Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հաղթաթղթերը մեր ձեռքին, մենք չգիտես, թե ինչ ենք անում․ Հակոբյան

INTERVIEW

Անկլավների հանձնումը վատագույն սցենարն է, որ կարող է լինել Հայաստանի համար, հատկապես հյուսիսային հատվածում բավականին կբարդանա իրավիճակը, որովհետև դեպի Վրաստան գնացող երեք ճանապարհներից արևելյանը լիովին շարքից դուրս կգա։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։ 

«Չեմ կարծում, որ անկլավների հարցը՝ ի օգուտ կամ ի վնաս մեզ, ամեն դեպքում շուտ կլուծվի, քանի որ ՀՀ իշխանություններն այդ հարցին կվերադառնան սահմանների դեմարկացիայից և դելիմիտացիայից հետո, իսկ այս պայմաններում այդ գործողությունները մոտ ապագայում դժվար թե լինեն»,- շեշտեց Հակոբյանը։ 

Փորձագետի խոսքով՝ մեր ամենամեծ խնդիրը ամենևին անկլավները չեն, այլ այն, որ մենք չենք ստեղծում ուժեղ պետություն և բանակային բարեփոխումներ չենք անում։ Այս պայմաններում ցանկացած մրցակցության մեջ մենք զիջելու ենք թշնամուն։ Ավելորդ է անգամ խոսել այն մասին, ասաց նա, որ «մեր հայրենիքից մի կտոր կոմունիստներն ինչ-որ անիմաստ ձևով քարտեզի վրա այս վիճակին են հասցրել»։ 

«Երբ հիմա հատարարում են, թե այս կամ այն գործիչը լավն էր, ես ամեն անգամ ասում եմ, եթե այդքան լավն էին, ապա միթե՞ հայ կոմունիստներն անկարող էին ասել ԽՍՀՄ վարչական քարտեզ կազմելիս, որ այս ճանապարհն իրենցն է. հիմա մենք Գորիս-Կապան ճանապարհին խնդիր ունենք։ Թատերաբեմին է հայտնվում կարևորագույն մի հարց․ ինչքանո՞վ են ԽՍՀՄ սահմանները կիրառելի ՀՀ-ի համար։ Ես այս հարցում Վիլսոնյան Հայաստանի կողմնակիցներից եմ, միգուցե աբսուրդային է հնչում, բայց տրամաբանությունը բավականին պարզ է»,- ասաց Հակոբյանը։ 

Հիշեցրեց՝ ունեինք Հայաստանի Առաջին Հանրապետություն, որը 1921թ դեկտեմբերին օկկուպացվեց ԽՍՀՄ-ի կողմից, այսինքն՝ ԽՍՀՄ օկկուպացված սահմանները մեզ համար հիմք չեն կարող հանդիսանալ, բացի այդ Առաջին Հանրապետության սահմանները ճանաչվել են Ազգերի Լիգայի կողմից, որի իրավահաջորդը ՄԱԿ-ն է։ Ստացվում է, որ մենք ունենք Առաջին Հանրապետության ճանաչված սահմաններ, որի մեջ մտնում են Արցախն ու Նախիջևանի մի մասը և, իհարկե,  այդ քարտեզի վրա չկա  ոչ մի անկլավ։ 

«Օկուպանտը 29 800քկմ բերել դրոշմ է սարքել այն դեպքում, երբ մենք ունենք Ազգերի Լիգայի կողմից ճանաչված պետություն և քարտեզ»,- շեշտեց Հակոբյանը։ 

Ամփոփելով՝ փորձագետը նշեց, որ թերահավատորեն մոտեցումն այս հարցին շատ է խանգարում։

Քարոզչամեքենան շատ լավ աշխատում է և ներշնչում, որ այս ամենն անհեթեթություն է և հեքիաթ։ Այս ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը եղել է իրենց Առաջին հանրապետության սահմաններում, ինչը կատարյալ սուտ է և անհեթեթություն, քանզի իրենց Առաջին հանրապետությունն անգամ Ազգերի Լիգայի կողմից չի ճանաչվել։

«Եթե անկլավների հարց բարձրացնեն ԽՍՀՄ քարտեզով, ապա կարելի է ասել, որ Առաջին Հանրապետության օկուպացիա է տեղի ունեցել ամբողջությամբ և հղում անել Ազգերի Լիգայի կողմից ճանաչված սահմաններին. հաղթաթղթերը մեր ձեռքին, մենք չգիտես, թե ինչ ենք անում։ Միայն դիվանագիտական հարթակում չէ, որ պետք է այս ամենն արվի, խոսքը հենց ուժեղ պետություն ստեղծելու մասին է, որ եթե մի օր Ալիևը գա և կռիվ պահանջի, դու հակահարված հասցնես և կռվես։ Իրավիճակը հիշեցնում է երկու վիճող տղամարդու, երբ մեկը գոռգոռում է միայն և չի հարվածում, իմանալով, որ մյուսը պատասխան հարված է հասցնելու իրեն, բայց երբ նրանցից մեկը ցույց է տալիս, որ թույլ է ու չի հարվածելու, ապա մյուսը գոռգոռոցից հետո անցնում է հարվածների»։ 

Մինչև 2020 թվականը Հայաստանն ամեն կերպ ցույց է տվել, որ հարվածի դեպքում պատասխանի են արժանանալու և Ալիևին մնում էին միայն դիվանագիտական գորգոռոցները։ Մհեր Հակոբյանը նշեց՝ մենք հավասար բանակցողից մի փուլ հետ ենք ընկել։ Այն հայտարարություններից հետո, թե Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չի անելու և նմանատիպ մի շարք դեպքերից հետո Ալիևը հանգիստ ասում է՝ եթե անգամ գոռաս իմ վրա, ես կխփեմ քեզ, ու արդյունքում անվերջ զիջում ենք։

«Ինչո՞ւ է այդպես, որովհետև սխալ ներքին, սխալ արտաքին քաղաքականություն ունենք և մեր պետությունը պինդ չենք պահում։ Անկլավների ներկայիս իրավիճակը մեր ամբողջ օրգանիզմի հիվանդ լինելու արտացոլանքն է»,- եզրափակեց Հակոբյանը։

Մարիա Զարգարյան

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli