Երևան, 27.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աշխարհակարգի վերափոխման պայմաններում ինչպե՞ս են Թուրքիայի իշխանությունները «պղտոր ջրում ձուկ որսում»․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում ականատես ենք լինում, թե ինչպես է գլխապտույտ արագությամբ փոխվում գործող աշխարհակարգը։ Եվ ուշագրավ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված ուժերի դասավորության փոփոխությունը տեղի է ունենում ռազմական առճակատումներին զուգահեռ։ Դա կապված է նաև աշխարհում նկատվող տնտեսական դժվարությունների հետ, քանի որ համավարակի հետևանքները, մատակարարման շղթաների խաթարումը, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, ինֆլ յացիան, էներգետիկ և պարենային ճգնաժամը խոչընդոտում են տնտեսությունների կենսագործունեությանը, միաժամանակ ուժգնացնում տնտեսական հակադրությունը։

Իսկ այսպիսի գործընթացներն ազդում են նաև մարդկանց կենսամակարդակի վրա, նրանք բախվում են բազմաթիվ դժվարությունների։ Եվ քանի որ հանրության շրջանում դժգոհություններ են գեներացվում, ապա կառավարությունները վտանգ են տեսնում դրա մեջ։ Արդեն մի շարք պետություններում այս իրողությունները իշխանափոխության են հանգեցրել։ Լինում են դեպքեր, երբ որ զայրացած ցուցարարները փորձում են անգամ դատաստան տեսնել կառավարիչների հետ։ Օրինակ՝ հենց նմանատիպ իրադարձությունների արդյունքում էր, որ Շրի Լանկայի նախագահ Ռաջապակսան ստիպված եղավ փախչել երկրից։ Ուստի, պատահական չէ, որ մի շարք երկրների կառավարություններ փորձում են հասարակությունների ուշադրությունը իրական խնդիրներից այլ ուղղությամբ շեղել՝ մասնավորապես զարկ տալ հայրենասիրական մղումներին, ցույց տալ, թե աշխարհաքաղաքական հարթակում իրենց երկիրը հաջողությունների է հասնում, նոր ձեռքբերումներ է ունենում, ընդլայնում է իր ազդեցությունը։

Հույսն այն է, որ մարդիկ կարող են տանել դժվարությունները՝ փորձելով ըմբռնումով մոտենալ և առաջնորդվել այն մտայնությամբ, թե դրա փոխարեն հզորանում է իրենց պետությունը։ Իսկ այս ուղղությամբ հաջողության հասնելու ճանապարհներից մեկը ռազմականն է։ Դրա համար էլ վերջին շրջանում մի շարք երկրներ որոշել են կտրուկ բարձրացնել իրենց ռազմական բյուջեները, նորագույն սպառազինություններ ձեռք բերել, ռազմական անձնակազմի թիվն ավելացնել և էական ներդրումներ կատարել ռազմական ոլորտում։ Այս տեսանկյունից առավել ակներև է Թուրքիայի օրինակը։ Այդ երկիրը լուրջ տնտեսական դժվարությունների է բախվում։ Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, մեկը մյուսի հետևից դոլարի նկատմամբ արժեզրկման ռեկորդներ է սահմանում։ Նախորդ տարվա ընթացքում լիրան արժեզրկվել է ընդհանուր 40 %-ով։ Տնտեսական փաթեթների գործարկման և Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումներ կատարելու արդյունքում որոշ ժամանակ հնարավոր եղավ ընդամենը մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել։

Սակայն վերջին շրջանում լիրան կրկին անկման մեջ է հայտնվել, և ազգային արժույթի արժեզրկումն էլ իր հերթին թանկացումների է հանգեցնում։ Եվ տնտեսական դժվարությունների ֆոնին թուրքական հասարակության շրջանում խոր դժգոհություններ ու անվստահություն է առաջանում գործող իշխանությունների նկատմամբ։ Միաժամանակ, դժգոհությունների գեներացումն ավելի է մեծացնում հավանականությունը, որ հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Էրդողանը չի վերընտրվի։ Հարցումներն էլ են ցույց տալիս, որ նրա հաղթանակի շանսերն անընդհատ նվազում են։ Դրա համար էլ Թուրքիայի գործող նախագահը ջանքեր է գործադրում, որ կարգավորի հարաբերությունները նավթ արդյունահանող արաբական մի շարք երկրների հետ, անգամ՝ Սաուդյան Արաբիայի, որի հետ Անկարան լուրջ հակասություններ ունի, և ներդրումների տեսքով արտարժույթի հոսք ապահովվի թուրքական տնտեսության մեջ։

Դրան զուգահեռ, Էրդողանը գազի զեղչ է խնդրում Ռուսաստանից։ Բայց, թուրքական տնտեսությունը փրկելու անհաջող ճիգերի հետ մեկտեղ, թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը զարկ է տալիս Թուրքիայի կայսերապաշտական նկրտումներին, որպեսզի դրա միջոցով շահի ընտրողների վստահությունը։ Հաջորդ տարի Թուրքիայի ղեկավարությունը ցանկանում է ընտրողներին ներկայացնել, թե իրենք ինչպիսի հաջողությունների են հասել արտաքին աշխարհում։ Օրինակ՝ «լապշա կկախեն», թե Հունաստանին թուրքական պայմաններ են պարտադրել, լուրջ ձեռքբերումների են հասել պանթուրքական ծրագրերի իրականացման հարցում, ի մասնավորի, առաջընթաց կա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում, իսկ Ադրբեջանն ու թյուրքախոս այլ երկրներն աստիճանաբար Թուրքիայի ազդեցության տակ են հայտնվում։

Կարճ ասած՝ Էրդողանը ընտրողների աչքերում կներկայացվի այնպիսի լուսապսակով, թե ինքը գերազանցել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, որը Թուրքիայի ծավալումը աննպատակահարմար էր համարում, իսկ Էրդողանի օրոք Թուրքիան կարողացել է ծավալվել և պայմաններ թելադրել տարբեր ուղղություններով։ Եվ կարևոր է, որ Ադրբեջանի լկտի պահվածքը և ՀՀ ինքնիշխան տարածքների վրա հարձակումը հայկական կողմը դիտարկի նաև Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների շրջանակներում։ Չէ՞ որ Բաքվին Հայաստանի դեմ գլխավոր հրահրողը Անկարան է, որն ագրեսիայի ամեն մի փորձից հետո ամենաբարձր մակարդակով իր անվերապահ աջակցությունն է հայտնում ադրբեջանական կողմին և մեղադրում հայկական կողմին իբր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը խոչընդոտելու մեջ։

Ուստի, Ադրբեջանի գործողությունները տարբեր միջազգային հարթակներում դատապարտելուն զուգահեռ, պետք է կոշտ պարսավանքի արժանանա նաև Թուրքիան՝ որպես ադրբեջանական ագրեսիայի համար կանաչ լույս վառող պետություն։ Բայց պաշտոնական Երևանը լուռ է այս հարցում, անգամ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթում որևէ խոսք չհնչեց Հայաստանի դեմ Թուրքիայի քայլերի և դիրքորոշման մասին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ապրելու երկիր» կուսակցությունը արցախցիներին կտրամադրի կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում 11:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի, որից` 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով Ադրբեջանը հրապարակել է սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը Սիսիանի համայնքապետարանը՝ Արցախից բռնի տեղահանվածներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բուժօգնությունը Հայաստանում անվճար է ԱՄՆ-ն մերժել է Վաշինգտոն այցելելու վերաբերյալ Իրանի արտգործնախարարի դիմումը Որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը Քիչ առաջ վերջին հայը դուրս եկավ Ճարտար քաղաքից Այսօր 44-օրյա պատերազմի տարելիցն է Ադրբեջանցի զինծառայողները կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ․ տեսանյութ Իլհամ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ–ում հետագա ռազմական գործողություններից. Բլինքեն Ֆրանսիան Սյունիքի մարզում հյուպատոսություն կբացի․ Կատրին Կոլոննա «Կարմիր բերետավորները» ձերբակալել են ուսանողներին․ գործադրել են օրենքով արգելված բացահայտ անհամաչափ ուժ (տեսանյութ) Ո՞ր հասցեներում լույս չի լինի Գազ չի լինելու Կրակոցներ՝ Երևանում Հայտնաբերվել է ևս 5 աճյուն Մոսկվայի կոշտ պատասխանը Փաշինյանին. ինչի՞ վրա է Փաշինյանի հույսըՊայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է․ Արցախի ՄԻՊ Միջանցքում ծնվել է առաջին երեխան, ու արդեն մահացել է առաջին տարեցը․ Գեղամ Բաղդասարյան Էրդողանն ու Ալիևը չեն բավարարվելու Արցախով․ Վալերի Բուայե Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են Արտակարգ դեպ՝ Երևանում. ըստ հարևանների՝ հնչել է 5 կրակոցՈստիկանների մի մասն իրենց գործելակերպով արդարացնում են Նիկոլի հայրենածախ արարքները․ Գևորգ ՀակոբյանԻնչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Այս պահի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 20 270 անձ Կսեղմի՞ Հայաստանը թուրք-ադրբեջանական «խաղաղության» ձեռքըՀայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ ԱռաքելյանԲերման ենթարկված ուսանողները խախտում թույլ չեն տվել․ Հայաստանի ամերիկյան համալսարան Հայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Առաջիկա ժամերին Հայաստան կժամանի արցախցիների համար նախատեսված ֆրանսիական օգնությունը Արցախում նյութական կորուստները, խիստ նախնական գնահատումներով, 50 միլիարդ դոլար են կազմում Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կշարունակվի մինչև 2025 թվականը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ պայթյունից տուժածներին բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալԵվրասիա միջազգային համալսարանը Արցախի ուսանողներին 20 անվճար տեղ է հատկացնում Թուրքական լիրան նորից թարմացրել է պատմական նվազագույնը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներինԵրեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս․ Մանե Գրիգորյան (լուսանկար)Գեղարքունիքում ВАЗ 2114-ը բախվել է երկաթե սյանը, վարորդը տեղում մահացել էԳրիգորյան Գարեգինը քաջերի մահով ընկավ՝ միայնակ պաշտպանելով գյուղը թշնամու հատուկջոկատայիններից, երբ ընթանում էր խաղաղ բնակչության տարհանումը Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին Այն ինչ եղել է Արցախում, հաջորդը լինելու է Սյունիքում և Գեղարքունիքում. բուժաշխատողների ակցիան Երևանում Երկու օրվա ընթացքում Ադրբեջանը Արցախում սպանել է 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա․ Թաթոյան IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համար«Հակարիի կամրջի հերթի մեջ երեխա է ծնվել». Լյոկա