Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ամեն վայրկյան սպասում եմ, որ դուռը բացելու է ու ասի՝ ի՞նչ կա, մա՛մ. երբ մտածում եմ, որ նման բան էլ չի լինելու, ավելի մեծ ցավ եմ զգում». պահեստազորային Կարեն Սոֆյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին Մատաղիսում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք, համեստ, զուսպ, բարի ու հանգիստ երեխա էր իմ Կարենը: Չարություն չէր անում, իր վրա բարկացած չկամ: Կարենը երկու եղբայրներից կրտսերն է: Շատ համերաշխ եղբայրներ էին, իրար հետ շատ կապված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Կարենի մայրիկը:

Նրա խոսքով, չնայած կրտսեր որդին մեր երկրի համար բավականին ծանր տարիներին է ծնվել՝ 1996 թ.-ին, երբ ապրելու համար բարդ շրջան էր, բայց նրան երբեք ոչ մի հարցում չեն մերժել՝ թե՛ ծնողները, թե՛ եղբայրները: Կարենի դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Մարինեն ասում է՝ եթե ուզում էր, լավ էր սովորում, եթե չէր ուզում, չէր սովորում: «Ծույլիկ չէր, բայց չեմ էլ ասի, թե գերազանցիկ էր: Չէր սիրում կողմնապահություն, չէր սիրում սուտ խոսել, չէր ընդունում, երբ իրեն ստում էին: Սիրում էր ճշմարտությունն ամեն հարցում: Ուսուցիչների ու իր դասընկերների կողմից սիրված է եղել: 16 հոգի էին դասարանում ու իրար հետ շատ կապված: Բոլորն էլ շատ մեծ ցավ են ապրում իր կորստի համար: Հիմա էլ իր ընկերները յուրահատուկ կապ են ստեղծել մեզ հետ, որ մեղմեն Կարենի բացակայությունը: Իհարկե, դա անհնար բան է, բայց շատ թանկ ու կարևոր է իրենց հարգանքը: Կարենը շատ մեծ շրջապատ ունի, շատ ընկերներ ունի թե՛ Վանաձորում, թե՛ Ստեփանավանում: Ամեն առիթով գալիս են մեր տուն, չեն թողնում, որ մեզ միայնակ զգանք»,-նշում է զրուցակիցս:

Չորրորդ դասարանից դպրոցին զուգահեռ Կարենը նաև կարատեի էի հաճախել մինչև բանակ գնալը: Բանակ զորակոչվելուց առաջ մրցումների ժամանակ Կարենի հանդեպ կողմնապահություն են անում, նա դա շատ ծանր է տանում, հիասթափվում: Զորացրվելուց հետո ծնողները համոզում են շարունակել սպորտով զբաղվել, բայց Կարենը հրաժարվում է: Կարենի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո՝ Վայքի Խաչիկ գյուղում։ Կարենը ծառայել է 2014-16 թվականներին: Մայրիկի խոսքով, սահմանային դիրքում էր ծառայում, Նախիջևանի դիրքերին մոտ։

«Այնտեղ էլ կրակոցներ կային, բայց չէր բողոքում, իր միակ դժգոհությունն այն տարիներին սննդից էր: Ամեն բան չէր ուտում»: Մինչև բանակ գնալը Կարենը ցանկանում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ընդունվել, բայց զորացրվելուց հետո միտքը փոխում է: «Շատ էր բույսեր, ծառ ու ծաղիկ սիրում: Ուզում էր այդ գործով զբաղվել, մեր այգում աճեցնել: Նոր-նոր սկսել էր, բայց շարունակել չհասցրեց: Հիմա իր աճեցրած ծառերին շատ զգուշորեն ենք վերաբերվում, որ ոչինչ չպատահի, սրբության պես պահպանում ենք»: Կարենն իր առօրյա կյանքով ու հոգսերով էր ապրում, երբ սկսվեց պատերազմը:

«Հենց առաջին օրն իրեն ծանուցագիր եկավ: Չէի թողնում, որ գնա, ինձ ոչինչ չասաց, մեկ էլ երեկոյան պարզեցի, որ արդեն Վանաձորի ԴՈՒՑ-ում է: Սեպտեմբերի 28-ին մեկնել էին Ղարաբաղ: ԴՈՒՑ-ից իրենց ցանկացել են տանել Մարտակերտ, բայց արդյունքում Կարենին տարել էին Մատաղիս: Իր հեռախոսը լավ չէր աշխատում, և ուրիշի համարով ամեն օր զանգում էր հատկապես հայրիկին: Նրան ոչինչ չէր ասում պատերազմից: Երբ հայրիկն ինչ-որ բան էր հարցնում, արձագանքում էր՝ պա՛պ, մանկապարտեզ է, մի անհանգստացիր: Բայց դե գիտեինք, թե այնտեղ ինչ է կատարվում: Իսկ Կարենն ամեն ինչ իր մեջ էր պահում: Հոկտեմբերի 7-ին մյուս տղայիս երկրորդ որդին էր ծնվել: Կարենը շատ ուրախ էր, հոկտեմբերի 8-ին զանգեց, ինձ հետ էլ խոսեց, հետաքրքրվեց, թե ինչպես եմ, եղբոր կինն ու երեխան ինչպես են: Ես այդ օրերին շատ էի վախենում, չէի թողնում, որ հեռախոսով երկար խոսի, որ հանկարծ իրեն վնաս չլինի: Եթե իմանայի, որ դա մեր վերջին զրույցն է, իր հետ երկար կխոսեի: Բայց վախեցա, ու մեր զրույցը կարճ տևեց: Բայց երևի Կարենս զգում էր, որ իր վերջին զանգն է, ուզում էր, որ վերջին անգամ իր ձայնը լսեմ»:

Ընտանիքի հետ վերջին զրույցից հետո Կարենից էլ որևէ լուր չեն ունեցել: Նա զոհվել է հոկտեմբերի 8-ին Մատաղիսում դիպուկահարի կրակոցից: Մայրիկն ասում է՝ ամբողջ գյուղն արդեն հոկտեմբերի 10-ին գիտեր, թե ինչ է տեղի ունեցել. «Մենք հոկտեմբերի 11ին իմացանք, որ Կարենս էլ չկա, երբ պետք է նրան տուն բերեին: Դեմքը բաց էր, իմ երեխային տեսել եմ, ուղղակի դեմքին կրակոցից խալի նման հետք էր մնացել: Դատական բժիշկն ասել էր, որ եթե փամփուշտը դուրս եկած լիներ, ողջ կմնար»: Տիկին Մարինեն ասում է՝ ԴՈՒՑ-ից հիմա էլ այցելում են իրենց, Կարենի գերեզմանին ու խնկարկում նրա հիշատակը: «Պատմում են, որ լավ կռվել է, բայց շատ մանրամասներ չեն ասում: Զինակից ընկերներից ենք իմացել Մատաղիսում՝ թշնամուն տված ջարդի մասին, ասում են, որ Կարենի զենքը՝ ПК-ն, մեկ րոպե չի «հանգստացել», նրա ձեռքով հարյուրավոր թուրքեր են զոհվել: Մեզ իր զինակից ընկերներն են պատմել, թե Կարենն ինչեր է արել»:

Իսկ վերջում այն մասին, թե ինչպիսին է կյանքը Կարենից հետո: «Շատ դժվար է Կարենից հետո: Ճիշտ է, իրեն տեսել եմ, բայց ամեն վայրկյան սպասում եմ, որ դուռը բացելու է ու ասի՝ ի՞նչ կա, մա՛մ: Հետո, երբ մտածում եմ, որ նման բան էլ չի լինելու, ավելի մեծ ցավ եմ զգում: Ինձ ասում են՝ հպարտացիր, հերոս է: Էլի հերոս է, էլի հպարտանում եմ, բայց իր հերոս լինելն ինձ այնքան մեծ ցավ է տվել, որ ասելու չի: Կարոտել եմ իր դեմքին, հոտին, ծիծաղին: Շատ լավատես էր, ասում էր՝ հետ մի նայիր, դժվար կյանքը մի հիշիր, առաջ նայիր, բայց «անցյալ կյանքն» ավելի լավն էր, քան ներկան ու ապագան առանց Կարենի: Ցավ է տալիս այն միտքը, որ իր վերջին նկարներն են հիմա մեր տանը, որ իր մեծանալը չեմ տեսնելու, որ հավերժ 24 տարեկան է մնալու: Երևի թե ներքին զգացողություն ունեինք բոլորս, իր համար ամեն ինչ անում էինք, իրեն յուրահատուկ կերպ կարծես վերաբերվեինք»: Անասելի ցավի ու կարոտի մեջ տիկին Մարինեն ու, վստահաբար, Կարենի ողջ ընտանիքը գտել է ապրելու բանաձևը, այն է՝ երեխաները:

«Իմ չորս թոռներն իմ ուրախությունն են ու ապրելու ուժը, նրանցից մեկը Կարենի անունն է կրում: Կարենը միայն մեկ տղային է տեսել, մեկի ծնվելու մասին էլ իմացել: Ավագ եղբոր որդին շատ կապված էր հորեղբոր հետ, հիմա էլ Կարեն հոպար ասելով պտտվում է: Երբ հուզվում եմ, ասում է՝ տատի՛, մի լացի, Կարեն հոպարը գալու է: Այս ցավը շատ ծանր է, չեմ ցանկանա, որ որևէ մեկն այն զգա: Ամեն պահի Կարենն է մտքումս, բայց չեմ լացում, որ տղաներս արցունքներս չտեսնեն, ամեն ինչ ներս եմ գցում, նաև իմ առողջության հաշվին: Ամեն գիշեր պառկում եմ, ասում՝ գոնե երազիս արի, քեզ տեսնեմ, ձայնդ լսեմ, բայց ուշ-ուշ է գալիս, իսկ եկած ժամանակ էլ չի խոսում, միայն ծիծաղում է»:

Հ. Գ. - Պահեստազորային Կարեն Սոֆյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Լոռու մարզի հայրենի Հոբարձի գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարումԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Դաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան