Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գործողությունների ռազմավարության ու մեթոդաբանության փոփոխությունների կարիք կա. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ օրերս Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց լրատվամիջոցների հետ զրույցում, իհարկե, նորություն չէր։ Նա հասցրել է բազմիցս խոսել այդ մասին՝ հիշատակելով Ալմա Աթայի հռչակագիրը, նշելով, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ որոշ դեպքերում մանիպուլացնելով Մադրիդյան սկզբունքները, թե իբր դրանով Արցախն արդեն իսկ ճանաչված է եղել որպես Ադրբեջանի մաս։ Հարցն այն է միայն, որ եթե նախկինում ամեն ինչ ասվում էր անուղղակի, բայց ընկալելի ձևով, ինչի մասին գոնե լրատվամիջոցները բազմիցս գրել են՝ նշելով, որ նա ձեռքերը լվանում է Արցախից, այս անգամ Փաշինյանն ուղղակի ավելի բաց ու «հանրամատչելի» հայտարարեց այդ մասին։ Եվ պատահական չէ, որ նա հստակ թվերով արձանագրում էր, թե քանի քառակուսի կմ է Ադրբեջանի տարածքը։ Ավելին, Արցախի հետ մեկտեղ նշվեց նաև անկլավները հանձնելու մասին։

Կրկնում ենք՝ սա շատերի համար նորություն չէր: Սակայն առավել հետաքրքիրն այն է, որ, ի հակադրություն նրա խոսքերի, դժգոհության ու զայրույթի ալիքը հիմնավոր տեղավորվեց միայն լրատվամիջոցների, սոցցանցային գրառումների և հայտարարությունների դաշտում։ Զուգահեռ տարբեր անհատների և ուժերի կողմից միմյանց ուղղված մեղադրանքներ հնչեցին, թե բավարար քայլեր չեն իրագործվել իշխանափոխության հասնելու ճանապարհին։ Այնինչ, միմյանց մեղադրելն այս պահին որևէ հարց չի լուծում։ Պետք է հասկանալ, որ որոշակի քայլ կատարածները գոնե փորձ արել են՝ առկա հնարավորությունների և հասարակական ընդվզման ծավալներին համապատասխան, դեռ մի բան էլ ավելի: Թե ինչու չի ստացվել, այլ խոսակցության առարկա է. դրա մասին մեկ անգամ չէ, որ անդրադարձ եղել է: Հիմա վիճակն այնպիսին է, որ նույն այդ ոչ հեռավոր անցյալի համար ոչ թե մեղավորներ փնտրել է պետք, այլ մանրամասն հասկանալ պատճառներն ու հաշվի առնել դրանք:

Մյուս կողմից՝ հատկանշական է, որ իրական ընդդիմության՝ լինի դա խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի դեմքով, նրանց ներկայացուցիչների հայտարարություններում «կարմիր թելի» պես անցնում է այն միտքը, որ այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտ է ազգային համախմբում։ Ընդ որում, բոլոր այս ուժերը համախմբման անհրաժեշտությունը պայմանավորում են Փաշինյանի իշխանությունից ազատվելու, իրադարձությունների ընթացքը փոխելու և իրավիճակը հեղաշրջելու հետ։ Եվ, կարծես, ոչ մեկն այս հարցում տարակույս չունի, բայց խնդիրն այն է, որ հայտարարություններից այն կողմ՝ գործնական հարթության վրա, գոնե այս պահին այդ համախմբումը տեսանելի չէ։ Իսկ դրա համար պետք է քայլ արվի, ու կարևոր չէ՝ ում կողմից։ Ու պետք է, որ այդ քայլը կատարեն ոչ թե այն ուժերը, որոնք չեն կարողանում անգամ 10 հոգի փողոց դուրս բերել, այլ այն քաղաքական միավորներն ու գործիչները, որոնք կշիռ ունեն և իսկապես պատրաստ են համախմբվել՝ մի կողմ դնելով մանր-մունր հարցերի շուրջ տարաձայնությունները, նախկինի արհեստական «ստվերը», թող պաթետիկ չթվա՝ հանուն Հայրենիքի։ Բացի դրանից, նպատակներին հասնելու ճանապարհին գործողությունների ռազմավարության ու մեթոդաբանության փոփոխությունների կարիք է զգացվում։

Պատերազմից հետո ընդդիմության հանրահավաքների ժամանակ հիմնական շեշտադրումն այն էր, որ իրենք իշխանության կռիվ չեն տալիս, առաջնայինը երկրի համար պատուհաս դարձած իշխանություններին հեռացնելն է, որից հետո միայն կորոշեն, թե ինչ քայլեր են անհրաժեշտ։ Մյուս կողմից՝ չէր հայտարարվում այն առաջնորդի անունը, որը ստանձնելու էր պատասխանատվությունը իշխանափոխությունից հետո: Կրկնում ենք՝ այն ժամանակ դա գուցե արդարացված էր: Սակայն նաև պարզ է, որ առանց իշխանությունը վերցնելու ոչ ոք չի կարող փոխել ստեղծված իրադրությունը։ Ու այդ մասին պետք է պարզ, անկեղծ հայտարարել: Այսինքն, պետք է հստակ դրվի այսօրվա իշխող ուժին իշխանազրկելու և իշխանության գալու նպատակադրումը՝ ներկայացնելով, թե այդ դեպքում ինչ խնդիրներ են լուծվելու և ինչ փոփոխություններ են տեղի ունենալու։

Ու դա պետք է անել միասնական քաղաքական ձևաչափով, քանի որ առանձին անհատներն ու ուժերը չեն կարող վճռորոշ դերակատարություն ունենալ այս հարցում։ Բացի դրանից, եթե նախկինում, չնայած որոշակի փորձերին, իրական ընդդիմադիր և ազգային ուժերի կողմից ամբողջական համախմբում տեղի չի ունեցել մեկ միասնական թեկնածուի հարցում, ապա հիմա ժամանակն է առաջադրել կոնկրետ միասնական թեկնածուի։ Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ թեկնածուն ներկա պայմաններում լինի քաղաքականության մեջ ակտիվ դերակատարություն ունեցող անձնավորություն։ Կարևորը, որ տվյալ անձնավորությունը համապատասխան փորձ և որակներ ունենա: Հասկանում ենք՝ բարդ է լինելու փաշինյանական ավերակների վրա «թագավորելը», բայց անհնար ոչինչ չկա: Կշեռքի նժարին չափազանց ծանր արժեքներ են դրված...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել երիտասարդ մայրը, ով գնացել էր երեխաներին մանկապարտեզից տուն տանելու Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Նիկոլը չի հոգնում մանիպուլյանել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը․ Զաքարյան 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասինCrocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը Մահափորձ՝ Զելենսկու և մյուս ղեկավարների դեմ․ ձերբակալվածներ կան (լուսանկար)20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. պատճառը եղել է սխալ բուժումը Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Որոնվում է լուսանկարում պատկերված անձը Նիկոլ Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան Սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին․ Արցախի թեմ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԲավրայում ձյուն է եկել (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներինԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿրեմլում սկսվել է Պուտինի երդմնակալության արարողությունը ԱՄՆ-ն ՌԴ-ի միջուկային զորավարժությունները սպառնալիք չի համարում. Պետքարտուղարություն Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԿոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Մինչև 18։00-ն ջուր չի լինի Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Խուճապի չմատնվել. ՀՀ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում Խաչատրյանը՝ Պուտինի երդմնակալությանը վարչապետի չգնալու մասինՀազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան (տեսանյութ) Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Սրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»NYMEX բորսայի մայիսի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները Ազգային պետություն. ահա մեր պայքարի նպատակը․ Նաիրի ՀոխիկյանԵկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք ՉալաբյանԵՄ-ն որոշել է ռուսական սառեցված ակտիվներից եկամտի 90%-ն ուղղել Ուկրաինայի ռազմшկան կարիքներին. Շոլց Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել ԼՂ-ին և Ալմաթիում կայանալիք հանդիպմանը վերաբերող հարցերը