Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մենք դատապարտված ենք միայն ապրելով հաղթելու, քանի դեռ դասերը չենք քաղել. Մանե Թանդիլյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մասնակցել է «Ապրելու» հիմնադրամի
նախաձեռնությամբ կազմակերպած «Հաղթեցին ապրելով» ֆիլմի ֆինանսավորման նպատակով
հանգանակության երեկոյին։


Փաստավավերագրական ֆիլմը նկարահանվելու է Անի Մանուկյանի համանուն գրքի մոտիվներով,
ռեժիսորը՝ Լիլիթ Մխիթարյանն է։ Պատմությունը որբանոցներում միասին մեծացած 34 կանանց մասին է,
որոնք վավերագրվում են նրանց ժառանգների պատմածի շնորհիվ․ Գյումրու որբանոցներում ապաստան
գտած հայ կանայք, փրկվելով Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից, կարողացան ապրել
և սերունդ թողնել։


Միջոցառման վայրն էլ պատահական չէ։ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն է․ ամենայն հայոց
բանաստեղծը հայոց վիշտն իր սրտում կազմակերպում էր Ցեղասպանությունից մազապուրծ եղած որբերի
կեցության հարցերը։


Գրքի հեղինակ Անի Մանուկյանի խոսքով՝ կարևոր է, որ մահը հաղթած մարդկանց պատմությունները
չմոռացվեն, գրվեն, դրանց մասին ֆիլմեր լինեն։ «Մենք պիտի օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները,
որպեսզի բարձրացնենք իրազեկվածությունը մեր պատմության մասին»։ Նա նաև շեշտեց․ «Պատահական չէ գրքի անվանման ընտրությունը, որտեղ շեշտը դրված է հենց «հաղթել» բառի վրա, որովհետև ես ուզում եմ, որ մարդկանց, որոնք ապրեցին, մենք վերաբերվենք որպես հաղթողների և ոչ որպես զոհերի»։


«Ապրելու» բարեգործանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Ապրելու երկիր»
կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն էլ, խոսելով հայ ժողովրդի ցուցաբերած բացառիկ կամքի և ուժի դրսևորման մասին, նշեց․


«Ցավն այն է, որ ոչ միայն պատմությունն է կրկնվում, այլև նույն սխալները՝ մեր կողմից: Այս օրերին
մեր աչքի առջև մեր պատմությունը կրկնվում է, մենք տեսնում ենք, թե ինչպես է աշխարհի լռության ներքո
Արցախում տեղի ունենում էթնիկ զտման փորձ Ադրբեջանի կողմից… 20-րդ դարասկզբին ևս սխալվեցինք՝
ապավինելով օտարներին, սխալվեցինք հույս ունենալով, որ թշնամին ներողամիտ եւ մեծահոգի կգտնվի։
Մենք դատապարտված ենք միայն ապրելով հաղթելու, քանի դեռ դասերը չենք
քաղել»:


Մանե Թանդիլյանն ընդգծեց՝ ուժեղ և կարող պետություն ստեղծելու գործում Ցեղասպանությունից հետո

ձևավորված մեծ Սփյուռքը ունեցել է անչափելի ներուժ, որը մենք, որպես պետություն, տարիներ շարունակ սխալ նպատակով ենք օգտագործել՝ակնկալելով հիմնականում նյութական աջակցություն և ոչինչ ավելին: Իր խոսքի վերջում նա հավելեց, որ մենք պարտական ենք ստեղծել այն ամուր պետությունը, որը թույլ չի տա, որ 1915թ. տեղի ունեցած ոճիրը երբևէ կրկնվի հայ ազգի նկատմամբ:


Սփյուռքի կարևորության մասին իր ելույթում խոսեց նաև ավստրալահայ հայրենադարձ Մասիս
Ինգիլիզյանը, որը ևս Ցեղասպանությունից փրկված գաղթականների ժառանգ է և տարիներ առաջ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Նա իր խոսքում նշեց, որ ժամանակն է եկել սփյուռքում ունեցած հայապահպան մոտեցումը վերաիմաստավորել և վերաձևակերպել: Հայերեն խոսելուց, հայի հետ ամուսնանալուց զատ, Մասիսը Սփյուռքին կոչ է անում հնարավորինս ակտիվացնել և մեծացնել կապը հայրենիքի հետ, ավելին՝ հետևել իր օրինակին և վերադառնալ ու ապրել Հայաստանում:


«Հայաստանը սիրելը դժվար չէ: Այո՛, կան դեռ շատ խնդիրներ հայրենիքում, սակայն դրանք լուծել կարող ենք միայն բոլորս միասին՝ համատեղ ուժերով»,-նշեց հայերնադարձը:


Անդրադառնալով գրքում զետեղված պատմությունները էկրանավորելու իր մոտիվացիային՝ ռեժիսոր Լիլիթ Մխիթարյանն էլ ասաց․ «Ֆիլմը չի լինելու որբանոցում մեծացած լալկան աղջիկների մասին, այն լինելու
է ուժեղ հայ կանանց պատմություն, որոնք, անցնելով ցեղասպանության ճանապարհը՝ մնացել են ուժեղ և չեն ընկրկել»:


Երեկոյին ելույթ ունեցավ նաև Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, ով
պատմեց մեծ բանաստեղծի՝ հայ որբերին ապաստան տալու և Հայ դատի տարածման մեջ ունեցած ահռելի
հայրենանվեր գործի մասին։


«Արհավիրքի շրջանում, պատերազմական իրավիճակում, կազմակերպված գործելը քո վաղվա
հարատևության կարևորագույն գործիքն է,- նշեց նա՝ գրողի մասին խոսելիս, ապա հավելեց,-Թումանյանը
իր ազգի ոգին փրկելու կարիք ուներ»։

20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Նիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին․ Արցախի թեմ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԲավրայում ձյուն է եկել (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներինԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿրեմլում սկսվել է Պուտինի երդմնակալության արարողությունը ԱՄՆ-ն ՌԴ-ի միջուկային զորավարժությունները սպառնալիք չի համարում. Պետքարտուղարություն Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԿոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Մինչև 18։00-ն ջուր չի լինի Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Խուճապի չմատնվել. ՀՀ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում Խաչատրյանը՝ Պուտինի երդմնակալությանը վարչապետի չգնալու մասինՀազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան (տեսանյութ) Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Սրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»NYMEX բորսայի մայիսի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները Ազգային պետություն. ահա մեր պայքարի նպատակը․ Նաիրի ՀոխիկյանԵկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք ՉալաբյանԵՄ-ն որոշել է ռուսական սառեցված ակտիվներից եկամտի 90%-ն ուղղել Ուկրաինայի ռազմшկան կարիքներին. Շոլց Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել ԼՂ-ին և Ալմաթիում կայանալիք հանդիպմանը վերաբերող հարցերը Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Դանիելյան Ժամեր շարունակ գազ չի լինելուՍտեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Ողբերգական հրդեհ՝ Երևանում. կնոջ մարմին է հայտնաբերվել Անջատումներ՝ 10։00-ից Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ