Yerevan, 10.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ուղղորդվում են հատուկ պրոյեկտների միջոցով. մեղավորներ պիտի նշանակեն, և հիմա թիրախում Արցախի իշխանություններն են». Մետաքսե Հակոբյան

INTERVIEW

Այսօր Արցախից բռնի տեղահանված մի խումբ արցախցիներ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ պատասխան էին պահանջում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից, օրինակ, ինչու Արցախի ԱԺ-ն արտագնա նիստ չի հրավիրում և չի չեղարկում Արցախի Հանրապետության լուծարման մասին ստորագրված հրամանագիրը։ Այդ հարցին ի պատասխան՝ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, ապա վստահեցրեց,  ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը: Այնուհետև բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ Սամվել Շահրամանյանի  հետ գնացին առանձին հանդիպման։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նախ վստահեցրեց, որ ներկայացուցչության մոտ հավաքված մարդիկ արցախահայության մեծամասնության դիրքորոշումը չեն արտահայտում, քանի որ այնտեղ կան մարդիկ, որոնք ուղղորդված են, և դրա նախապատրաստական աշխատանքները գոնե սոցիալական ցանցերում տեսնում  էինք։

«Նկատի ունեմ՝ ուղղորդվում են այն պրոյեկտների միջոցով, որոնք գործում էին նաև Արցախում, և դրանց մասին բոլորը գիտեն, հիմա էլ իրենց գործունեությունը շարունակում են, քանի որ այդ ծրագրի մի մասնիկն են կազմում։

Բազմիցս ասել եմ, որ մեղավորներ պիտի նշանակեն, և հիմա թիրախում Արցախի իշխանություններն են։ Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասն ուղղակի չիմանալով՝ ում դիմեն, ինչ պահանջեն, հետևաբար՝ գնում են իրենց իշխանության մոտ, սա նորմալ է։ Սսկայն այն պահվածքն ու իրավիճակը, որը կա, միանշանակ լավ բանի չի տանի, կրկնում եմ՝ սա արցախահայության դիրքորոշումը չէ։ Արցախահայությունը, ովքեր Արցախում երկար են եղել, շատ լավ գիտեն՝ ինչ է եղել ու ինչպես է եղել, իհարկե, շատ մանրամասների չտիրապետելով»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ Սամվել Շահրամանյանը բազմիցս հայտարարել է, որ պատասխանատու է իր կատարած յուրաքանչյուր քայլի համար, բայց Արցախի կորստի համար չի կարող պատասխանատու լինել մեկ մարդ, այն էլ՝ Արցախի նորընտիր նախագահը։

«Մնացած ագրեսիվությունը շատ դեպքերում, կարծում եմ՝ ուղղորդված է»,- հավելեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ Արցախի ԱԺ-ն Հայաստանում պետք է արտագնա նիստ հրավիրի, Մետաքսե Հակոբյանը նախ հարց ուղղեց՝ ի՞նչ օրակարգով պետք է լինի արտագնա նիստը, ապա հավելեց՝ եթե կա օրակարգ, ապա պետք է լինի։

«Ամբողջ հարցը զսպվածության մեջ է, քանի որ մենք բազմիցս ասել ենք, որ հիմա չէ ժամանակը, ի վերջո, այն մարդը, որը ստորագրել է, պետք է բոլորս սպասենք իր խոսքին։ Լսենք, հասկանանք, տեսնենք՝ այդ պարզաբանումները մեզ համար ընդունելի՞ են։ Այսօր, առավել քան երբևէ, Սամվել Շահրամանյանը պարզ ասաց, թե ինչ է դա նշանակում։ Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ պետությունը չի կարող լուծարել մեկ անձ, պետությունները ստեղծվում են ժողովրդի կողմից, ի վերջո, կա հանրաքվե, և մեկ ստորագրությամբ դա ուղղակի չէր կարող տեղի ունենալ, ինչի մասին Շահրամանյանը պարզ ասել է»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Այս համատեքստում պատգամավորը նաև ընդգծեց, եթե կա արտագնա նիստ հրավիրելու կարիք, ապա ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, կա ԱԺ փոխնախագահ, որը կարող է պաշտոնավարել, պատգամավորներից որևէ մեկը նիստ չի պահանջել, հետևաբար՝ տեղի չի ունեցել։

«Մնում է միայն ԱԺ նախագահի պաշտոնակատարը ինչ-որ հրատապությունից ելնելով՝ նիստ հրավիրի, ինքն էլ չի տեսել դրա անհրաժեշտությունը։ Մենք պատգամավորներով մեկ անգամ հանդիպել ենք, յուրաքանչյուրն իր ասելիքն ասել է, ինչ քայլերի պիտի գնանք, հիմա յուրաքանչյուրս մեր որոշումը կայացնելու փուլում ենք, թե ինչ դիրքորոշում պիտի ունենանք։

Նաև կային ուժեր, որ պահանջ էին դնում այդ հրամանագիրը չեղարկել ԱԺ-ի միջոցով։ Կարծում եմ՝ նման ուժերն ուղղակի ուզում են ներքաշել Արցախի ԱԺ-ն ինչ-որ գործընթացների մեջ։ Այստեղ էլ ուղղորդված ինչ-որ գործընթացներ են, և փորձում են կիրառել վատ գործիքակազմ ԱԺ-ի նկատմամբ»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded