Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ կապ ունի «ֆուտբոլկան»... ֆուտբոլի հետ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ամբողջ մոլորակի վրա դժվար թե հնարավոր լինի հանդիպել մի մարդու, անկախ տարիքից, որն իր զգեստապահարանում չունենա «ֆուտբոլկա»՝ տրիկոտաժե մարզական շապիկ: Ոմանց համար դրանք պարտադիր պայման են առօրյա ոճի համար: Բայց, ինչպես մեզ շրջապատող բոլոր իրերը, մեզանից շատերը պարզապես չգիտեն, թե այդ շապիկը ստեղծման ինչպիսի պատմություն ունի: Ավելին, գուցե մտքներովս էլ չի անցել՝ իմանալ այդ մասին: Այնինչ, նման պատմությունները հաճախ չափազանց ուշագրավ են: 20-րդ դարի կեսերից սկսած «ֆուտբոլկաները», որոնք բնութագրվում են պարզությամբ, կիրառման բազմակողմանիությամբ և հարմարավետությամբ, ամուր կերպով հաստատվել են հագուստի տեսականու մեջ, ընդ որում՝ նրանց վրա չեն ազդում նորաձևության, ժամանակի և մրցակցության փոփոխությունները:

Նշենք, որ այս շապիկի հենց «ֆուտբոլկա» անվանումն է մտել հատկապես հետխորհրդային տարածքի երկրների բնակչության բառապաշար, բայց, ըստ էության, այդ հագուստը ոչ մի կապ չի ունեցել ֆուտբոլի հետ: Այս հագուստը հայտնվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկացիների ձեռնարկատիրական ոգու շնորհիվ: Պենտագոնը զինվորական համազգեստի հետ կապված խնդիրներ է ունեցել 1941 թվականին, երբ տեղի է ունեցել ճապոնացիների հարձակումը Պերլ Հարբորի վրա: Բանն այն է, որ այդ ժամանակ բանակ է զորակոչվել 11 միլիոն նորակոչիկ: Ամերիկացիների ուշադրությունը գրավել է թեթև բամբակյա սպիտակեղենը, որը հագնում էին եվրոպացի զինվորները: Առանց երկար մտածելու, նրանք որոշել են բարելավել այն. արդյունքում ստացվել է տրիկոտաժե բամբակյա վերնաշապիկ, որն ունի կլոր օձիք և կարճ թևեր:

Խաղաղ օվկիանոսում նավարկող նավերի նավաստիները կարող էին այդ վերնաշապիկները կրել որպես արտաքին հագուստ, իսկ մայրցամաքում, որտեղ կլիման ավելի ցուրտ էր, այն սկսել են օգտագործել որպես ներքնազգեստ: Բանակի այդ ներքնաշապիկի պաշտոնական անվանումը եղել է t-shirt (T- աձև): «Ֆուտբոլկա» հայտնի անվան տակ այն Խորհրդային Միությունում հայտնվել է որպես սպորտային հագուստ և դարձել ոչ միայն ֆուտբոլային համազգեստի տարր, այլ նաև պաշտամունքի առարկա թե՛ խաղացողների, թե՛ երկրպագուների համար: «Ֆուտբոլկան», նաև շնորհիվ ամերիկացիների, ավելի ճիշտ՝ ամերիկյան կինոյի աստղերի, դարձել է «նորաձև հագուստ»: Նման զգեստով դերասանները սկսել են հաճախակի հայտնվել կինոէկրաններին և նման կերպ նպաստել են այդ շապիկների արագ զանգվածային առաջխաղացմանը:

Պատմության մեջ առաջին «ֆուտբոլկաները» եղել են բացառապես սպիտակ, բայց շուտով ամերիկյան բանակում արմատավորվել է նրանց վրա կա՛մ ռազմաբազայի անունը, կա՛մ նավի անունը գրելու սովորույթ: 1960-ականները նշանավորվել են որպես «ֆուտբոլկաները» նկարազարդելու դարաշրջան: Երիտասարդներն սկսել են իրենց կրքերն ու պաշտամունքային երևույթները արտահայտել շապիկի վրա՝ այն դարձնելով ըմբոստության խորհրդանիշ: Հիմա էլ այդ ամենը շարունակվում է: «Ֆուտբոլկա» վերնաշապիկը ոչ միայն էժան և հարմարավետ հագուստ է, այլ արդեն նաև տեքստիլ արվեստի գործ է. դրանք արդեն արտադրվում են բամբակյա գործվածքների ստացման ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից