Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հաղթաթղթերը մեր ձեռքին, մենք չգիտես, թե ինչ ենք անում․ Հակոբյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Անկլավների հանձնումը վատագույն սցենարն է, որ կարող է լինել Հայաստանի համար, հատկապես հյուսիսային հատվածում բավականին կբարդանա իրավիճակը, որովհետև դեպի Վրաստան գնացող երեք ճանապարհներից արևելյանը լիովին շարքից դուրս կգա։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։ 

«Չեմ կարծում, որ անկլավների հարցը՝ ի օգուտ կամ ի վնաս մեզ, ամեն դեպքում շուտ կլուծվի, քանի որ ՀՀ իշխանություններն այդ հարցին կվերադառնան սահմանների դեմարկացիայից և դելիմիտացիայից հետո, իսկ այս պայմաններում այդ գործողությունները մոտ ապագայում դժվար թե լինեն»,- շեշտեց Հակոբյանը։ 

Փորձագետի խոսքով՝ մեր ամենամեծ խնդիրը ամենևին անկլավները չեն, այլ այն, որ մենք չենք ստեղծում ուժեղ պետություն և բանակային բարեփոխումներ չենք անում։ Այս պայմաններում ցանկացած մրցակցության մեջ մենք զիջելու ենք թշնամուն։ Ավելորդ է անգամ խոսել այն մասին, ասաց նա, որ «մեր հայրենիքից մի կտոր կոմունիստներն ինչ-որ անիմաստ ձևով քարտեզի վրա այս վիճակին են հասցրել»։ 

«Երբ հիմա հատարարում են, թե այս կամ այն գործիչը լավն էր, ես ամեն անգամ ասում եմ, եթե այդքան լավն էին, ապա միթե՞ հայ կոմունիստներն անկարող էին ասել ԽՍՀՄ վարչական քարտեզ կազմելիս, որ այս ճանապարհն իրենցն է. հիմա մենք Գորիս-Կապան ճանապարհին խնդիր ունենք։ Թատերաբեմին է հայտնվում կարևորագույն մի հարց․ ինչքանո՞վ են ԽՍՀՄ սահմանները կիրառելի ՀՀ-ի համար։ Ես այս հարցում Վիլսոնյան Հայաստանի կողմնակիցներից եմ, միգուցե աբսուրդային է հնչում, բայց տրամաբանությունը բավականին պարզ է»,- ասաց Հակոբյանը։ 

Հիշեցրեց՝ ունեինք Հայաստանի Առաջին Հանրապետություն, որը 1921թ դեկտեմբերին օկկուպացվեց ԽՍՀՄ-ի կողմից, այսինքն՝ ԽՍՀՄ օկկուպացված սահմանները մեզ համար հիմք չեն կարող հանդիսանալ, բացի այդ Առաջին Հանրապետության սահմանները ճանաչվել են Ազգերի Լիգայի կողմից, որի իրավահաջորդը ՄԱԿ-ն է։ Ստացվում է, որ մենք ունենք Առաջին Հանրապետության ճանաչված սահմաններ, որի մեջ մտնում են Արցախն ու Նախիջևանի մի մասը և, իհարկե,  այդ քարտեզի վրա չկա  ոչ մի անկլավ։ 

«Օկուպանտը 29 800քկմ բերել դրոշմ է սարքել այն դեպքում, երբ մենք ունենք Ազգերի Լիգայի կողմից ճանաչված պետություն և քարտեզ»,- շեշտեց Հակոբյանը։ 

Ամփոփելով՝ փորձագետը նշեց, որ թերահավատորեն մոտեցումն այս հարցին շատ է խանգարում։

Քարոզչամեքենան շատ լավ աշխատում է և ներշնչում, որ այս ամենն անհեթեթություն է և հեքիաթ։ Այս ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը եղել է իրենց Առաջին հանրապետության սահմաններում, ինչը կատարյալ սուտ է և անհեթեթություն, քանզի իրենց Առաջին հանրապետությունն անգամ Ազգերի Լիգայի կողմից չի ճանաչվել։

«Եթե անկլավների հարց բարձրացնեն ԽՍՀՄ քարտեզով, ապա կարելի է ասել, որ Առաջին Հանրապետության օկուպացիա է տեղի ունեցել ամբողջությամբ և հղում անել Ազգերի Լիգայի կողմից ճանաչված սահմաններին. հաղթաթղթերը մեր ձեռքին, մենք չգիտես, թե ինչ ենք անում։ Միայն դիվանագիտական հարթակում չէ, որ պետք է այս ամենն արվի, խոսքը հենց ուժեղ պետություն ստեղծելու մասին է, որ եթե մի օր Ալիևը գա և կռիվ պահանջի, դու հակահարված հասցնես և կռվես։ Իրավիճակը հիշեցնում է երկու վիճող տղամարդու, երբ մեկը գոռգոռում է միայն և չի հարվածում, իմանալով, որ մյուսը պատասխան հարված է հասցնելու իրեն, բայց երբ նրանցից մեկը ցույց է տալիս, որ թույլ է ու չի հարվածելու, ապա մյուսը գոռգոռոցից հետո անցնում է հարվածների»։ 

Մինչև 2020 թվականը Հայաստանն ամեն կերպ ցույց է տվել, որ հարվածի դեպքում պատասխանի են արժանանալու և Ալիևին մնում էին միայն դիվանագիտական գորգոռոցները։ Մհեր Հակոբյանը նշեց՝ մենք հավասար բանակցողից մի փուլ հետ ենք ընկել։ Այն հայտարարություններից հետո, թե Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չի անելու և նմանատիպ մի շարք դեպքերից հետո Ալիևը հանգիստ ասում է՝ եթե անգամ գոռաս իմ վրա, ես կխփեմ քեզ, ու արդյունքում անվերջ զիջում ենք։

«Ինչո՞ւ է այդպես, որովհետև սխալ ներքին, սխալ արտաքին քաղաքականություն ունենք և մեր պետությունը պինդ չենք պահում։ Անկլավների ներկայիս իրավիճակը մեր ամբողջ օրգանիզմի հիվանդ լինելու արտացոլանքն է»,- եզրափակեց Հակոբյանը։

Մարիա Զարգարյան

Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ