Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչո՞ւ Փաշինյանը գնաց դրան. իշխանությունների նման աճպարարությունը ողբերգությամբ է ավարտվում ողջ ժողովրդի համար. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն ««Հայկական ձախողում» . Փաշինյանը կորցրել է կապը Ղարաբաղի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ չկա ավելի դրամատիկ ու ուսանելի բան, քան Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմը։ Հենց այդ փոքր պատերազմից սկսվեց Խորհրդային Միության փլուզումը: Հայերը չհասկացան (կամ հասկացան, բայց ուշադրություն չդարձրին) այն փաստին, որ ստեղծում են ազգամիջյան հակամարտությունների նախադեպ, որը հետո կսկսի բռնկվել ողջ ԽՍՀՄ-ում։ Դա ազգայնականության հետ մեկտեղ Մոլոտովի կոկտեյլ էր։

Բոլորն ունեն պատմական դժգոհություններով ու վաղեմի պահանջատիրությամբ կրքեր, և ԼՂՀ-ում էթնիկական ռումբը պայթեց սարսափելի ուժով՝ խլելով հազարավոր կյանքեր: Մոսկվան զբաղված էր սեփական խնդիրներով և դանդաղելով միջամտեց հակամարտությանը։ Թերևս կենտրոնի կողմից դա աղետալի սխալ էր։ Հայերն այն ժամանակ հաղթեցին։ Սպասելի էր. ադրբեջանցիները լիովին անպատրաստ էին այդ պատերազմին։ «Լոլիկի խաղաղ առևտրականները շոկի մեջ էին և չէին հասկանում, թե ի՞նչ պատերազմ է ընկել իրենց գլխին», - այսպես է բնութագրել իրավիճակը քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն։ Ղարաբաղը վերցվեց, դրա հետ մեկտեղ՝ Ադրբեջանի ևս յոթ շրջան, որը հայերն անվանեցին «բուֆերային գոտի»։ Եվ նրանք հանգստացան։

Թվում էր, թե այդ հաղթանակը հավերժական է լինելու։ Նրանք կարծում էին, որ «առևտրականներն» ու «քյաբաբ պատրաստողները» հավերժ հաշտվելու են այդ կորստի հետ։ Բայց «քյաբաբ պատրաստողները», պարզվում է, չէին հաշտվել։ Քառորդ դար Հայաստանի և Ադրբեջանի միջև այնպիսի բազմաթիվ բանակցություններ են տարվել Ղարաբաղի կարգավիճակի և բուֆերային գոտու փոփոխության շուրջ, ինչը կգոհացներ երկու կողմերին։ Բայց հայերը ցույց տվեցին բանակցելու լիակատար անկարողություն։ Ինչո՞ւ պետք է նրանք ինչ-որ մեկի հետ բանակցեն, եթե արդեն հաղթել են: Օլիմպիական հանգստությամբ անտեսվեցին անգամ տարածքի կարգավիճակը փոխելու վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը։ Եվ՝ կրկին պատերազմ: Խիստ ասած, ադրբեջանցիներն այլ ելք չունեին։ Եվ նրանք սկսեցին պատրաստվել պատերազմի ավելի քան քառորդ դար։ Իլհամ Ալիևը հասկանում էր, որ Ադրբեջանը միայնակ չի լուծի այդ խնդիրը։

Ստատուս քվոն և «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» իրավիճակը հարմար էր Մոսկվային։ Ուստի Ալիևը հատուկ հարաբերություններ կառուցեց Էրդողանի հետ։ Նա հիանալի հասկանում էր, որ երկրի նոր «թուրքամետ քաղաքականությունից» հետո և՛ ինքը, և՛ ողջ Ադրբեջանն ինչ-որ առումով կկորցնեն և՛ իրենց սուբյեկտայնությունը, և՛ ինքնիշխանությունը։ Բայց սուրբ նպատակին հասնելու համար պետք է նաև ինչ-որ բան զոհաբերել։ Ալիևն իսկապես կարևոր որոշում կայացրեց իր երկրի համար. թուրքերի հետ և նրանց զգոն հովանավորությամբ նա սկսեց ստեղծել նոր բանակ, իսկ իրականում՝ նոր ազգ։ Նա սկսեց ռազմիկներ դարձնել «լոլիկի վաճառականներին», այլ ելք չկար։ Եվ նրանք դա արեցին։ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակը մեկուկես ամսում ջարդուփշուր արեց Ղարաբաղի բանակը։ Հատկանշականն այն է, որ հակամարտության ողջ ընթացքում հայկական բանակը չլքեց իր զորանոցները։

Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը երբեք նման հրաման չտվեց, նա անգամ չդիմեց Ռուսաստանին օգնության համար, թեև Հայաստանն ուներ այդ հնարավորությունը՝ որպես ՀԱՊԿ անդամ։ Սա կարող է ունենալ միայն մեկ բացատրություն՝ դրանք անել արգելված էր ամերիկյան դեսպանատան կուրատորների կողմից։ «Քաոսի օպերատորների» նպատակը պարզ էր՝ նրանց պետք էր հայկական դիակների սար, տարածաշրջանում ատելության սուբլիմացիա և Հայաստանի վերջնական տարանջատում Ռուսաստանից։ Բայց ինչո՞ւ այդ դեպքում Փաշինյանը գնաց դրան։ Ի՞նչը կաթվածահար արեց նրա կամքը, քաղաքական վճռականությունն ու ողջախոհությունը։ Կարելի էր կրիտիկական պահին կամային որոշում կայացնել, դժոխքի ծոցն ուղարկել քեզ որպես քաղաքական արդյունք ստեղծողներին ու նետվել փրկիչ Ռուսաստանի գիրկը։ Ռուսաստանը սովոր է հայերին փրկել պատմական դժբախտությունից, այդ անգամ էլ կփրկեր։ Այս ամենի պատճառը, հավանաբար, մենք երբեք չենք իմանա: Թերևս համակարգողներն ունեն ինչ-որ գաղտնի հիպնոսացնող զենք, որը կաթվածահար է անում նրանց «հովանավորների» կամքը։

Մեկուկես ամսվա ընթացքում Կրեմլը մի քանի անգամ առաջարկել է Փաշինյանին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա ամեն անգամ մերժել է։ Եվ ամեն անգամ բանակցությունների սկզբնական պայմաններն ավելի վատն են եղել, քան նախկին առաջարկածը։ Ի վերջո, Ղարաբաղը կորցրեց նույնիսկ Շուշին, որտեղից հնարավոր է ուղիղ կրակով հարվածել չճանաչված հանրապետության մայրաքաղաքին։ Հետո եղավ նոր զինադադար, նոր պայմանավորվածություններ, որոնք հայկական կողմը բազմիցս խախտել է։ Ի վերջո, հայկական կողմը հրաժարվեց Լաչինի միջանցքով դեպի Ղարաբաղ տանող ճանապարհի իր հատվածը կառուցել, իսկ ադրբեջանական բանակը վերջերս վերահսկողության տակ առավ այն։ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ թելը հայտնվեց Բաքվի ձեռքում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ադրբեջանցիներն այժմ դարձել են իրավիճակի լիիրավ տերերը: Այս երկարատև խրոնիկ հակամարտությունում Պուտինը կատարեց ամենադժվար ընտրությունը:

Նա Ռուսաստանի համախոհների և այլ դավանանքների ներկայացուցիչների միջև գերադասեց վերջիններին: Հայկական վերնախավն ու հայ հասարակությունն էլ, ընտրելով Փաշինյանին (ավելին, անգամ Ղարաբաղում պարտված պատերազմից հետո), կրկին իր անձնական շահերը գերադասեց Ռուսաստանի շահերից, երևի արևմտյան գազարն ավելի գրավիչ է, քան ռուսական երաշխիքները։ Եվ Ռուսաստանն ի վերջո մի կողմ քաշվեց։ Պուտինը չի կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հանրապետության բնակիչները: Ի դեպ, հայերն առաջին քրիստոնյաները չեն, որ մի կողմից այլ կողմ են շրջվում։ Այս ամենն արդեն տեղի է ունեցել պատմության մեջ, և ոչ մեկ անգամ: Նախ՝ դա արել են հույները՝ պառակտում գցելով քրիստոնեության մեջ, հետո՝ լեհերը, մեր ժամանակներում՝ վրացիները, որոնցից հետո էլ՝ Ուկրաինայի իշխանությունները։ Հիմա էլ՝ հայերը, որտեղ երկրի ղեկավարությունը որոշել է նստել երկու աթոռի վրա։ Բայց սովորաբար իշխանությունների նման աճպարարությունը ողբերգությամբ է ավարտվում ողջ ժողովրդի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении