Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամեն վայրկյան սպասում եմ, որ դուռը բացելու է ու ասի՝ ի՞նչ կա, մա՛մ. երբ մտածում եմ, որ նման բան էլ չի լինելու, ավելի մեծ ցավ եմ զգում». պահեստազորային Կարեն Սոֆյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին Մատաղիսում․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք, համեստ, զուսպ, բարի ու հանգիստ երեխա էր իմ Կարենը: Չարություն չէր անում, իր վրա բարկացած չկամ: Կարենը երկու եղբայրներից կրտսերն է: Շատ համերաշխ եղբայրներ էին, իրար հետ շատ կապված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Կարենի մայրիկը:

Նրա խոսքով, չնայած կրտսեր որդին մեր երկրի համար բավականին ծանր տարիներին է ծնվել՝ 1996 թ.-ին, երբ ապրելու համար բարդ շրջան էր, բայց նրան երբեք ոչ մի հարցում չեն մերժել՝ թե՛ ծնողները, թե՛ եղբայրները: Կարենի դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Մարինեն ասում է՝ եթե ուզում էր, լավ էր սովորում, եթե չէր ուզում, չէր սովորում: «Ծույլիկ չէր, բայց չեմ էլ ասի, թե գերազանցիկ էր: Չէր սիրում կողմնապահություն, չէր սիրում սուտ խոսել, չէր ընդունում, երբ իրեն ստում էին: Սիրում էր ճշմարտությունն ամեն հարցում: Ուսուցիչների ու իր դասընկերների կողմից սիրված է եղել: 16 հոգի էին դասարանում ու իրար հետ շատ կապված: Բոլորն էլ շատ մեծ ցավ են ապրում իր կորստի համար: Հիմա էլ իր ընկերները յուրահատուկ կապ են ստեղծել մեզ հետ, որ մեղմեն Կարենի բացակայությունը: Իհարկե, դա անհնար բան է, բայց շատ թանկ ու կարևոր է իրենց հարգանքը: Կարենը շատ մեծ շրջապատ ունի, շատ ընկերներ ունի թե՛ Վանաձորում, թե՛ Ստեփանավանում: Ամեն առիթով գալիս են մեր տուն, չեն թողնում, որ մեզ միայնակ զգանք»,-նշում է զրուցակիցս:

Չորրորդ դասարանից դպրոցին զուգահեռ Կարենը նաև կարատեի էի հաճախել մինչև բանակ գնալը: Բանակ զորակոչվելուց առաջ մրցումների ժամանակ Կարենի հանդեպ կողմնապահություն են անում, նա դա շատ ծանր է տանում, հիասթափվում: Զորացրվելուց հետո ծնողները համոզում են շարունակել սպորտով զբաղվել, բայց Կարենը հրաժարվում է: Կարենի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո՝ Վայքի Խաչիկ գյուղում։ Կարենը ծառայել է 2014-16 թվականներին: Մայրիկի խոսքով, սահմանային դիրքում էր ծառայում, Նախիջևանի դիրքերին մոտ։

«Այնտեղ էլ կրակոցներ կային, բայց չէր բողոքում, իր միակ դժգոհությունն այն տարիներին սննդից էր: Ամեն բան չէր ուտում»: Մինչև բանակ գնալը Կարենը ցանկանում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ընդունվել, բայց զորացրվելուց հետո միտքը փոխում է: «Շատ էր բույսեր, ծառ ու ծաղիկ սիրում: Ուզում էր այդ գործով զբաղվել, մեր այգում աճեցնել: Նոր-նոր սկսել էր, բայց շարունակել չհասցրեց: Հիմա իր աճեցրած ծառերին շատ զգուշորեն ենք վերաբերվում, որ ոչինչ չպատահի, սրբության պես պահպանում ենք»: Կարենն իր առօրյա կյանքով ու հոգսերով էր ապրում, երբ սկսվեց պատերազմը:

«Հենց առաջին օրն իրեն ծանուցագիր եկավ: Չէի թողնում, որ գնա, ինձ ոչինչ չասաց, մեկ էլ երեկոյան պարզեցի, որ արդեն Վանաձորի ԴՈՒՑ-ում է: Սեպտեմբերի 28-ին մեկնել էին Ղարաբաղ: ԴՈՒՑ-ից իրենց ցանկացել են տանել Մարտակերտ, բայց արդյունքում Կարենին տարել էին Մատաղիս: Իր հեռախոսը լավ չէր աշխատում, և ուրիշի համարով ամեն օր զանգում էր հատկապես հայրիկին: Նրան ոչինչ չէր ասում պատերազմից: Երբ հայրիկն ինչ-որ բան էր հարցնում, արձագանքում էր՝ պա՛պ, մանկապարտեզ է, մի անհանգստացիր: Բայց դե գիտեինք, թե այնտեղ ինչ է կատարվում: Իսկ Կարենն ամեն ինչ իր մեջ էր պահում: Հոկտեմբերի 7-ին մյուս տղայիս երկրորդ որդին էր ծնվել: Կարենը շատ ուրախ էր, հոկտեմբերի 8-ին զանգեց, ինձ հետ էլ խոսեց, հետաքրքրվեց, թե ինչպես եմ, եղբոր կինն ու երեխան ինչպես են: Ես այդ օրերին շատ էի վախենում, չէի թողնում, որ հեռախոսով երկար խոսի, որ հանկարծ իրեն վնաս չլինի: Եթե իմանայի, որ դա մեր վերջին զրույցն է, իր հետ երկար կխոսեի: Բայց վախեցա, ու մեր զրույցը կարճ տևեց: Բայց երևի Կարենս զգում էր, որ իր վերջին զանգն է, ուզում էր, որ վերջին անգամ իր ձայնը լսեմ»:

Ընտանիքի հետ վերջին զրույցից հետո Կարենից էլ որևէ լուր չեն ունեցել: Նա զոհվել է հոկտեմբերի 8-ին Մատաղիսում դիպուկահարի կրակոցից: Մայրիկն ասում է՝ ամբողջ գյուղն արդեն հոկտեմբերի 10-ին գիտեր, թե ինչ է տեղի ունեցել. «Մենք հոկտեմբերի 11ին իմացանք, որ Կարենս էլ չկա, երբ պետք է նրան տուն բերեին: Դեմքը բաց էր, իմ երեխային տեսել եմ, ուղղակի դեմքին կրակոցից խալի նման հետք էր մնացել: Դատական բժիշկն ասել էր, որ եթե փամփուշտը դուրս եկած լիներ, ողջ կմնար»: Տիկին Մարինեն ասում է՝ ԴՈՒՑ-ից հիմա էլ այցելում են իրենց, Կարենի գերեզմանին ու խնկարկում նրա հիշատակը: «Պատմում են, որ լավ կռվել է, բայց շատ մանրամասներ չեն ասում: Զինակից ընկերներից ենք իմացել Մատաղիսում՝ թշնամուն տված ջարդի մասին, ասում են, որ Կարենի զենքը՝ ПК-ն, մեկ րոպե չի «հանգստացել», նրա ձեռքով հարյուրավոր թուրքեր են զոհվել: Մեզ իր զինակից ընկերներն են պատմել, թե Կարենն ինչեր է արել»:

Իսկ վերջում այն մասին, թե ինչպիսին է կյանքը Կարենից հետո: «Շատ դժվար է Կարենից հետո: Ճիշտ է, իրեն տեսել եմ, բայց ամեն վայրկյան սպասում եմ, որ դուռը բացելու է ու ասի՝ ի՞նչ կա, մա՛մ: Հետո, երբ մտածում եմ, որ նման բան էլ չի լինելու, ավելի մեծ ցավ եմ զգում: Ինձ ասում են՝ հպարտացիր, հերոս է: Էլի հերոս է, էլի հպարտանում եմ, բայց իր հերոս լինելն ինձ այնքան մեծ ցավ է տվել, որ ասելու չի: Կարոտել եմ իր դեմքին, հոտին, ծիծաղին: Շատ լավատես էր, ասում էր՝ հետ մի նայիր, դժվար կյանքը մի հիշիր, առաջ նայիր, բայց «անցյալ կյանքն» ավելի լավն էր, քան ներկան ու ապագան առանց Կարենի: Ցավ է տալիս այն միտքը, որ իր վերջին նկարներն են հիմա մեր տանը, որ իր մեծանալը չեմ տեսնելու, որ հավերժ 24 տարեկան է մնալու: Երևի թե ներքին զգացողություն ունեինք բոլորս, իր համար ամեն ինչ անում էինք, իրեն յուրահատուկ կերպ կարծես վերաբերվեինք»: Անասելի ցավի ու կարոտի մեջ տիկին Մարինեն ու, վստահաբար, Կարենի ողջ ընտանիքը գտել է ապրելու բանաձևը, այն է՝ երեխաները:

«Իմ չորս թոռներն իմ ուրախությունն են ու ապրելու ուժը, նրանցից մեկը Կարենի անունն է կրում: Կարենը միայն մեկ տղային է տեսել, մեկի ծնվելու մասին էլ իմացել: Ավագ եղբոր որդին շատ կապված էր հորեղբոր հետ, հիմա էլ Կարեն հոպար ասելով պտտվում է: Երբ հուզվում եմ, ասում է՝ տատի՛, մի լացի, Կարեն հոպարը գալու է: Այս ցավը շատ ծանր է, չեմ ցանկանա, որ որևէ մեկն այն զգա: Ամեն պահի Կարենն է մտքումս, բայց չեմ լացում, որ տղաներս արցունքներս չտեսնեն, ամեն ինչ ներս եմ գցում, նաև իմ առողջության հաշվին: Ամեն գիշեր պառկում եմ, ասում՝ գոնե երազիս արի, քեզ տեսնեմ, ձայնդ լսեմ, բայց ուշ-ուշ է գալիս, իսկ եկած ժամանակ էլ չի խոսում, միայն ծիծաղում է»:

Հ. Գ. - Պահեստազորային Կարեն Սոֆյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Լոռու մարզի հայրենի Հոբարձի գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարումԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli