Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պետության քայքայման գործընթացը՝ արագացման փուլում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրադրությունը Հայաստանում այսօր այն աստիճանի է բարդ, որ հոռետեսությունից այն կողմ ոչինչ չի երևում։ Եթե պատերազմից առաջ անհնար էր նույնիսկ պատկերացնել մի շարք երևույթների մասին, ապա դրանք այսօր իրականություն են դառնում։ Եվ մնում է միայն սպասել, թե էլ ինչ փորձանք կարող է գալ մեր ժողովրդի գլխին։ Հայաստանի ինքնիշխան տարածքները շարունակում են գտնվել ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի տակ, սակայն ՀՀ իշխանությունները, կարծես, համակերպվել են դրա հետ, նրանց այլևս չի հուզում այդ հարցը, ոչ էլ այն բարձրացնում են միջազգային տարբեր հարթակներում։

Ավելին, որևէ մեկի մտքով երբևէ չէր կարող անցնել, որ հակառակորդը կարող է այնքան լկտիանալ, որ ազատ ելումուտ անի Հայաստանի տարածքում և Երևանից ոչ այնքան հեռու բնակավայրից մարդ առևանգի։ Սա խոսում է այն մասին, որ մեր պետությունը դադարել է քաղաքացիների անվտանգությունը և շահերը սպասարկել։ Եվ հարց կարող է ծագել, թե այս պայմաններում ինչո՞վ են զբաղված իշխանությունները։ Նրանք «շատ լուրջ» քննարկումներով են տարված, նրանց համար ամենաառաջնային հարցն այն է, թե ինչպես կարող են ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկել կամ ստիպել, որ նրանք գան խորհրդարան։

Ի սկզբանե պարզ էր, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելը չի ազդելու նրանց պայքարի շարունակականության վրա։ Բայց, միևնույնն է, օրեր շարունակ իշխող ուժը, հանրային դաշտում իմիտացիա ստեղծելով, փորձում էր ցույց տալ, թե լուրջ աշխատանք է կատարում։ Ու այս համատեքստում իշխանություններն այնքան էժան ու մանրախնդիր են դարձել, որ նրանց ուշադրության կենտրոնում հիմնականում այն հարցն է, թե ճնշումների ինչ տարբերակներ են հնարավոր, որպեսզի ընդդիմությանը լռեցնեն։ Օրինակ՝ աշխատանքից ազատել Ավետիք Չալաբյանի եղբորը։ Մյուս կողմից էլ՝ իշխող ուժի ներկայացուցիչները սեփական բարգավաճման հարցն են լուծում։ Հասարակության և պետության համար ոչինչ չանելով՝ նրանք վայելում են բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները, պետության հաշվին գործուղումների են մեկնում, շռայլ ծախսեր են կատարում։

Թերևս այդ մարդկանց համար փողոցից միանգամից բարձր պաշտոնում հայտնվելն այնպիսի մի «հրաշք» իրադարձություն է, որ այն միտքն է ձևավորվում, թե հազիվ է իրենց ձեռքը պաշտոն ընկել, քանի կարող են, ինչքան կարող են, պետք է օգտվեն, որովհետև շուտով ստիպված են լինելու իրենց ճամպրուկները հավաքել։ Ըստ այդմ էլ, մամուլն անընդհատ գրում է իշխանությունների կոռուպցիոն սխեմաների և իշխանավորների՝ տարօրինակ կերպով սրընթաց հարստացման մասին։ Նույնիսկ խոսվում է արատավոր երևույթների այնպիսի դրսևորումների մասին, որ նույնիսկ նախկին «թալանչի, կոռուպցիոներ» իշխանություններն իրենց երևակայության մեջ չէին կարող պատկերացնել դրանց մասին։

Ստացվում է, որ այս իշխանությունները մի կողմից զբաղված են ընդդիմության դեմ ներքին պատերազմով, իսկ մյուս կողմից էլ սեփական հարստացման հարցը լուծելով, բայց այդ ընթացքում «խաղաղության դարաշրջան» քարոզելու անվան տակ մեկը մյուսի հետևից տանուլ են տալիս հակառակորդի հետ պատերազմը։ Եթե այսօր հակառակորդը մարդ է առևանգում, ապա վաղը կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե սահմանները բացվեն երրորդ երկրների համար։ Մեր երկիրը կարող է դառնալ «պրախադնոյ դվոր»՝ իր բոլոր ծանր հետևանքներով։ Այսպես շարունակվելու դեպքում ոչ մի կերպ չպետք է բացառել, որ մի օր էլ ադրբեջանցիները կարող են գալ և հաստատվել Երևանի որոշակի թաղամասերում, դուրս հանել տեղի հայ բնակիչներին՝ հայտարարելով, թե դրանք եղել են իրենց «պապենական» ժառանգությունը։ Բոլորովին պատահական չէ, որ Բաքուն այս օրերին զբաղված է այն հարցի շուրջ ՅՈւՆԵՍԿՕ-ին դիմելով, թե իբր երևանի Կոնդ (իրենց համար «Թեփեբաշի») թաղամասի «ադրբեջանական ազգային, մշակութային և պատմական ժառանգությունը» ոչնչացվում է։ Ադրբեջանը բացահայտ կերպով զբաղված է Հայաստանի ինքնիշխանության կազմաքանդման համար հիմքեր ստեղծելով։

Սրան գումարած՝ օրերս Ալիևը հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու «Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը»։ Ամենահետաքրքիրն այն է, որ հրամանագրում Երևանը նշվում է որպես «Ադրբեջանի հինավուրց հող», ինչպես նաև խոսվում է «1918-1920 թթ. Իրևանում հայերի կողմից ադրբեջանցիների կազմակերպված զանգվածային սպանդի», ինչպես նաև այլ «վանդալիզմի և բռնությունների» մասին։ Իսկ ադրբեջանական ագրեսիային կարելի է դիմակայել առաջին հերթին հզոր բանակի միջոցով։ Բայց բանակն այսօր այնպիսի բարձիթողի ու բարոյալքված վիճակում է, որ «շունը տիրոջը չի ճանաչում»։

Դրա համար էլ հակառակորդը հարկ եղած դեպքում անհրաժեշտ դիմադրության չի հանդիպում, և դրան զուգահեռ պարբերաբար լսում ենք ներքին միջադեպերի մասին, որոնք շատ հաճախ նաև տխուր վերջաբան են ունենում։ Փորձ և գիտելիքներ ունեցող զինվորականները թիրախավորվում են։ Զինվորականի մասնագիտությունը դարձել է ոչ գրավիչ։ Լուծված չէ նաև զինված ուժերը նոր սպառազինություններով համալրելու հարցը։ Բայց այս ամենը իշխանություններին շատ քիչ է հուզում։

Նրանց ամենից շատ հետաքրքրված են այն հարցով, որ ԶՈւ ԳՇ պետը լինի պաշտպանության նախարարի ենթակայության տակ և հլու-հնազանդ կատարի վերևից եկած հրամանները ու հանկարծ իշխանությունների հրաժարականը չպահանջի։ Թերևս դրանով էր պայմանավորված, որ տևական ժամանակ ԳՇ պետի պաշտոնը թափուր էր, բայց արդեն ներկայիս պայմաններում նոր ԳՇ պետի նշանակումով ոչինչ չի փոխվելու, բանակի քայքայումը շարունակվելու է այնքան, որ այն դառնա սահմանապահ ծառայության նման մի կառույց։ Այդ է ցույց տալիս իշխանությունների գործողությունների տրամաբանությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ