Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ուղղորդվում են հատուկ պրոյեկտների միջոցով. մեղավորներ պիտի նշանակեն, և հիմա թիրախում Արցախի իշխանություններն են». Մետաքսե Հակոբյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այսօր Արցախից բռնի տեղահանված մի խումբ արցախցիներ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ պատասխան էին պահանջում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից, օրինակ, ինչու Արցախի ԱԺ-ն արտագնա նիստ չի հրավիրում և չի չեղարկում Արցախի Հանրապետության լուծարման մասին ստորագրված հրամանագիրը։ Այդ հարցին ի պատասխան՝ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, ապա վստահեցրեց,  ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը: Այնուհետև բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ Սամվել Շահրամանյանի  հետ գնացին առանձին հանդիպման։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նախ վստահեցրեց, որ ներկայացուցչության մոտ հավաքված մարդիկ արցախահայության մեծամասնության դիրքորոշումը չեն արտահայտում, քանի որ այնտեղ կան մարդիկ, որոնք ուղղորդված են, և դրա նախապատրաստական աշխատանքները գոնե սոցիալական ցանցերում տեսնում  էինք։

«Նկատի ունեմ՝ ուղղորդվում են այն պրոյեկտների միջոցով, որոնք գործում էին նաև Արցախում, և դրանց մասին բոլորը գիտեն, հիմա էլ իրենց գործունեությունը շարունակում են, քանի որ այդ ծրագրի մի մասնիկն են կազմում։

Բազմիցս ասել եմ, որ մեղավորներ պիտի նշանակեն, և հիմա թիրախում Արցախի իշխանություններն են։ Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասն ուղղակի չիմանալով՝ ում դիմեն, ինչ պահանջեն, հետևաբար՝ գնում են իրենց իշխանության մոտ, սա նորմալ է։ Սսկայն այն պահվածքն ու իրավիճակը, որը կա, միանշանակ լավ բանի չի տանի, կրկնում եմ՝ սա արցախահայության դիրքորոշումը չէ։ Արցախահայությունը, ովքեր Արցախում երկար են եղել, շատ լավ գիտեն՝ ինչ է եղել ու ինչպես է եղել, իհարկե, շատ մանրամասների չտիրապետելով»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ Սամվել Շահրամանյանը բազմիցս հայտարարել է, որ պատասխանատու է իր կատարած յուրաքանչյուր քայլի համար, բայց Արցախի կորստի համար չի կարող պատասխանատու լինել մեկ մարդ, այն էլ՝ Արցախի նորընտիր նախագահը։

«Մնացած ագրեսիվությունը շատ դեպքերում, կարծում եմ՝ ուղղորդված է»,- հավելեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ Արցախի ԱԺ-ն Հայաստանում պետք է արտագնա նիստ հրավիրի, Մետաքսե Հակոբյանը նախ հարց ուղղեց՝ ի՞նչ օրակարգով պետք է լինի արտագնա նիստը, ապա հավելեց՝ եթե կա օրակարգ, ապա պետք է լինի։

«Ամբողջ հարցը զսպվածության մեջ է, քանի որ մենք բազմիցս ասել ենք, որ հիմա չէ ժամանակը, ի վերջո, այն մարդը, որը ստորագրել է, պետք է բոլորս սպասենք իր խոսքին։ Լսենք, հասկանանք, տեսնենք՝ այդ պարզաբանումները մեզ համար ընդունելի՞ են։ Այսօր, առավել քան երբևէ, Սամվել Շահրամանյանը պարզ ասաց, թե ինչ է դա նշանակում։ Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ պետությունը չի կարող լուծարել մեկ անձ, պետությունները ստեղծվում են ժողովրդի կողմից, ի վերջո, կա հանրաքվե, և մեկ ստորագրությամբ դա ուղղակի չէր կարող տեղի ունենալ, ինչի մասին Շահրամանյանը պարզ ասել է»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Այս համատեքստում պատգամավորը նաև ընդգծեց, եթե կա արտագնա նիստ հրավիրելու կարիք, ապա ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, կա ԱԺ փոխնախագահ, որը կարող է պաշտոնավարել, պատգամավորներից որևէ մեկը նիստ չի պահանջել, հետևաբար՝ տեղի չի ունեցել։

«Մնում է միայն ԱԺ նախագահի պաշտոնակատարը ինչ-որ հրատապությունից ելնելով՝ նիստ հրավիրի, ինքն էլ չի տեսել դրա անհրաժեշտությունը։ Մենք պատգամավորներով մեկ անգամ հանդիպել ենք, յուրաքանչյուրն իր ասելիքն ասել է, ինչ քայլերի պիտի գնանք, հիմա յուրաքանչյուրս մեր որոշումը կայացնելու փուլում ենք, թե ինչ դիրքորոշում պիտի ունենանք։

Նաև կային ուժեր, որ պահանջ էին դնում այդ հրամանագիրը չեղարկել ԱԺ-ի միջոցով։ Կարծում եմ՝ նման ուժերն ուղղակի ուզում են ներքաշել Արցախի ԱԺ-ն ինչ-որ գործընթացների մեջ։ Այստեղ էլ ուղղորդված ինչ-որ գործընթացներ են, և փորձում են կիրառել վատ գործիքակազմ ԱԺ-ի նկատմամբ»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան