարցում, որպեսզի հետևողականորեն առաջ տանի Արցախի հայաթափման իր ծրագիրը։ Եթե Ադրբեջանին հաջողվի ստիպել փոխել «Լաչինի միջանցքի» երթուղին, ապա դրանով հակառակորդը հնարավորություն կունենա նոր տարածքային ձեռքբերումներ ունենալ, հայաթափել Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերը և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։

Բացի այդ, մասնագետները մտահոգություն են հայտնում, որ Ադրբեջանը նոր ռազմավարական դիրքեր կարող է զբաղեցնել Սյունիքի հարևանությամբ, իսկ Արցախին կապող բոլոր ենթակառուցվածքները (էլեկտրական հաղորդալարերը, գազատարը և այլն) կհայտնվեն Բաքվի ամբողջական վերահսկողության ներքո, ինչի արդյունքում Ադրբեջանը հնարավորություն կստանա շանտաժ անել կամ ցանկացած պահի հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Կարճ ասած՝ նոր զիջումներով նոր ռումբեր են դրվում մեր պետականության տակ, բայց, միևնույնն է, մեր հասարակության մեջ դեռ որոշակի մի հատված շատ հանգիստ է վերաբերվում այս ամենին, կարծես թե ոչինչ էլ տեղի չի ունենում, կարծես այս երկիրն իրենցը չէ: Ստացվում է, որ այդքան զիջումներից ու Հայաստանի միջազգային ստորացումից հետո հասարակության մի հատված, կարծես թե, ցանկացած զիջման էլ համաձայն է։ Ու Փաշինանն էլ փորձում է զիջումները հերթով անցյալի վրա սրբագրել, թե մեղավոր են նախկինները, ովքեր իբր համաձայնել էին, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինի, Մադրիդյան փաստաթղթով կարգավիճակի հարցն արդեն իսկ կասկածի տակ էր դրվում և այլն։

Եվ այստեղ է, որ նաև ուրիշ միտք է գալիս. երբ Փաշինյանը 2018 թվականին ընտրվեց վարչապետի պաշտոնում և շատ բարձր՝ 70-80 տոկոսանոց գոնե ընտրական վարկանիշ ուներ, ինչո՞ւ այն ժամանակ որպես «ժողովրդի վարչապետ» չդիմեց ժողովրդին ու չգնաց այդ համաձայնություններին, եթե այլ ել ք չէր մնացել։ Չէ՞ որ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հետո առաջին բանը, որ նա տրամաբանորեն արել էր, աշխատասենյակում «փակվելն» ու բանակցային ողջ արխիվին ծանոթանալը պետք է լիներ: Ըստ այդմ, նա արդեն այդ օրերին պետք է հստակ հասկանար, որ այլ ելք չեն թողել նախկինները, ինչպես անընդհատ ինքն է հիմա շեշտում: Ուրեմն, ինչո՞ւ անպայման պատերազմի ճանապարհով տարավ Հայաստանն ու Արցախը, ինչո՞ւ կոտորեց մեր հազարավոր հերոսներին։ Առավել ևս, որ այն ժամանակ մենք հաղթող կողմն էինք, ինչը չափազանց կարևոր հանգամանք է: Սրանք հարցեր են, որ ժամանակի ընթացքում անպայման պետք է պատասխան ստանան: Հիմա էլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե շարունակական զիջումների այլընտրանքը պատերազմն է, որովհետև Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել նոր պատերազմ հրահրելու համար։

Սակայն սա էլ է արդեն սովորական դարձած պրիմիտիվ մանիպուլ յացիա: Նախ՝ ինչպես ցույց է տվել ժամանակը, Նիկոլ Փաշինյանի պատճառով փոխված ստատուս քվոյի և ադրբեջանական կողմի «հաղթական» կեցվածքի հիմքով մեր յուրաքանչյուր նոր զիջման հետ Բաքվի ախորժակն ավելի է բացվելու։ Ադրբեջանական պահանջներին վերջ չկա, նրանք մտադիր են նաև տարածքային հավակնություններ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ ստացվում է, որ թշնամին ինչ պահանջի, ինքը սուսուփուս ստիպված է կատարել...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերըԹուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ. Իսրայելի ԱԳՆ-ի արձագանքըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՓրկարարներն օգնության են հասել քաղաքացիներինԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՈստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համարԻրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին. տեսանյութՄայիսի 3-ին լույս չի լինի նշված հասցեներում«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին