Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Փաշինյանն էլ ավելի է տեղիք տալիս պարտվողական, զիջողական քաղաքականությանը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի հետ զրույցում անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բանակցային գործընթացին, Ադրբեջանի հռետորաբանությանը՝ այդ համատեքստում դիտարկելով ՀՀ իշխանությունների քաղաքականությունը:

«Միջնորդական դերի և տարածաշրջանում ազդեցություն ունենալու տեսանկյունից Արևմուտքի և Ռուսաստանի պայքարը գործընթացներում շարունակվում է: Նշվածի վերջին դրսևորումներից մեկը Պրահայի և Սոչիի՝ իրար հաջորդած հանդիպումներն էին, հաջորդած հռետորաբանությունը, հայտարարությունները: Մենք լսել էինք հայտարարություններ հենց Արևմուտքի միջնորդությամբ գործընթացի համատեքստում: Մասնավորապես, որ կա սպասելիք, ըստ որի, մինչև տարեվերջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքվի: Մինչդեռ հետո պարզ դարձավ, որ կան որոշակի դժվարություններ, ինչի մասին հայտարարվեց ԱԳ նախարարների հանդիպումից հետո: Բայց, ամեն դեպքում, գործընթացը շարունակվում է, և, օրինակ՝ Արարատ Միրզոյանի վերջին հարցազրույցը նշվածի վկայությունն է: Արարատ Միրզոյանն ասաց, որ ադրբեջանական կողմը տվել է Հայաստանի ներկայացրած առաջարկների հետ կապված իր պատասխանները, և հիմա հայկական կողմն ուսումնասիրում է դրանք: Սա նշանակում է, որ, անկախ հռետորաբանությունների, հայտարարությունների մակարդակով որոշակի լարվածությանն ու անհամաձայնությանը, գործընթացը, միևնույնն է, շարունակվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Աննա Կարապետյանը:

Նա շեշտեց նաև մեկ այլ հանգամանքի մասին. «Հռետորաբանությունները, հայտարարությունները, այդ թվում՝ բրյուսել յան չեղարկված հանդիպումը, վկայում են նաև այն մասին, որ գործընթացներն այն ուղիով չեն ընթանում, ինչպես, օրինակ՝ տեսնում էր նույն արևմտյան միջնորդությունը: Տեմպերում որոշակի դանդաղում, նաև որոշակի խնդիրներ կան, և գնալով նվազում է մինչև տարեվերջ խաղաղության որևէ պայմանագիր ստորագրելու հավանականությունը: Թեպետ, ամեն դեպքում, չենք կարող դեռևս ժխտել, որ նման սցենար հանարավոր է. հիշենք նույն Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ եթե նույնիսկ դետալները չկարողանան համաձայնեցնել, կարելի է շրջանակային ինչ-որ փաստաթուղթ ստորագրել»:

Աննա Կարապետյանի խոսքով, նույն խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորության համատեքստում հետաքրքիր իրավիճակ ունենք: «Հռետորաբանության մակարդակով Հայաստանի իշխանություններն անընդհատ հայտարարում են խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին: Նույնիսկ հույս էին հայտնում, որ մինչև տարեվերջ դա հնարավոր կլինի անել, և այլն: Բայց բովանդակային ու շահերի տեսանկյունից այսօր Ադրբեջանն է շահագրգռված օր առաջ փաստաթուղթ ստորագրելու հարցում, որովհետև հիշենք, որ այն՝ համենայն դեպս Արևմուտքի առաջարկած տարբերակով, կարծես թե, հիմնվում է Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների տրամաբանության վրա: Այդ հինգ սկզբունքներն Ադրբեջանին հնարավորություն էին տալիս ընդհանրապես փակել Արցախյան հակամարտության էջը, արձանագրել, որ հակամարտություն չկա, հետագայում ևս Հայաստանին զրկել Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը բարձրաձայնելու հնարավորությունից: Ուստի, եթե այդ սկզբունքների տրամաբանության ներքո է խաղաղության պայմանագիր ստորագրվելու, ապա Ադրբեջանը շահագրգռված է այդ հարցում: Քանի դեռ Հայաստանում կա նման իշխանություն, որը պատրաստ է նման փաստաթուղթ ստորագրել, իսկ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը դեմ չէ այդ սկզբունքներին, Ալիևը շահագրգռված է օր առաջ նման փաստաթուղթ ստորագրել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ, միևնույն ժամանակ, գործընթացներում առկա անորոշության ու խնդիրների պատճառը միջնորդական ձևաչափերի որոշակի մրցակցությունն է, մոտեցումների տարբերությունը: «Բազմիցս է խոսվել, որ Ռուսաստանի և Արևմուտքի շահերն այս կոնտեքստում տարբերվում են: Արևմուտքը փորձում է օր առաջ արձանագրել, որ հակամարտություն չկա, Հայաստանը ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Թուրքիայի հետ խնդիր չունի: Այդպես Արևմուտքը նպատակ ունի նվազեցնել Ռուսաստանի դերակատարումն ու ներկայության անհրաժեշտությունը տարածաշրջանում: Ռուսաստանը՝ հակառակը, առաջնահերթությունը տալիս է կոմունիկացիաներին, սահմանազատման խնդիրների լուծմանը՝ իր միջնորդությամբ, իր ներկայության ապահովմամբ: ՌԴ-ն ցանկանում է արձանագրել, որ կա չկարգավորված հակամարտություն, որին պետք է անդրադառնալ ապագայում: Եվ գուցե հենց այս մոտեցումների տարբերությունն է պատճառը, որ փաստաթղթի ստորագրումը հետաձգվում է, որովհետև այդ տարբերությունը նաև կողմերի համար որոշակի մանևրելու դաշտ է ստեղծում»,-շեշտեց Աննա Կարապետյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հռետորաբանությանը՝ նա ընդգծեց. «Այսօր Ադրբեջանի սպառնալիքները չեն սահմանափակվում միայն հռետորաբանությամբ: Այսօր կա իրական էսկալացիայի ու լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ, ինչի մասին են վկայում ամենօրյա կտրվածքով տեղի ունեցող հրադադարի խախտումները ոչ միայն ՀՀ սահմանների, նաև Արցախի ուղղությամբ, որի հետևանքով նույնիսկ վիրավորներ ունեցանք: Այս առումով Ադրբեջանի հռետորաբանությունն ընդհանրապես չի նվազել, ու Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանին, ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հավակնություններ ցուցաբերել: Ադրբեջանը որևէ կերպ չի թաքցրել ու չի էլ թաքցնում, որ եթե Հայաստանն ինչոր պայմանավորվածությունների կատարման ճանապարհով չգնա, կարգավորման չգնա Ադրբեջանի ցանկացած սցենարով, ապա պատրաստ է դիմել զենքի ուժի: Ադրբեջանը, մեծ հաշվով, չի թաքցնում իր նպատակները: Եվ այս համատեքստում այսօր առկա իրավիճակն իսկապես մտահոգությունների տեղիք է տալիս. շատ հեշտ է զուգահեռներ անցկացնել սեպտեմբերի 13-ին նախորդած ու այսօրվա իրավիճակների միջև և տեսնել, որ դրանք շատ մոտ և շատ նման են: Ուստի, ցանկացած պահի կարելի է ռազմական գործողությունների սպասել»:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, այս համատեքստում մեր զրուցակիցը Փաշինյանի հռետորաբանությունն ու քաղաքականությունը անտրամաբանական որակեց: «Ադրբեջանի հռետորաբանությունն ու քաղաքականությունը որևէ փոխակերպման չեն ենթարկվել. 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած նույն ռազմատենչ, նույն ագրեսիվ ու առավելապաշտական քաղաքականությունն է առաջ մղում: Նաև այլ դրսևորումներ ունենք, արդեն անգամ Լաչինի միջանցքի նկատմամբ են ինչ-որ խնդիրներ բարձրաձայնում: Վերջին օրերին հայտարարում են, թե Լաչինի միջանցքը նախատեսված նպատակներով չի օգտագործվում: Սրանով արդեն վաղը Լաչինի միջանցքի նկատմամբ ինչ-որ խնդիրներ առաջացնելու հիմքեր են ստեղծվում:

Այս համատեքստում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը խիստ անհասկանալի ու անտրամաբանական է, որովհետև երկար ժամանակ Փաշինյանը ընդհանրապես հրաժարվում էր տեսնել Ադրբեջանի այդ հռետորաբանությունը, ցանկացած գնով խաղաղության մասին էր խոսում՝ դրանով էլ ավելի մեծացնելով Ադրբեջանի ախորժակը: Բայց հետո, ինչպես պատերազմի օրերին, հանկարծ սկսեց նորից ասել, թե ցանկանում են մեզ ցեղասպանել, ինչի մեսիջը նույնպես շատ բացասական է: Նա հանրությանը հերթական անգամ հղում է այն մեսիջը, թե «դիմադրելու պոտենցիալ չունենք»: Բայց ի՞նչ է նշանակում՝ «մեզ ուզում են ցեղասպանության ենթարկել»: Երբ պետությունն ունի բանակ, անվտանգային ներքին և արտաքին համակարգեր, ինչպե՞ս կարող է իշխանությունը խոսել ցեղասպանության վտանգի մասին: Հետևապես, սրանով Փաշինյանը էլ ավելի է տեղիք տալիս պարտվողական, զիջողական քաղաքականությանը և հանրության մեջ ամրապնդում այն ընկալումը, թե «պետք է Ադրբեջանի ցանկացած պահանջ կատարել, հակառակ դեպքում պատերազմ կլինի»,-նկատեց Ա. Կարապետյանը:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ նա հավելեց. «Հայաստանի իշխանությունը հետևողականորեն գնում է հակառուսականության և Արևմուտքին տարածաշրջան բերելու ճանապարհով: Այլ խնդիր է, որ ՌԴ իշխանությունների հետ ունեցած ցանկացած հեռախոսազրույցից, հանդիպումից հետո հռետորաբանության մակարդակով որոշակի հետքայլ է արվում կամ հայտարարությունների տեսքով Ռուսաստանին սիրաշահելու փորձ է արվում: Իրականում բուն գործողությունները, միևնույնն է, շարունակում են հակառուսական մնալ և ուղղված են ՌԴ-ի դերը տարածաշրջանում թուլացնելուն: Մենք այդ ձեռագիրը տեսնում ենք դեռ 2021-ի մայիսի 12-ից, երբ ադրբեջանական ԶՈւ-ն ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք: Այդ ժամանակ միանգամից ասացին, թե «ՀԱՊԿ-ը, ՌԴ-ն մեզ չեն օգնում, բայց, տեսեք, Ֆրանսիան պատրաստ է մեզ օգնել»:

Եվ ընդամենը ՀԱՊԿ վերջին գագաթաժողովը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունը ձախողեց այն որոշման ընդունումը, որով, ինչպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ձևակերպեց, կազմակերպությունը պատրաստ էր ռազմական, քաղաքական, դիվանագիտական ու նաև դիտորդական առաքելության տեսքով աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Հետևաբար, նշված քայլը ևս նպատակ ուներ հանրության մեջ ամրապնդել այն գիտակցումը, որ ՀԱՊԿ-ը պատրաստ չէ մեզ օգնել, չի տալիս այն աջակցությունը, որը ցանկանում ենք, բայց, դրան հակառակ, Հայաստանի իշխանությունը նախաձեռնեց, որ ԵՄ առաքելությունը գա տարածաշրջան, ԵԱՀԿ-ին է դիմում և այլն: Ադրբեջանը, բնականաբար, օգտվում է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից, օգտվում է նաև հայ-ռուսական հարաբերություններին հասցված վնասներից և ամեն անգամ, այդ թվում՝ տարբեր էսկալացիաների միջոցով, ստուգում է, թե որքանով են այդ հարաբերությունները վատացած, ու իր համար դա ինչ հնարավորություններ է ստեղծում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն Որտե՞ղ և ինչպե՞ս են Գևորգն ու Քրիստինան նշել երգչի ծննդյան տարեդարձը. բացառիկ կադրեր Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հիմա. Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՇքեղ ձևավորում և տորթ. պարուհի Մարիա Չանդիրյանի և փոքրիկի դուրս գրումը հիվանդանոցից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Այսօր նշվում է թանգարանների միջազգային օրը Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել մայիսի 18-ին Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և խաղադրույք արել Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կետրոնում կլինեն փակ փողոցներ Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մայիսի 18-ի աստղագուշակՎթար Երևան-Գյnւմրի ճանապարհին. զnհ nւ վիրավnր կան (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ Պուտին«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացըԾնողները կտուգանվեն երեխաների ծխելու համարԲժիշկներն անվանել են ամենաառողջարար չիրը, որը պետք է ուտել ամեն օրԽաբել էի մայրիկիս, չէի ասել, որ չարորակ ուռուցք ունի, որ չհուսահատվի…Հասմիկ Խոջյանը`մայրիկի ծանր հիվանդության մասինՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներՆշվաշ հասցեներում գազ չի լինելուՇուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կnղքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցելԿենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն