Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տաք քարերից, քերիչներից, փայտե և բամբուկե ձողիկներից մինչև ժամանակակից մերսիչներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ հին ժամանակներից են մարդիկ հասկացել մկանները թուլացնելու իմաստը և մերսման առավելությունները: Երբ մարդը ցավ էր զգում, բնազդների շնորհիվ վերջույթները շփելով տաքացնում էր, ընկնելուց վնասվածքի տեղը շփում էր, քանի որ այդ գործընթացը մեծացնում է արյան շրջանառությունը մկանային հյուսվածքներում, ինչն էլ դրականորեն է ազդում ամբողջ օրգանիզմի վրա։ Հնում տաք քարեր, քերիչներ, փայտե և բամբուկե ձողիկներ, այլ տիպի իրեր էին օգտագործվում մեջքի, ոտքերի և մարմնի այլ մասերի ցավերը թուլացնելու և, ընդհանրապես, հաճույք ստանալու համար։ Առաջին մեխանիկական մերսիչներից մի քանիսը հայտնվել են 19-րդ դարում շվեդ բժիշկ Գուստավ Զանդերի շնորհիվ։ Նրա գյուտերը եղել են հիվանդությունների բուժման և կանխարգելման ոլորտում։

Նա ստեղծել է մեխանոթերապիայի այնպիսի սարքեր, որոնք օգնել են թուլացնել մկանները, իսկ ծանր հիվանդ մարդկանց՝ արագ ապաքինվել։ Նույնիսկ մեր ժամանակներում որոշ բժշկական հաստատություններ շարունակում են օգտագործել դրանք: Օրինակ՝ «ոտքերի մերսման մեխանիզմ» սարքի ներսում կա հատուկ մակերեսով թմբուկ, իսկ սարքի կողքին հատուկ հարմարեցված աթոռ է։ Աթոռի նստատեղի մակարդակով թմբուկին ամրացված են ոտքերի կրիչներ: Մեխանիզմն ինքնին հարմարվում է ցանկացած երկարության: Թմբուկի վրա փայտե տախտակներ են ամրացված՝ որպես մերսող սարք, որի պտտումը մերսում է ոտնաթաթերը՝ հանգստացնելով և վերականգնելով ոտքերը։ Իսկ մեջքի մերսող սարքը իր առաջին տարբերակում կառուցվածքով նույնիսկ ավելի բարդ ու խճճված էր: Սրա դեպքում մարդը նստում է աթոռի վրա՝ մեջքով դեպի սարքը:

Մերսիչն իր հերթին մետաղական հարմարանքների օգնությամբ ռետինե փոքրիկ խցիկներով կատարում էր մեջքի մերսում։ Սարքն ինքնին իրենից ներկայացնում է դեպի վեր ձգված խոշոր մեխանիզմ, որը սնուցվում է հատուկ գոտիով և պտտում էր այն՝ ամրացված լինելով մեկ այլ մեխանիզմի վրա։ Այսինքն, ոչ թե ինքն իրենով էր աշխատում, այլ շարժակների և գոտիների բարդ մեխանիզմի միջոցով։ Որովայնի մերսիչը կազմված է երկու մեխանիզմից, որոնց մեջտեղում էլ գտնվում է մարդը: Սարքի վրա տեղադրված է երկու փոքր անիվ, որոնք հանդես են գալիս որպես մերսողներ։ Հետևի կողմից մեջքը պահող սարքն է: Մարդը մի ձեռքով պտտում է մեխանիզմների համակարգը, որը շարժման մեջ է դնում ողջ գործընթացը։ Անիվները գլորվում են ստամոքսի վրայով՝ թուլացնելով այն: Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են 19-րդ դարից։ Հիմա ամեն ինչ փոխվել է, բայց մերսող սարքերի գործառույթներն ու նպատակները մնացել են նույնը։

Ահա դրանցից ընդամենը մի քանիսը. –Մարդուն դրական էմոցիաներ հաղորդելը։ Այդ զգացումն առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմը էնդորֆին է արտադրում։ Հորմոնն առաջացնում է մկանային մանրաթելերի թուլացում՝ թարմացնելով բջիջները սննդանյութերով։ - Մկանների աշխատանքի տևողության ավելացում: Սպորտով զբաղվելուց կամ լուրջ բեռներ տեղափոխելուց հետո 20 րոպե մերսմամբ հանգստանալը բավական է։ Մկանները նորի պես են դառնում։ - Վերացնում են այն հիվանդությունները, որոնք առաջացնում են քնի խանգարումներ։ Քանի որ մարմինը միշտ հոգնած է, բուժական մերսման պրոցեդուրաները հանգստացնում են մարդուն։ Առաջին հերթին դա դրական է ազդում նյարդային համակարգի վրա և հանգիստ քուն պարգևում: Հասկանալի է, որ գիտության զարգացման հետ մերսող սարքերն էլ դարձել են բազմազան ու ավելի ժամանակակից: Բայց, ի վերջո, դրանց բոլորի նպատակը նույնն է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ