Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Խաղաղության դարաշրջանի» օրակարգով «հարթվում» է նոր կապիտուլյացիայի ճանապարհը․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ հասարակության տարբեր շերտերի մոտ ավելի է արմատավորվում այն տեսակետը, թե «խաղաղության դարաշրջանի» հայեցակարգն ընդամենը ֆիկցիա է, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի են նախապատրաստվում, ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն պատրաստվում հրաժարվել այդ գաղափարից, այլև կառչած են դրանից։ Այս համատեքստում իշխանությունները «խաղաղության օրակարգի» մասին նոր ասելիք չունեն, ուղղակի իրենք իրենց առաջ խնդիր են դրել դրա ֆոնի ներքո հանրային կարծիքը աստիճանաբար հարմարեցնել այն քայլերին, որին իրենք գնալու են։

Այսինքն, կամաց-կամաց հասարակությանը պատրաստել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որպեսզի մինչ այդ հանրային պոռթկումներ կամ ընդվզումներ չլինեն։ Եվ, ըստ այդմ էլ, Փաշինյանն անընդհատ կրկնում է այն թեզը, թե ինքը Հայաստանի 29800 հազար քմ տարածքի մասին փաստաթուղթ է ստորագրելու, ապա հավելում, որ իրեն կարող են միայն մեղադրել նրանք, ովքեր «ծովից ծով Հայաստանի» մասին են երազում։ Բայց իրականում հարցը ոչ թե ողջ պատմական Հայաստանն է, այլ Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ գտնվող Հայաստանի և Արցախի տարածքները, որոնք մեր պատմական հայրենիքի անբաժանելի մասն են։ Իսկ Փաշինյանն անընդհատ խորհրդային ժամանակ եղած սահմաններին հղում անելով՝ փաստացի ցույց է տալիս, որ անկլավները հանձնելու է։ Եվ դրա արդյունքում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ճանապարհները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության տակ, քանի որ Տիգրանաշենով և Տավուշի անկլավներով են անցնում Հայաստանի համար կարևոր և արտաքին աշխարհի հետ կապվելու հնարավորություն ընձեռող հաղորդակցության ուղիները։

Այնուամենայնիվ, «խաղաղության դարաշրջանի» օրակարգի ամենակարևոր բաղկացուցիչ մասն այն է, որ դրանով Փաշինյանն ըստ էության վերջնականապես փակում է նաև Արցախի հարցը՝ ասելով, թե իբր Բաքուն հայտարարում է, թե Հայաստանի հետ չի ցանկանում խոսել այդ հարցով, և իրենք էլ հորդորում են, որ այդ դեպքում Արցախի ընտրված ներկայացուցիչների հետ խոսեն։ Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ Ադրբեջանը Արցախի հետ բանակցությունների սեղանին նստի, երբ Բաքուն հայտարարում է, թե Արցախյան հարցն իր համար մեկընդմիշտ փակված է։ Փաստացի, ՀՀ իշխանությունները ձեռքերն ընդհանրապես լվանում են Արցախի հիմնախնդրից և Արցախի ու արցախահայության հարցը թողնում են արցախցիների ու ռուս խաղաղապահների վրա։ Իսկ այս պայմաններում, երբ Փաշինյանը նշում է, թե արցախահայության անվտանգությունն ու իրավունքները պետք է ապահովվեն, ցանկանում ես հարց ուղղել, թե այդ ո՞վ պետք է վերահսկի, որ արցախահայության իրավունքները չխախտվեն։

Մյուս կողմից էլ՝ երբ պատասխանատվությունից խուսափելու համար Փաշինյանը այն ուղերձն է հղում, թե արցախցիների հարցը արցախցիների խնդիրն է, այդ դեպքում ինչո՞ւ էր ինքն անձամբ ստորագրում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն Արցախի անունից։ Այս ամենով հանդերձ, ամենազավեշտալին այն է, որ ներկա իրավիճակի համար Փաշինյանը շարունակում է նախկիններին մեղադրելու իր ավանդական քաղաքական ուղեգիծը։ Նա նշում է, թե իբր դեռ նախկիններն են Արցախը հանձնել Ադրբեջանին, քանի որ Արցախին դուրս են թողել բանակցություններից, իսկ 2007 թվականին ընդունելով Մադրիդյան սկզբունքները՝ Հայաստանի բանակցողները զրոյացրել են 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն և տապանաքար դրել Ղարաբաղի ինքնորոշման վրա։

Բայց Մադրիդյան փաստաղուղթը նախ՝ ուղղակի անհամեմատելի է նոյեմբերի 9-ի հայտարարության և, առավել ևս, «խաղաղության դարաշրջանի» օրակարգի պայմանների հետ, քանի որ, չնայած հայկական կողմից որոշակի զիջումների առկայությանը, նրանում ճանաչվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և Արցախը դիտարկվում էր որպես ինքնուրույն սուբյեկտ։ Բացի դրանից, նախկինների օրոք, չնայած առանձին սահմանային լարվածությունների դեպքերին, Արցախյան հիմնահարցի շուրջ գործընթացը հիմնականում բանակցային ճանապարհով էր ընթանում, իսկ հիմա առաջնային պլան է մղվել ռազմական գործոնը։ Ընդ որում, ներկայի բանակցային գործընթացով, կարծես թե, հիմք է նախապատրաստվում Հայաստանի դեմ ագրեսիայի համար։ Օրինակ՝ Փաշինյանը տեղեկացնում է հանրությանը, թե Բրյուսելում Ալիևին է ներկայացրել ճանապարհների ապաշրջափակման մասին փաթեթ։ Իսկ դրանից օրեր անց թշնամին մի քանի կողմից ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք։ Եվ այս իրադարձություններին զուգահեռ Թուրքիայի բարձրագույն շրջանակները հայտարարում են, թե ՀՀ-ն պետք է համաձայնի Ադրբեջանի խաղաղության պայմաններին։

Իրադարձությունների տրամաբանական շղթան հուշում է, որ Ադրբեջանը կոնկրետ տեքստ է դրել ՀՀ իշխանությունների առաջ, որպեսզի ստորագրեն։ Եվ պատահական չէ, որ մամուլում խոսվում է այն մասին, թե Փաշինյանը Պրահայում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Էրդողանին ու, ըստ այդմ, ներկայացնելու է խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկը, ինչպես ճանապարհների ապաշրջափակման առաջարկն էր ներկայացրել Ալիևին Բրյուսելում։ Եվ հարց է առաջանում, թե այդ տեքստը, որ Փաշինյանը ներկայացնելու է, արդյո՞ք Ադրբեջանի առաջարկած տեքստն է լինելու, որ հետո հանրության աչքում իրեն արդարացնելու համար հայտարարի, թե Ադրբեջանը իրենց չի ստիպել, այլ հայկական կողմն է խաղաղության պայմաններն առաջարկել։

Կամ էլ բացառված չէ, որ Պրահայում կայանալիք հանդիպման ընթացքում Փաշինյանը Ադրբեջանի պահանջներից տարբերվող տեքստ ներկայացնի, բայց հասկանալի է, որ այդ դեպքում մերժում է ստանալու, և սահմանին կրկին ռազմական գործողություններ են սկսվելու։ Ստացվում է, որ Փաշինյանի քաղաքականությունը միայն շարունակական պարտության է տանում. ՀՀ գործող իշխանությունները ճանապարհ են հարթում նոր կապիտուլ յացիայի համար, տարբերությունը միայն դրան հասնելու ճանապարհներն են։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստորացնողներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան Ջուր չի լինի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ինչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել ԶԼՄ-ները առանցքային դերակատարություն ունեն իրավունքի գերակայության արժեքներով առաջնորդվող ժողովրդավարական պետության կայացման տեսանկյունից. ՄԻՊ Պլանային անջատումներ՝ մի քանի րոպեից Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը․ Տիգրան Աբրահամյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ինԶովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերըԹուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ. Իսրայելի ԱԳՆ-ի արձագանքըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՓրկարարներն օգնության են հասել քաղաքացիներինԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՈստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համարԻրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին. տեսանյութՄայիսի 3-ին լույս չի լինի նշված հասցեներում«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութ