Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ալիևը շտապում է, քանի դեռ Հայաստանում իրավիճակը չի փոխվել». բուռն, հետաքրքիր իրադարձություններ ու զարգացումներ կսկսվեն. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանի հետ խոսել ենք քաղաքական, այդ թվում՝ ներքաղաքական մի շարք հարցերի շուրջ՝ վերլուծելով նաև Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հերթական հանդիպման արդյունքները: Քաղաքական վերլուծաբանը նախ շեշտեց, որ թշնամի պետության ղեկավարը՝ Իլհամ Ալիևը, այս փուլում ևս շարունակում է շտապել:

«Բերձորի, Սուսի և Աղավնոյի հանձնումը պայմանավորված չէր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ ընդամենը նշվում էր, որ 3 տարվա մեջ պետք է այլընտրանքային ճանապարհի մասին նախագիծ հաստատվի: Իսկ թե ինչու այն, ըստ էության, ժամանակից շուտ կյանքի կոչվեց, պատճառն Ալիևի շտապողականությունն էր, ինչն էլ իր պատճառն ունի. ըստ իս, Ալիևը ենթադրում էր, որ Հայաստանում կարող է ինչ-որ իրավիճակ փոխվել, ըստ այդմ, կփոխվեն նաև պայմանավորվածությունները: Սա է պատճառը, որ հուլիս, օգոստոս ամիսներին, երբ Հայաստանում ներքաղաքական վիճակը հանդարտ էր, Ալիևը երկու պահանջ դրեց. մեկն Արցախից ՀՀ զինված ուժերի դուրսբերումն էր, մյուսը՝ այլընտրանքային ճանապարհին անցնելը: Երկու պահանջն էլ Հայաստանի իշխանությունը բավարարեց: Այս ամենին հաջորդեց հերթական եռակողմ հանդիպումը Բրյուսելում: Այս առումով ևս Ալիևը շտապում է: Իմ կարծիքով, շտապում է ինչքան հնարավոր է շուտ և շատ բան պոկել, քանի դեռ Հայաստանում իրավիճակը չի փոխվել, ինչը հնարավոր տարբերակ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ռ. Մարգարյանը:

Նրա խոսքով, Ալիևն ուզում է Հայաստանի ներկայիս իշխանություններից ստանալ հավաստիացում առ այն, որ իրենք ձեռք են քաշել Արցախյան հարցից:

«Նիկոլ Փաշինայանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր ամբողջ ուժով դիմադրում է, բայց, չգիտես ինչու, չի կարողանում: Միևնույնն է՝ արդյունքում Ալիևը հայտարարում է, որ խմբեր ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ հանդես եկավ: Այդուհանդերձ, միայն հետագա իրադարձությունները ցույց կտան, թե իշխանությունները որքանով են իրենց ասածի տերը մասնավորապես այն հարցում, որ առանց Արցախի բնակչության առնվազն իրավունքների ու անվտանգության հարցի որոշակիության, չի կարելի խոսել մնացած խնդիրների լուծման մասին: Պարզ կլինի՝ նշվածի մասով ԱԳՆ հայտարարությունն իսկապես դիրքորոշո՞ւմ է, թե՞ իշխանությունների հերթական «բլա-բլա-բլա»-ն: Իրենք, սովորաբար, խոսում են, բայց վերջում՝ հակառակն անում: Բերձորի միջանցքի մասով օգոստոսի սկզբին Փաշինյանն ասում էր՝ համաձայնություն չենք տվել, բայց, ի վերջո, հանձնեցին»,-ասաց նա:

Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ, ամեն դեպքում, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շատ շուտ չեն հանգուցալուծվի: «Շատ բան կախված է թե՛ արտաքին գործոններից, թե՛ Հայաստանում ներքին զարգացումներից: Արտաքին ասելով՝ նկատի ունեմ ռուս-արևմտյան հակամարտության ընթացքը: Ալիևը խոսում է երկու-երեք ամսվա մասին, բայց կարծում եմ՝ 2-3-ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիրը պատրաստ չի լինի, որովհետև այս աշնանը և՛ Հայաստանում, և՛ Արցախում բուռն, հետաքրքիր իրադարձություններ, զարգացումներ կսկսվեն: Արցախում արդեն իսկ բազմահազարանոց հավաքներ ենք տեսնում, հետաքրքիր այլ գործընթացներ՝ մասնավորապես գործարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, ըստ որի, ինքը տեղափոխվում է Արցախ և ծրագրեր ունի»,-ասաց մեր զրուցակիցը:

Այս համատեքստում անդրադառնալով նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին տեղեկություններին՝ Ռ. Մարգարյանը նկատեց. «Առնվազն կարող ենք ասել, որ և՛ Ռուբեն Վարդանյանի որոշումը, և՛ Կարեն Կարապետյանի մասով տեղեկությունները չէին լինի, եթե իրենք խորհրդակցություններ չունենային ռուսական քաղաքական շրջանակների հետ: Իրատես ու անկեղծ լինելով՝ մենք պետք է փաստենք, որ այսօր Արցախի անվտանգության երաշխավորը ՀՀ-ն չէ, հիմնական երաշխավորը ռուսական խաղաղապահ զորախումբն է: Եթե այս պայմաններում Ռուսաստանի գործարարը գալիս է Արցախ, նշանակում է՝ իր հաշվարկով ևս այդ վիճակը դեռ երկար է տևելու: Այստեղ մեկ այլ հանգամանքի մասին կցանկանայի շեշտել: Հաճախ է ասվում՝ «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց…»: Իրականում ՌԴ-ն դաշնակից է, որովհետև տարածաշրջանում մեր ու իրենց շահերը համընկնում են. որքան էլ ՌԴ-ն խաղա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, շատ լավ հասկանում է, որ Թուրքիան տարածաշրջանում իր մրցակիցն է: Եվ եթե այս ամենը մեկ ամբողջության մեջ ենք դիտարկում, ապա վերոնշյալ արդեն կայացված կամ հնարավոր որոշումները Ռուսաստանի կողմից ազդակներ են առ այն, որ իրենք նաև Արցախի՝ տնտեսապես հզորանալու այդ ճանապարհն են տեսնում»: Ինչ վերաբերում է Արևմուտքի ու ՌԴ-ի մոտեցումներին բանակցային գործընթացում, նա շեշտեց, որ տարբերություն կա, և խնդիրն օբյեկտիվ իրականությունն է.

«Ցավոք, Արևմուտքի մասն են կազմում մեր թշնամի երկրները, ինչից փախչել հնարավոր չէ: Թուրքիան Արևմուտքի խոշոր խաղացողն է այս տարածաշրջանում: Սա է խնդիրը, որ ասում ենք՝ այո, մենք ուզում ենք բոլորի հետ ունենալ լավ հարաբերություններ, բայց ՌԴ-ն է մեր դաշնակիցը, որովհետև շահերն են համընկնում: Մեկ ցայտուն օրինակ բերեմ: Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում հիմնավորվելու որոշումից հետո քննադատություններն ավելի շատ հայաստանյան արևմտյան դաշտից էին, բայց, կարծես, որևէ բան չկար քննադատելու. ինչքան շատ ներդրումներ արվեն Արցախում, այնքան մարդիկ ավելի շատ կուզենան մնալ այնտեղ, գնացածներն էլ անգամ կարող է վերադառնալու ցանկություն ունենան: Մինչդեռ քննադատեցին, քանի որ արևմտամետ ուժերի խնդիրը, ցավոք, ոչ թե Արցախի ծաղկումն է, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը: Սա է պատճառը, որ իրենք հարձակվել են նման ծրագրերի, նաև վերոնշյալ անձանց վրա»:

Ռուբեն Մարգարյանը շեշտեց՝ իրականում վերոնշյալ բոլոր հանգամանքները մեկ շղթա են ենթադրում. «Մենք պետք է հասկանանք, որ այնքան բան է քանդվել 4 տարվա մեջ, որ միանգամից հետ բերել ուղղակի անհնար է: Պատրանքներով չպետք է ապրել: Այսօր խնդիրը հետևյալն է՝ չզիջել ավելին, քան արդեն զիջվել է, ու նախադրյալներ ստեղծել, որ և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում ձևավորվի մի իշխանություն, որը կապահովի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վերածնունդը՝ գուցե հնարավորություններ ստեղծելով հետագայում զարգացնել թե՛ ԱՀ-ն, թե՛ ՀՀ-ն, որը ևս շատ բան կորցրեց այս տարիներին: Միգուցե այս աշնանը սպասվող վերոնշյալ զարգացումներից հետո տեսնենք այդ վերածննդի հնարավորությունը»:

Խոսելով ներքին մի շարք հարցերից և դիտարկելով իշխանության այսօրվա վարքագիծն ու քայլերը՝ քաղաքական վերլուծաբանը նկատեց. «Ինչքան էլ իշխանությունը փորձի ցույց տալ, թե մեղավոր չէ պատերազմի արդյունքների համար, լավ գիտի, որ մեղավոր է: Երկրորդ՝ լավ հասկանում է, որ մի բան է, երբ իշխանություն ես, մեկ այլ բան, երբ արդեն իշխանություն չես: Այդ հարցերը չեն կարող կորչել ու մոռացվել: Երբ կգա այն պահը, որ իշխանությունը ՀՀ-ում կփոխվի, ամբողջը ջրի երես է դուրս գալու, ինչը հասկանում է նաև ներկայիս իշխանությունը: Սա է պատճառը, որ ինչքան հնարավոր է՝ ուզում է պարտության պատճառները բարդել ուրիշ մարդկանց վրա, որովհետև ինչ էլ անի, ոնց էլ շարժվի, վերջը գալու է, ու վերջում բոլոր հարցերն իրենց պատասխաններն են ստանալու: Բոլորն են հասկանում, որ պարտությունների հիմնական պատճառն իշխանությունների քաղաքականությունն է թե՛ մինչև պատերազմը, թե՛ պատերազմի ժամանակ: Փորձում են ինչ-որ ձևով պատասխանատվության մասը բարդել ուրիշների վրա, որ մարդկանց մեջ առաջանա տպավորություն, թե իշխանությունն այդքան էլ մեղավոր չի եղել: Սա, իհարկե, անհեթեթ է: Մոտավորապես նույնն է, երբ զինվորին մեղադրես, ասես՝ ինչու ծուռ կրակեցիր, եթե ուղիղ կրակեիր, ոչ թե ադրբեջանցին, այլ մենք առաջ կգնայինք»:

Ռ. Մարգարյանն ընդգծեց՝ պատերազմի ժամանակ ոչ ոք երաշխավորված չէ իդեալական որոշումներ ընդունելու առումով, որոշումներն ակնթարթորեն են ընդունվում. «Կլինեն ճիշտ, սխալ որոշումներ, մինչդեռ պատերազմի ելքը դրանով չի պայմանավորվում: Այն պայմանավորված է պատերազմից առաջ ու նաև այդ ընթացքում վարվող քաղաքականությամբ, շատ այլ հանգամանքներով, որոնք ուղղակիորեն կապված են իշխանության և ոչ թե այս կամ այն հրամանատարի գործողության հետ: Մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ իշխանության ասածներն ու արածներն իրարից շատ տարբեր են, այս անգամ էլ կասկած չկա, որ ինչպես մնացած, այնպես էլ նոր հարուցվող գործերն էլ են փլվելու: Իշխանությունը պարզապես պահի տակ ուզում է PR-ի համար ինչ-որ քաղաքական դիվիդենտներ քաղել կամ էլ զուտ մարդկանց զբաղեցնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէ