Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հիշատակության օրը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների՝ Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օրը։

«Ուստի ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծո»: Գաղատացիներին ուղղված թղթում Պողոս առաքյալը մեզ Աստծո ժառանգներ ու որդիներ է կոչում` բացահայտելով ամենակարևոր պատգամը` պատգամը հավատալ Տեր Աստծուն ինչպես ծնողին և ուրեմն լինել Նրա ժառանգության տերն ու փոխանցողը, գրում է qahana.am-ը։

«Իսկ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդ եք, ժառանգներ ըստ խոստման: Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխա է, ավելին չէ, քան ծառան, թեպետ և ամեն ինչի տեր է: Բայց նա խնամակալների և վերակացուների ձեռքի տակ է մինչև հոր սահմանած ժամանակը: Նույնպես և՝ մենք. մինչ երեխա էինք, բնության տարերային ուժերին էինք ծառայում: Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք: Եվ որովհետև դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր: Ուստի ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծո»: (Գաղ. 3.29-4.7)

Հուլիսի 29-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հիշատակության օրը: Այսօր հիշատակվում է Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի մասին, ովքեր բոլորիս համար օրինակ են, թե ինչպես է պետք տնօրինել Հոր կողմից ստացված ժառանգույթյունը:

Այս օրը ևս մեկ առիթ է հիշելու և անդրադառնալու մեր հոգևոր ժառանգությանը, հիշելու, թե ո՞ւմ սերունդն ենք մենք, ո՞ւմ զավակն ենք և ի՞նչ առաքելություն ունենք: Այն ժառանգությունը, որը մենք ստացել ենք չի ենթադրում միակողմանի պատասխանատվություն: Որդեգրվելով Աստծուն մենք ստանում ենք նրա հովանավորությունը: Ինչպես երեխան կարող է մոլորվել ու շեղվել ծնողների ցանկացած կամ ուղղորդած ճանապարհից, սակայն չդադարել զավակ լինելուց, այնպես էլ մենք՝ այլևս Երկնային Հոր զավակներն ենք, Նա էլ մեր բազումողորմ Հայրը, ով ներում, սիրում և միշտ առաջնորդում է մեզ:

Որդի կկոչվենք, դուստր, թե թոռ` բոլորս մեկ ընտանիքի անդամ ենք և մեկ Հոր ժառանգներ: Մեզանից շատերը փափագում են դառնալ Աստծո որդի, ժառանգել Նրա «ունեցվածքը», դառնալ Նրա ընտանիքի անդամ, սակայն ի սկզբանե պատրաստ չեն կամ չեն գիտակցում դրա ամբողջ լրջությունը: Ով է Աստծո հետևորդը, ժառանգը և դրա փոխանցողը: Արդյո՞ք դու պատրաստ ես լինել Նրա որդին:

Նրա Միածին Որդին`Քրիստոս և որդեգիր մյուս հավատացյալ զավակները, որոնցից շատերն այսօր դասվում են սրբերի շարքին, անցան շատ ծանր, զրկանքներով ու փորձություններով լի ճանապարհ: Դու պատրա՞ստ ես:

Նրանցից շատերն անարգվեցին, հալածվեցին, սպանվեցին: Դու պատրա՞ստ ես:

Աստծո որդեգիր դարձած անձինք կոչված են Նրա սիրո, գթության և քաղցրության արտացոլումը լինել իրենց միջավայրում: Այսօր մենք ունենք կարիք որդեգրվելու, ընդունելու Աստծո սերը և փոխանցելու այ սերնդեսերունդ:

Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա