Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մշակույթը՝ կրթության հենք․ Խնկո Ապոր անվան գրադարանի ծրագրերը միտված են գրական, գեղագիտական ճաշակի ձևավորմանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։

Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության զարգացումը Հայաստանում՝ հանդիսանալով մանկագիրների և նկարազարդողների ստեղծագործական ներուժի արտահայտման կարևոր հարթակ: Գրադարանը նաև hանրապետության` մանուկներին ու պատանիներին սպասարկող գրադարանների մեթոդական կենտրոնն է, որն իրականացնում է բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ՝ ուղղված մանուկների և պատանիների կրթական, մշակութային, գեղագիտական զարգացմանն ու դաստիարակմանը:

Մանուկ և պատանի ընթերցողների ժամանցը գրադարանում. ամառային դպրոց

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի տեղեկացմամբ՝ ինչպես նախորդ տարիներին, այդպես էլ այս տարի հունիսի 1-ից գրադարանում 6-13 տարեկան երեխաների համար կազմակերպվել է ամառային դպրոց, որը կգործի մինչև օգոստոսի վերջ: Ամառային դպրոց են հաճախում ոչ միայն հայաստանաբնակ, այլև Հայաստանում իրենց ամառային հանգիստը կազմակերպող ընտանիքների երեխաներ՝ եվրոպական երկրներից, Ռուսաստանից, Կանադայից: Ամառային ճամբարին մասնակցում են նաև խոցելի խմբերի երեխաներ՝ անվճար հիմունքներով: Ճամբարական առօրյան սկսվում է նախավարժանքով, այնուհետև իրականացվում են բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր, այցելություններ՝ տիկնիկային և խամաճիկների թատրոններ, թանգարաններ, «Մուլտ-արտ» և մշակութային այլ կենտրոններ ու հաստատություններ: Այս ծրագրերին զուգահեռ անցկացվում են բարձրաձայն ընթերցանություն-քննարկումներ, «Հմուտ ձեռքեր» վարպետության դասեր՝ ասեղնագործության և ձեռագործական այլ աշխատանքների ուսուցում: Գրադարանի տնօրենի նշմամբ՝ ասեղնագործությամբ և մաքրամեով հետաքրքրված են ամառային դպրոցի բոլոր սաները, այդ թվում`տղաները: Դպրոցի առօրյան բավականին հետաքրքիր և հագեցած է. ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում-քննարկումներ, գիտության տարբեր բնագավառներում կատարված հայտնագործությունների ուսումնասիրություն, գրական ստեղծագործությունների ընթերցում, երեխաների ուժերով ներկայացման բեմադրում, որտեղ իրենք էլ հանդես են գալիս դերակատարումներով: Այս ամենին զուգահեռ՝ ինտերակտիվ խաղերի միջոցով երեխաները սովորում են լեզուներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Շփումների արդյունքում ամառային դպրոցի սաները նաև միմյանցից են լեզուներ սովորում, ինչն անչափ կարևորում են նաև ծնողները:

Ընթերցանությունն ամառային հանգստի շրջանում

Դպրոցականների ամառային արձակուրդների շրջանում մեծ ակտիվություն է նկատվում գրադարանում, մասնավորապես՝ ընթերցասրահներում: «Մեր ընթերցողները մեծ ակտիվությամբ են այցելում գրադարան: Երևանաբնակ ընթերցողները հիմնականում գրքերը տուն են տանում, իսկ օտարերկրյա քաղաքացիներին գրքեր դուրս չեն տրվում. նրանց ընթերցանությունը կազմակերպվում է գրադարանի ընթերցասրահներում: Այդ ընթերցողներից շատերը Հայաստանում ուսումը շարունակելու նպատակով օգտվում են մասնագիտական գրականությունից և ամբողջ օրն անցկացնում գրադարանում: Քիչ չեն նաև այցելությունները խմբերով»,- նշել է Ռուզան Տոնոյանը:

Գրադարանի ընթերցողները հիմնականում կարդում են գեղարվեստական, մանկական, գիտահանրամատչելի գրականություն: Մեծ է պահանջարկը նաև արվեստի, լեզվաբանության, տեխնիկական, գյուղատնտեսության ոլորտներին առնչվող գրականության մասով: Նախորդ տարիների համեմատ մեծագույն ակտիվություն է նկատվում նաև միջին դասարանների ընթերցողների շրջանում:

Տարեցտարի ավելանում է ընթերցողների թիվը դպրոցականների և ուսանողների շրջանում: Եթե 2022 թվականին ընթերցողների թիվը 18 հազարից ավելի էր, ապա 2023 թվականի միայն առաջին կիսամյակում նրանց թիվն ավելի քան 11 հազար է: Տնօրենի տեղեկացմամբ՝ այս տարի կտրուկ աճել է նաև գրադարանում նոր գրանցվող ընթերցողների թիվը:

Գրադարանային ֆոնդի համալրում

Ռուզան Տոնոյանի նշմամբ՝ գրադարանային ֆոնդի համալրում կատարվում է պետության կողմից սուբսիդավորվող դրամաշնորհի շրջանակում. «Որպես Ազգային մանկական գրադարան՝ ֆոնդը համալրվում է Հայաստանում հրատարակվող մանկապատանեկան գրականությամբ: Ուսումնասիրվում է ընթերցողների պահանջարկը և ըստ առաջնահերթությունների գնումների (մրցույթով) ու նվիրատվությունների միջոցով կատարվում է համալրումը: Հիմնական պահանջարկը ձևավորվում է դպրոցական ծրագրերի և արտադպրոցական ընթերցանության գրականության շուրջ: Պահանջարկի համատեքստում մեծ խթան են հանդիսանում նաև գրական ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումները և ֆիլմերը: Դրանք դիտելուց հետո դպրոցականներն անպայման ձեռնամուխ են լինում գրական ստեղծագործության ընթերցմանը: Հետաքրքրությունը տվյալ հեղինակի կամ գրական ստեղծագործության նկատմամբ պայմանավորված է նաև հրատարակչի կամ գրողի կողմից նորատիպ գրքի պատշաճ հանրահռչակման գործոնով: Գրադարանի կողմից իրականացվող տարբեր ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում կարողանում ենք ժամանակին և ճշգրիտ կազմել պահանջվող գրականության ցանկերը՝ գրքերը ձեռք բերելու և մեր ընթերցողներին լիարժեքորեն սպասարկելու նպատակով: Գրադարանը ոչ ֆորմալ կրթության հարթակ է և գրավիչ պայմաններն ապահովում են տվյալ դպրոցականի կամ ուսանողի կրթության իրավունքը: Գրադարան այցելությունն ընթերցողի մոտ ձևավորում է գրական ճաշակ, մտածողություն, և պատահական չէ, որ յուրաքանչյուր սրահ տվյալ տարիքային խմբի համար կազմում է իր մոտ եղած հավաքածուի լավագույն ընտրանին և ներկայացնում ընթերցողին»:

Գրադարանի կրթամշակութային, ճանաչողական, ժամանցային ծրագրերը

Տարեցտարի ավելանում են նաև գրադարանի հեղինակային ծրագրերը, որոնք յուրօրինակ ուղենիշ են ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր հաստատությունների համար:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականին գրադարանում իրականացվում են ինչպես նախորդ տարիների կրթական, մշակութային, գրադարանի ավանդական-հեղինակային, այնպես էլ նոր ծրագրեր:

«Խորագրերը շատ տարբեր են՝ կրթական, մշակութային բաղադրիչներով, ճանաչողական ու ժամանցային տարրերով: Դրանք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի, տարաբնույթ հետաքրքրություններ և նախասիրություններ ունեցող երեխաների համար: Իրականացվում են շուրջ 30 ծրագրեր, այդ թվում՝ «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ», «Ազգային գրադարանային շաբաթ», «Արևմտահայ գրականության միամսյակ», «Տարվա հոբելյարներ և հոբելյանները», «Գրքի բարձրաձայն ընթերցանություններ և քննարկումներ», «Հանդիպումներ ժամանակակից գրողների հետ», «Աշխարհի շուրջ», «Իմ ապագա մասնագիտությունը», «Ամառային դպրոց», «Գիտադարան», «Մեդիագրագիտության դասընթացներ», «Սովորում ենք լեզուներ», «Ճի՞շտ, թե սխալ, վիկտորինաներ», «Սովորում ենք բարբառները», «Մի հայտնագործության պատմություն», «Մերօրյա պատանի գիտնականները», «Բալասան», «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ», «Հեքիաթի դեսպաններ», «Գրքի հերոսները՝ ստվերում, ստվերային թատրոն», «Արվեստասեր պատանի», «Ճանաչենք մեր հայրենիքը», «Մի լուսանկարի պատմություն», «Ֆրանկոֆոնիայի միամսյակ», «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրերը: Բոլոր ծրագրերն էլ մեծ հետաքրքրություն են ներկայացնում երեխաների շրջանում. յուրաքանչյուր ծրագիր միտված է երեխայի գիտելիքի ավելացմանը, գեղագիտական ճաշակի զարգացմանը, գեղարվեստական դաստիարակության ապահովմանը»:

Տնօրենի դիտարկմամբ՝ այս հետաքրքիր նախաձեռնությունների կողքին նշանակալի կարևորություն ունի «Արևմտահայ գրականության միամսյակ» ծրագիրը, որի շրջանակում երեխաներն անդրադառնում են արևմտահայ գրողների ստեղծագործություններին. կազմակերպվում է նաև գրքային ցուցահանդես: Դպրոցականներն ընթերցում, անգիր են սովորում, ներկայացնում և հանրահռչակում են այդ սքանչելի ստեղծագործությունները. մեկ ամիս շարունակ գրադարանում հնչում են արևմտահայ գրականության գոհարները:

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ